00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգա՞ արդյոք այն օրը, երբ արհեստական բանականությունը կասի մարդկությանը. «Ես եմ ձեր Աստվածը»

© Sputnik / Anna Ratkoglo  / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Այս հումորային պատմությունը հիշո՞ւմ եք։ Գիտնականները ստեղծում են հզորագույն մի համակարգիչ, որը կարող է պատասխանել ցանկացած հարցի։
Բայց երբ հարցնում են՝ Աստված կա՞, թե՞ ոչ, համակարգիչը խոստովանում է՝ իմ հիշողությունը չի բավարարում այդ հարցին պատասխանելու համար, ինձ միացրե′ք աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգիչները և կպատասխանեմ։ Միացնում են։ Կոմպյուտերն արձագանքում է՝ էլի չի բավարարում հզորությունս, ինձ միացրեք աշխարհի բոլոր հեռուստացույցները, ռադիոընդունիչները, սառնարանները, հեռախոսները և նույնիսկ փոշեկուլներն ու արդուկները։ Եվ երբ այդ ամենը միացնում են սուպերհամակարգչին, լսում են խրոխտ պատասխանը. «Այ, հիմա արդեն Աստված կա»։ ​
Անեկդոտի նման է հնչում, բայց իրականում քաղաքական գործիչները, գիտնականներն ու լրատվամիջոցները վաղուց են աշխուժորեն քննարկում այդ հարցը՝ արդյոք արհեստական բանականության զարգացման արդյունքում չի՞ ստեղծվի այնպիսի մի գերուժ, որն իր նպատակներին կծառայեցնի ողջ մարդկությանը։ Այդ գերուժը ստացել է AGI (Artificial General Intelligence) անվանումը։ Այսինքն՝ արհեստական ընդհանուր բանականություն, որը սկզբունքորեն տարբերվում է պարզ արհեստական բանականությունից։
Կգա՞ արդյոք այն օրը, երբ արհեստական բանականությունը կասի մարդկությանը. «Ես եմ ձեր Աստվածը»
Բոլորս գիտենք, որ պարզ արհեստական բանականությունը ստեղծվում է կոնկրետ գործառույթ իրականացնելու նպատակով։ Օրինակ, շախմատային կոմպյուտերը, որի հետ ժամանակին մրցակցում էր աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, երբեք չի կարող շաշկի խաղալ՝ այդ ստեղծվել է հենց միայն շախմատ խաղալու համար։ Այնինչ, արհեստական ընդհանուր բանականությունը կարող է թե′ առավոտյան սուրճ եփել ձեզ համար, թե′ պատասխանել հեռախոսազանգերին, թե′ նույնիսկ կատարել ձեր աշխատանքը։ Ու ի վերջո տրամաբանական հարց է առաջանալու՝ եթե իմ այս հաղորդումը ունակ է պատրաստել արհեստական ընդհանուր բանականությունը, ապա ես ինչի՞ն եմ պետք և ո՞ւմ եմ պետք։ Ընդ որում, մեր՝ լրագրողներիս, վերանալու հավանականությունը մասնագետները ցածր են գնահատում։ Շատ ավելի մտահոգիչ է վարորդների, հաշվապահների, բանվորների, հավաքարարների և նույնիսկ քարտուղարուհիների ապագան։
Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, կա շատ ավելի լուրջ մտահոգություն՝ բա որ այդ արհեստական բանականությունն այնքան կատարելագործվի, որ իրոք դուրս գա մարդկանց վերահսկողությունից և սկսի ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք կարող են նաև բոլորովին շահեկան չլինել մարդկության համար։ Ոմանք, այդ թվում նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, կոչ են անում գոնե կես տարով լիովին դադարեցնել արհեստական ընդհանուր բանականության ստեղծման աշխատանքները ողջ աշխարհում և սթափ վերլուծել բոլոր ռիսկերը։
Այնինչ, ամերիկացի հայտնի գիտնական Ջեք Քլարքը այս տարվա սկզբին Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է. «Փորձում ենք կողպել ձիանոցի դարպասները՝ չգիտակցելով, որ բոլոր ձիերն արդեն դուրս են վազել»։ Իհարկե, կան մասնագետներ, որոնք փաստում են՝ վախենում ենք, որ կստեղծվի մարդկային ունակությունները գերազանցող արհեստական բանականություն, այնինչ, հստակ գաղափար էլ չունենք, թե ինչպիսին են այդ ունակությունները։ Օրինակ, ո՞վ ասաց, թե գունային սպեկտրը սահմանափակվում է այն 7 գույներով, որոնք ընկալելի են մեզ համար՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն։ Իսկ միգուցե գոյություն ունի ութերո՞րդ գույնը, որը մենք չենք տեսնում, բայց մեր տան կատուն լավ էլ տեսնում է։ Կամ, կարո՞ղ եք ասել, թե ինչ է իրենից ներկայացնում գիտակցությունը, որով տարբերվում ենք բույսերից։ Որտեղի′ց և ինչպե′ս է այն առաջանում։ Այս ամենը որոշ մասնագետներին հիմք է տալիս պնդելու, որ արհեստական ընդհանուր բանականության ստեղծումը տասնամյակների գործ է։
Ինչու է վտանգավոր, երբ կինը խառնվում է պետություն ղեկավար ամուսնու գործերին
Մինչդեռ մասնագետների մեկ այլ խումբ կտրականապես համաձայն չէ այս կարծիքին և հավատացնում է, որ մարդու ունակությունները էապես գերազանցող արհեստական բանականությունը կստեղծվի ընդամենը մի երեք տարի հետո՝ 2026 թվականին։ Այս ուղղությամբ շատ ակտիվ հետազոտություններ է նախաձեռնել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Նպատակն է՝ ստեղծել ինքնակառավարվող և ինքնակատերալագործվող բանական համակարգ, որն ունակ լինի դիմակայել բոլոր հարվածներին և գրոհներին։
Հայաստանի և Արցախի դրոշներով քայլերթի դուրս եկած տղամարդն ու պատանին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Անորոշության անտանելի բեռը. իշխանությունն ու ընդդիմությունը չեն հստակեցնում մեր ապագան
Այնինչ, Հայաստանի իշխանությունները, փոխանակ առաջին հերթին մտածեն երկրի անվտանգության մասին և ողջ գիտական ու մասնագիտական ներուժը կենտրոնացնեն այնպիսի արհեստական ընդհանուր բանականություն ստեղծելու վրա, որը կկարողանար լրիվ չեզոքացնել ահագնացող արտաքին վտանգները, խոսում են երկրի «կադաստրային վկայականի» և մինչև 2050 թվականը այսքան օլիմպիական մեդալ շահելու մասին։ Ի դեպ, շատ մասնագետներ կանխատեսում են, որ արհեստական ընդհանուր բանականությունը կարող է նույնիսկ մեծ հաջողությամբ կառավարել երկիրը։
Հաշվի առնելով մեր երկրի վերջին հինգ տարիների փորձը, ես լրիվ կողմ եմ, որ Հայաստանը կառավարի արհեստական բանականությունը։ Ուղղակի վստահ չեմ, որ իշխանավորները դա թույլ կտան։ Բա իրե՞նք այդ դեպքում ինչ պիտի անեն։
Լրահոս
0