00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անորոշության անտանելի բեռը. իշխանությունն ու ընդդիմությունը չեն հստակեցնում մեր ապագան

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի և Արցախի դրոշներով քայլերթի դուրս եկած տղամարդն ու պատանին. արխիվային լուսանկար
Հայաստանի և Արցախի դրոշներով քայլերթի դուրս եկած տղամարդն ու պատանին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Հայաստանի և Արցախի դրոշներով քայլերթի դուրս եկած տղամարդն ու պատանին. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո հայաստանցիներն ու արցախցիները սեփական մաշկի վրա զգացին, թե որքան իրավացի է հանրահայտ խոսքերի հեղինակը՝ ինչպիսին էլ լինի դառը ճշմարտությունը, այն նախընտրելի է անորոշությունից։ Ու քանզի իշխանությունները և ընդդիմությունը չեն հստակեցնում մեր ապագան, անորոշությունը գնալով ավելի ու ավելի սարսափելի է դառնում։ Այնինչ ապագան, ինչպես նկատել է Ալբերտ Էյնշտեյնը, այնքան արագ է վրա հասնում, որ ժամանակ չի թողնում նրա մասին մտածելու համար։
Եթե Հայաստանի իշխանությունները ղեկավարվում են Ժիրայր Լիպարիտյանի այն տրամաբանությամբ, թե Ադրբեջանը ընդամենը մի քանի շատ կոնկրետ պահանջ ունի հայերից, և դրանց կատարումը տեսականորեն կարող է հանգեցնել երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը, պետք է փաստենք, որ գործընթացը սկսվել է դեռ երեք տարի առաջ։ Տարիներ շարունակ Բաքվի ամենագլխավոր պահանջը սա էր՝ վերադարձրե՛ք մեր 7 շրջանները, որոնք գրավել էիք 90-ականների առաջին կեսին։
Պատերազմը լուծեց այդ հարցը։
Անորոշության անտանելի բեռը. իշխանությունն ու ընդդիմությունը չեն հստակեցնում մեր ապագան
Այսօր հենց մեր աչքի առջև լուծվում է երկրորդ հարցը՝ ոչ մի առանձին, Բաքվին չենթարկվող Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքում։ Առայժմ միայն աշխարհի լրատվամիջոցներն են միանշանակ փաստում՝ Հայաստանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Հայաստանի իշխանությունները առայժմ չեն համարձակվում հրապարակավ ընդունել այդ իրողությունը, նախընտրում են ավելի անորոշ ձևակերպում՝ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այսքան տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։
Ուղիղ չի ասվում նաև այն մասին, որ Երևանն այլևս չի երաշխավորում արցախցիների անվտանգությունը։ Այս դեպքում էլ է գտնվել է փրկարար ձևակերպումը. «Ստեփանակերտն ու Բաքուն պիտի երկուսով, առանց Հայաստանի բանակցեն իրավունքների և անվտանգության ապահովման հարցերի շուրջ»։
Արցախի խնդրի պատրվակով համախմբվելու համար անհրաժեշտ է 2 պայման. Պողոսյանը` ելքերի մասին
Փորձեք հարցնել՝ լա՛վ, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունները Հայաստանի աջակցությունից զրկված ու մի բուռ դարձած Արցախի և հաղթանակած Ադրբեջանի միջև, որը չի էլ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես գոյություն ունի։ Ի պատասխան անմիջապես կլսեք՝ բայց ղարաբաղցիներն իրենք էին տարիներ շարունակ պնդում, թե ոչ մի խնդիր չպիտի լուծվի առանց իրենց մասնակցության։ Դե, խնդրեմ՝ մենք արցախցիներին հիասքանչ հնարավորություն ենք տվել ինքնուրույն լուծելու բոլոր հարցերը Բաքվի հետ։
Ադրբեջանի երրորդ պահանջը՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» տրամադրումը, ժամանակին այնքան լուրջ էր թվում, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին՝ դա մեզ համար «կարմիր գիծ» է։ Նկատե՛ք` որևէ այլ խնդիր, նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակի կամ անվտանգության հարցը, իշխող թիմը «կարմիր գիծ» չէր հռչակում։ Այնինչ հիմա միջնորդները խոսում են այն մասին, որ ամենամեծ առաջընթացը բանակցություններում արձանագրվել է հենց Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը վերականգնելու հարցում։ Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, բայց այդ ճանապարհի վերաբացումը հեշտացավ մեկ այլ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
Կան կարմիր գծեր, որոնց խախտումներն անթույլատրելի ենք համարում. Արցախի նախագահի ուղերձը
Ադրբեջանական կողմը միշտ անտրամաբանական էր համարում այն, որ Լաչինի միջանցքում անցակետ չկա, մինչդեռ հայերը պահանջում են, որ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի Սյունիքի հատվածում պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, այսինքն` լինեն հայաստանյան անցակետեր ու մաքսակետեր։ Այս իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանն իր անցակետը տեղադրեց Լաչինի միջանցքի այն մասում, որը միանում է Հայաստանին։ Այսինքն` հարաբերական հավասարություն է ստեղծվել, և չի բացառվում, որ այժմ արդեն Ադրբեջանը կարող է իջեցնել «Զանգեզուրի միջանցքի» պահանջի նշաձողը։ Եվ ցանկության դեպքում կարելի կլինի համարել, որ դրանով կբավարարվի նաև Ադրբեջանի երրորդ պահանջը՝ բացել ճանապարհը Բաքվից դեպի Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա։ Ու կմնա վերջին՝ չորրորդ պահանջը. հստակեցնել երկու երկրների միջև սահմանը, իհարկե, հօգուտ Ադրբեջանի։
Ամենևին վստահ չեմ, որ Հայաստանում բոլորը գիտակցում են սահմանազատման բարդությունը, շատերին թվում է, թե դա զուտ տեխնիկական խնդիր է։ Ուղղակի, չգիտես ինչու, զգում եմ, որ սա էլ այնուամենայնիվ լուծվելիք հարց է։ Միգուցե պատճառը Հայաստանի իշխանությունների զիջողական կեցվածքն է։ Չէ՞ որ սեփական փորձից էլ հրաշալի գիտենք՝ երբ մի կողմը անզիջում դիրքորոշում է որդեգրում, իսկ մյուս կողմը, լուրջ առճակատումից խուսափելով, շարունակ պատրաստակամություն է ցուցաբերում, հարցերը հեշտությամբ են լուծվում։
Մնում է միայն պարզել, թե ուր է տանում այս ճանապարհը։ Ու միշտ հիշել Մարկ Տվենի խոսքերը. «Եթե մարդը չգիտի, թե ուր է ուղևորվում, շատ կզարմանա՝ հայտնվելով բոլորովին այլ տեղում»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Տագնապալի լռություն՝ պատերազմի և խաղաղության արանքում
Լրահոս
0