https://arm.sputniknews.ru/20230526/krasnvodari-kentrvonum-pajtjun-e-eghel-bnakichnerin-hvordvorum-en-khutshapi-chmatnvel--60166097.html
Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է եղել. բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել
Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է եղել. բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետը։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T09:02+0400
2023-05-26T09:02+0400
2023-05-26T09:09+0400
պայթյուն
կրասնոդար
շենք
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60165235_0:67:1280:787_1920x0_80_0_0_e8bdf21d83da78548d1278dfb16ad710.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կրասնոդարի կենտրոնում գտնվող Մորսկայա փողոցում պայթյուն է որոտացել, տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ տվյալ հասցեում է գտնվում ՄՏՍ ընկերության հաճախորդների սպասարկման շենքը:«Քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 04:17-ին Կրասնոդարում մորսկայա փողոցի 54/2 շենքի շրջանում պայթյուն է լսվել», - ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայություններ: Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը։Նա հրապարակել է վնասված շենքերի լուսանկարները՝ նշելով, որ իշխանությունները կազմակերպում են վերականգնման աշխատանքները:
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60165235_72:0:1209:853_1920x0_80_0_0_eb77321ef7d8f05dbbe1d886d20cd65b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, կրասնոդար, շենք, տուժածներ
պայթյուն, կրասնոդար, շենք, տուժածներ
Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է եղել. բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել
09:02 26.05.2023 (Թարմացված է: 09:09 26.05.2023) Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կրասնոդարի կենտրոնում գտնվող Մորսկայա փողոցում պայթյուն է որոտացել, տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ տվյալ հասցեում է գտնվում ՄՏՍ ընկերության հաճախորդների սպասարկման շենքը:
«Քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 04:17-ին Կրասնոդարում մորսկայա փողոցի 54/2 շենքի շրջանում պայթյուն է լսվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայություններ: Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը։
«Ես Մորսկայա փողոցում եմ։ Վնասվել են գրասենյակային շենքը, բնակելի տունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Տեղում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։ Պարզվում է տեղի ունեցածի պատճառը։ Բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել», - հայտնել է քաղաքապետը Telegram ալիքում։
Նա հրապարակել է վնասված շենքերի լուսանկարները՝ նշելով, որ իշխանությունները կազմակերպում են վերականգնման աշխատանքները: