Հուզմունք, լարվածություն` ետնաբեմում զգացմունքները միախառնվել են ծափերի սպասվող վայելքին։ «Բուրատինոյի արկածները» ներկայացումը բեմադրվում է Տիկնիկային թատրոնի բեմում, դերասաններն արևներն են՝ Դաունի համախտանիշով երեխաները։ Մեծ բեմում առաջին անգամ չեն, բայց ինչպես իր գործին պատասխանատվությամբ մոտեցող յուրաքանչյուր իսկական դերասան, այնպես էլ արևները՝ ամեն բեմելից առաջ հուզվում են, անում առավելագույնը։«Արևային թատրոնը» հիմնադրվել է 2019 թվականի մայիսին «Արև երեխաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ ՀԿ-ի հիմնադիր, Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հրավիրեց մասնագիտությամբ դերասանուհի Արևիկ Յայլոյանին, ով արդեն ներառական աշխատանքի փորձ ուներ։ Մինչ այդ նաև խուլ ու համր երեխաների հետ ժեստերի լեզվով ներկայացում էր բեմադրել։ Արևիկը դարձավ «Արևային թատրոնի» գեղարվեստական ղեկավարն ու արև-երեխաների սիրելի ընկեր Արևը։«Սկիզբը դժվար էր, երեխաներ կային, որ նոր էին սկսել տնից դուրս գալ, չգիտեին, թե բեմն ինչ է»,- պատմում է Արևիկը։Խոստովանում է՝ մինչ այդ երբևէ արևների հետ չէր շփվել, չգիտեր, թե նրանք ինչպիսին են։ Ուրախությամբ իր համար բացահայտեց, թե ինչքան հեշտ է նրանց հետ կոնտակտ գտնելը։ Աշխատանքի ընթացքում խնդիրներ կային ու մինչև հիմա էլ կան, բայց ժպտերես, բարեսիրտ, սիրառատ արևները բաց են շփման համար։«Թատրոնի նպատակն այն էր, որ երեխաներն արտթերապիայի միջոցով կարողանան շփվել հանրության հետ և սոցիալական ինտեգրում ունենան։ Արևները ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեն, թատրոնը ստեղծագործական ինքնադրսևորման համար ելման կետ է դառնում»,- ասում է Արևիկը։Երբ սկսեցին համատեղ աշխատանքը, որոշեցին՝ արևների` դերասանական արվեստում ձեռքբերումներն իսկական բեմ են բարձրանալու, ամենաիսկական հանդիսատեսի առջև։ Առաջինը հանդիսատեսի դատին ներկայացրին Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը», ապա Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներն» էր, հիմա արդեն՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները»։«Թատրոնը սինթեզային արվեստ է՝ պար, երաժշտություն, բեմական խաղ, իրենք այսկերպ սովորում են լսել միմյանց, հասկանալ, համագործակցել, օգնել․ այն, ինչ բեմում են անում, նաև կյանքում է կիրառելի դառնում»։Արևիկը նշում է՝ երեխաների փոփոխությունները տեսանելի են ներկայացումից ներկայացում։ Ժամանակի ընթացքում արևները սովորեցին նաև տարանջատել՝ ինչպիսին պետք է լինեն բեմում, ինչպիսին` կյանքում։«Սա ամենշաբաթյա աշխատանքի արդյունք է, մենք հանդիպում ենք շաբաթ և կիրակի օրերին, չիտկաներ ենք անում, դերասանի վարպետություն սովորում։ Խոսակցական կարողություններն ենք զարգացնում, միտքը կառուցելու, երկխոսություն վարելու հմտությունները։ Սա բազմակողմանի զարգացում է»,- ընդգծում է Արևիկը։Ասում է՝ մեծ ուշադրություն է դարձնում կերպարների ընտրությանը։ Շատ տաղանդավոր դերասանների կյանքում է եղել, երբ սխալ ընտրված դերը փչացրել է նրա կարիերան։Արևիկին ուրախացնում է այն պատասխանատվությունն ու ոգևորությունը, որով արևները մոտենում են ներկայացումներին։ Հատուկ նախաձեռնողականությամբ է միշտ աչքի ընկնում Մարատը, որն, ի դեպ, պարային լավ ընդունակություններ ունի, ինչպես ասում են՝ բեմի մարդ է։«Երկար ժամանակ է՝ ինձ ասում է՝ ընկեր Արև, արի «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրենք, ես կլինեմ Ռոմեոն, Դուք՝ Ջուլիետը։ Ասում եմ՝ Մարատ ջան, դեռ Շեքսպիր բեմադրելու չափ չենք հասունացել, համ էլ` պատկերացնու՞մ ես, թե Ժենյան ինձ ինչ կանի (Մարատն ու Ժենյան արևների սիրահարված զույգն են)։ Մարատն էլ ասում է՝ վախենու՞մ եք»,- ծիծաղելով պատմում է Արևիկը։Բոլոր ծնողներն են նկատում, որ «Արևային թատրոնը» դրական հույզեր ու նաև վարքի փոփոխություն է բերել։ Արև Էլիզայի մայրիկը` Անժելան, ասում է՝ նախկինում Էլիզան շատ էր վախենում բեմի բարձրությունից, հիմա բավականին առաջընթաց ունի, անգամ պահվածքով է փոխվել, ավելի ինքնուրույն դարձել։ Բառի բուն իմաստով` վայելում է իր բեմելները։«Ինձ անընդհատ հարցնում է՝ դահլիճը լիքն է լինելու, չէ՞։ Նախորդ անգամ աշխարհով մեկ էր եղել ծափերից ու իր ստացած ծաղկեփնջից։ Այս անգամ էլ սպասում է ծափերի վայելքին ու դեղին ծաղիկներին»,- պատմում է Անժելան։Ոչ միայն Արևիկն է արևներին փոխում, նրանք էլ Արևիկին են փոխանցում իրենց դրական էմոցիաները։ Կարծում է՝ երեխաներն արդեն միջազգային նախագծերի էլ են պատրաստ, կարելի է հյուրախաղերի մասին էլ մտածել։«Ես ապրում եմ այս ամենով, ինձ լիարժեք եմ զգում նրա մեջ, ինչով զբաղվում են»,- ասում է Արևիկը։Վստահ է, որ արվեստի հիմնական կոչումը մարդու կյանքը փոխելն է, երջանիկ է, որ իրեն հնարավորություն է տրվել այս իսկապես արևոտ երեխաների կյանքը դեպի լավը փոխել։Հ․Գ․ «Բուրատինոյի արկածները» ներկայացման առաջնախաղը մայիսի 27-ին է՝ ժամը 19։00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։
Արև-երեխաները զգացմունքային են և ստեղծագործական մեծ ներուժ ունեն, թատրոնը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու։
Հուզմունք, լարվածություն` ետնաբեմում զգացմունքները միախառնվել են ծափերի սպասվող վայելքին։ «Բուրատինոյի արկածները» ներկայացումը բեմադրվում է Տիկնիկային թատրոնի բեմում, դերասաններն արևներն են՝ Դաունի համախտանիշով երեխաները։ Մեծ բեմում առաջին անգամ չեն, բայց ինչպես իր գործին պատասխանատվությամբ մոտեցող յուրաքանչյուր իսկական դերասան, այնպես էլ արևները՝ ամեն բեմելից առաջ հուզվում են, անում առավելագույնը։
«Արևային թատրոնը» հիմնադրվել է 2019 թվականի մայիսին «Արև երեխաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ ՀԿ-ի հիմնադիր, Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հրավիրեց մասնագիտությամբ դերասանուհի Արևիկ Յայլոյանին, ով արդեն ներառական աշխատանքի փորձ ուներ։ Մինչ այդ նաև խուլ ու համր երեխաների հետ ժեստերի լեզվով ներկայացում էր բեմադրել։ Արևիկը դարձավ «Արևային թատրոնի» գեղարվեստական ղեկավարն ու արև-երեխաների սիրելի ընկեր Արևը։
«Սկիզբը դժվար էր, երեխաներ կային, որ նոր էին սկսել տնից դուրս գալ, չգիտեին, թե բեմն ինչ է»,- պատմում է Արևիկը։
Խոստովանում է՝ մինչ այդ երբևէ արևների հետ չէր շփվել, չգիտեր, թե նրանք ինչպիսին են։ Ուրախությամբ իր համար բացահայտեց, թե ինչքան հեշտ է նրանց հետ կոնտակտ գտնելը։ Աշխատանքի ընթացքում խնդիրներ կային ու մինչև հիմա էլ կան, բայց ժպտերես, բարեսիրտ, սիրառատ արևները բաց են շփման համար։
«Թատրոնի նպատակն այն էր, որ երեխաներն արտթերապիայի միջոցով կարողանան շփվել հանրության հետ և սոցիալական ինտեգրում ունենան։ Արևները ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեն, թատրոնը ստեղծագործական ինքնադրսևորման համար ելման կետ է դառնում»,- ասում է Արևիկը։
Երբ սկսեցին համատեղ աշխատանքը, որոշեցին՝ արևների` դերասանական արվեստում ձեռքբերումներն իսկական բեմ են բարձրանալու, ամենաիսկական հանդիսատեսի առջև։ Առաջինը հանդիսատեսի դատին ներկայացրին Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը», ապա Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներն» էր, հիմա արդեն՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները»։
«Թատրոնը սինթեզային արվեստ է՝ պար, երաժշտություն, բեմական խաղ, իրենք այսկերպ սովորում են լսել միմյանց, հասկանալ, համագործակցել, օգնել․ այն, ինչ բեմում են անում, նաև կյանքում է կիրառելի դառնում»։
Արևիկը նշում է՝ երեխաների փոփոխությունները տեսանելի են ներկայացումից ներկայացում։ Ժամանակի ընթացքում արևները սովորեցին նաև տարանջատել՝ ինչպիսին պետք է լինեն բեմում, ինչպիսին` կյանքում։
«Սա ամենշաբաթյա աշխատանքի արդյունք է, մենք հանդիպում ենք շաբաթ և կիրակի օրերին, չիտկաներ ենք անում, դերասանի վարպետություն սովորում։ Խոսակցական կարողություններն ենք զարգացնում, միտքը կառուցելու, երկխոսություն վարելու հմտությունները։ Սա բազմակողմանի զարգացում է»,- ընդգծում է Արևիկը։
Ասում է՝ մեծ ուշադրություն է դարձնում կերպարների ընտրությանը։ Շատ տաղանդավոր դերասանների կյանքում է եղել, երբ սխալ ընտրված դերը փչացրել է նրա կարիերան։
Արևիկին ուրախացնում է այն պատասխանատվությունն ու ոգևորությունը, որով արևները մոտենում են ներկայացումներին։ Հատուկ նախաձեռնողականությամբ է միշտ աչքի ընկնում Մարատը, որն, ի դեպ, պարային լավ ընդունակություններ ունի, ինչպես ասում են՝ բեմի մարդ է։
«Երկար ժամանակ է՝ ինձ ասում է՝ ընկեր Արև, արի «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրենք, ես կլինեմ Ռոմեոն, Դուք՝ Ջուլիետը։ Ասում եմ՝ Մարատ ջան, դեռ Շեքսպիր բեմադրելու չափ չենք հասունացել, համ էլ` պատկերացնու՞մ ես, թե Ժենյան ինձ ինչ կանի (Մարատն ու Ժենյան արևների սիրահարված զույգն են)։ Մարատն էլ ասում է՝ վախենու՞մ եք»,- ծիծաղելով պատմում է Արևիկը։
Բոլոր ծնողներն են նկատում, որ «Արևային թատրոնը» դրական հույզեր ու նաև վարքի փոփոխություն է բերել։ Արև Էլիզայի մայրիկը` Անժելան, ասում է՝ նախկինում Էլիզան շատ էր վախենում բեմի բարձրությունից, հիմա բավականին առաջընթաց ունի, անգամ պահվածքով է փոխվել, ավելի ինքնուրույն դարձել։ Բառի բուն իմաստով` վայելում է իր բեմելները։
«Ինձ անընդհատ հարցնում է՝ դահլիճը լիքն է լինելու, չէ՞։ Նախորդ անգամ աշխարհով մեկ էր եղել ծափերից ու իր ստացած ծաղկեփնջից։ Այս անգամ էլ սպասում է ծափերի վայելքին ու դեղին ծաղիկներին»,- պատմում է Անժելան։
Ոչ միայն Արևիկն է արևներին փոխում, նրանք էլ Արևիկին են փոխանցում իրենց դրական էմոցիաները։ Կարծում է՝ երեխաներն արդեն միջազգային նախագծերի էլ են պատրաստ, կարելի է հյուրախաղերի մասին էլ մտածել։
«Ես ապրում եմ այս ամենով, ինձ լիարժեք եմ զգում նրա մեջ, ինչով զբաղվում են»,- ասում է Արևիկը։
Վստահ է, որ արվեստի հիմնական կոչումը մարդու կյանքը փոխելն է, երջանիկ է, որ իրեն հնարավորություն է տրվել այս իսկապես արևոտ երեխաների կյանքը դեպի լավը փոխել։
Հ․Գ․ «Բուրատինոյի արկածները» ներկայացման առաջնախաղը մայիսի 27-ին է՝ ժամը 19։00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։