https://arm.sputniknews.ru/20230530/rusastany-petq-e-uzheghacni-ir-nerkajutjuny-hapk-erkrnerum-senatvor-60371832.html
Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը ՀԱՊԿ երկրներում. սենատոր
Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը ՀԱՊԿ երկրներում. սենատոր
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության սրացումը արտերկրում մեր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտության է հանգեցնում... 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T11:15+0400
2023-05-30T11:15+0400
2023-05-30T11:15+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41118108_0:0:3071:1728_1920x0_80_0_0_db03aaed5970722835aaaf434969ea33.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության սրացումը արտերկրում մեր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտության է հանգեցնում, կարծում է Դաշնային խորհրդի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։Նրա խոսքով` ներկայիս իրավիճակում Ռուսաստանը պարտավոր է ուժեղացնել ներկայությունը ՀԱՊԿ պետություններում, ինչպես նաև ՌԴ–ի կողմից ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հանրապետություններում ու Մերձդնեստրում։Նա նշել է նաև, որ ամրանում են կապերը աֆրիկյան պետությունների հետ։ Այսպես, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, որի տարածքում 2008 թվականից մինչև 2010 թվականը ներկա է եղել ՌԴ խաղաղապահ զորակազմը, իր դեսպանի միջոցով հայտարարել է իր տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու ցանկության մասին։Սենատորը հիշեցրել է, որ Սուդանի հետ ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրվել մինչև 300 զինծառայողներով բազայի տեղակայման վերաբերյալ, որը կարող է սպասարկել մինչև 4 ռազմանավ։ Ո՞ւմ է խանգարում ՀՀ–ում ռուսական ռազմաբազան. քաղաքագետը՝ իշխանության «նկրտումների» մասին«Հուսանք, որ Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի և տնտեսական համաժողովի ընթացքում կհաջողվի նոր համաձայնությունների հասնել և ընդլայնել ՌԴ ռազմական ներկայությունը (ավելացնել ռազմաբազաների քանակը) աֆրիկյան մայրցամաքում», – նշել է օրենսդիրը։Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները։ Հարկավոր է միայն աֆրիկյան առաջնորդների ցանկությունն ու քաղաքական կամքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41118108_0:0:2731:2048_1920x0_80_0_0_cc0e9e2b06ebb5738d1989fad778248a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, ռազմաբազա
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, ռազմաբազա
Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը ՀԱՊԿ երկրներում. սենատոր
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության սրացումը արտերկրում մեր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտության է հանգեցնում, կարծում է Դաշնային խորհրդի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։
«ԽՍՀՄ–ը սառը պատերազմի շրջանում ռազմաբազաների ճյուղավորված ցանց ուներ Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Հարավ–Արևելյան Ասիայում (Վիետնամ) և Կուբայում»,– գրել է սենատորն իր տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով` ներկայիս իրավիճակում Ռուսաստանը պարտավոր է ուժեղացնել ներկայությունը ՀԱՊԿ պետություններում, ինչպես նաև ՌԴ–ի կողմից ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հանրապետություններում ու Մերձդնեստրում։
Նա նշել է նաև, որ ամրանում են կապերը աֆրիկյան պետությունների հետ։ Այսպես, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, որի տարածքում 2008 թվականից մինչև 2010 թվականը ներկա է եղել ՌԴ խաղաղապահ զորակազմը, իր դեսպանի միջոցով հայտարարել է իր տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու ցանկության մասին։
Սենատորը հիշեցրել է, որ Սուդանի հետ ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրվել մինչև 300 զինծառայողներով բազայի տեղակայման վերաբերյալ, որը կարող է սպասարկել մինչև 4 ռազմանավ։
«Հուսանք, որ Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի և տնտեսական համաժողովի ընթացքում կհաջողվի նոր համաձայնությունների հասնել և ընդլայնել ՌԴ ռազմական ներկայությունը (ավելացնել ռազմաբազաների քանակը) աֆրիկյան մայրցամաքում», – նշել է օրենսդիրը։
Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները։ Հարկավոր է միայն աֆրիկյան առաջնորդների ցանկությունն ու քաղաքական կամքը։