Մոսկվայում անօդաչուներ են հարվածել երկու բնակելի շենքերի. մեկը` Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը` Նովայա Մոսկվայի Ատլասովա փողոցում, տուժածներ չկան։ ՌԻԱ Նովոստիին է պատմել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։Բացի այդ, պայթյունի նմանվող ձայն է լսել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա)։ Նրա խոսքով` դա որոտի ձայնի էր նման։ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ ներկա պահին արտակարգ ծառայություններն աշխատում են Մոսկվայի Լենինսկի պողոտայում գտնվող տան մոտ, ուր ենթադրաբար ընկել է անօդաչուն, բնակիչները լքում են իրենց բնակարանները։Շենքի տարածքն այս պահին շղթայված է։ Ականատեսների խոսքով` շտապօգնության մի քանի մեքենա է ժամանել։Անվտանգության նկատառումներից ելնելով երկու տների մի քանի շքամուտքերի բնակիչներին տարհանել են։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Экстренные службы работают на Ленинском проспекте в Москве
Sputnik Արմենիա
Экстренные службы работают на Ленинском проспекте в Москве
Ներկա պահին արտակարգ ծառայություններն աշխատում են Մոսկվայի Լենինսկի պողոտայում գտնվող շենքի մոտ։
Մոսկվայում անօդաչուներ են հարվածել երկու բնակելի շենքերի. մեկը` Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը` Նովայա Մոսկվայի Ատլասովա փողոցում, տուժածներ չկան։ ՌԻԱ Նովոստիին է պատմել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Մեկ անօդաչու հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին: Քանդվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները: Երկրորդը հարվածել է Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքին։ Փլուզվել են տան ճակատն ու վերին հարկերի ապակիները։ Տուժածներ չկան», – ասել է գործակալության զրուցակիցը։
Բացի այդ, պայթյունի նմանվող ձայն է լսել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա)։ Նրա խոսքով` դա որոտի ձայնի էր նման։
ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ ներկա պահին արտակարգ ծառայություններն աշխատում են Մոսկվայի Լենինսկի պողոտայում գտնվող տան մոտ, ուր ենթադրաբար ընկել է անօդաչուն, բնակիչները լքում են իրենց բնակարանները։
Շենքի տարածքն այս պահին շղթայված է։ Ականատեսների խոսքով` շտապօգնության մի քանի մեքենա է ժամանել։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ԱԹՍ–ի գրոհից հետո Մոսկվայի բոլոր արտակարգ ծառայությունները գտնվում են դեպքի վայրում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։
Անվտանգության նկատառումներից ելնելով երկու տների մի քանի շքամուտքերի բնակիչներին տարհանել են։