https://arm.sputniknews.ru/20230525/zvohvats-zintsarajvoghi-mvor-kalanavvorumy-piti-tsajrahegh-mijvoc-liner-hh-mip-60104708.html
Զոհված զինծառայողի մոր կալանավորումը պիտի ծայրահեղ միջոց լիներ․ ՀՀ ՄԻՊ
Զոհված զինծառայողի մոր կալանավորումը պիտի ծայրահեղ միջոց լիներ․ ՀՀ ՄԻՊ
Sputnik Արմենիա
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը տեղյակ չի եղել, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է պաշտպանությունից։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T13:22+0400
2023-05-25T13:22+0400
2023-05-25T13:22+0400
անահիտ մանասյան
գայանե հակոբյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57660672_0:26:1571:910_1920x0_80_0_0_9d94aa3cb1a7ceeee257bfd0092b90bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ օմբուդսման Անահիտ Մանասյանն ընդունում է, որ պետք է հնարովինս խուսափել կալանաքը որպես խափաման միջոց կիրառելուց։ Նա նաև ընդունում է, որ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ծայրահեղ միջոց է եղել, ու այստեղ կա խնդիր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մայիսի 20-ին կալանավորված Գայանե Հակոբյանի քրեկան գործին։Նա նաև անդրադարձավ քրեակատարողական հիմնարկում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի խցային պայմաններին, որոնք նա խնդրահարույց գնահատեց և որոնք ՀՀ ՄԻՊ գրասենյակը փորձել է շտկել։Այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ ընդգծելով, որ Գայանե Հակոբյանի հետ իրենց զրույցները խորհրդապահական բնույթ ունեն, նրանից համաձայնություն չունի և այդ պատճառով չի կարող հապարակել մանրամասներ։Պաշտպանը տեղյակ չէր, որ Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Արդյոք նա կդիմի՞ ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ Գայանե Հակոբյանը զոհվածի մայր է, Անահիտ Մանասյանը նշեց՝ այո։Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57660672_0:0:1397:1047_1920x0_80_0_0_14360f0596a90efea84df59edec888f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, գայանե հակոբյան, հհ միպ
անահիտ մանասյան, գայանե հակոբյան, հհ միպ
Զոհված զինծառայողի մոր կալանավորումը պիտի ծայրահեղ միջոց լիներ․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը տեղյակ չի եղել, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է պաշտպանությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ օմբուդսման Անահիտ Մանասյանն ընդունում է, որ պետք է հնարովինս խուսափել կալանաքը որպես խափաման միջոց կիրառելուց։ Նա նաև ընդունում է, որ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ծայրահեղ միջոց է եղել, ու այստեղ կա խնդիր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մայիսի 20-ին կալանավորված Գայանե Հակոբյանի քրեկան գործին։
Նա նաև անդրադարձավ քրեակատարողական հիմնարկում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի խցային պայմաններին, որոնք նա խնդրահարույց գնահատեց և որոնք ՀՀ ՄԻՊ գրասենյակը փորձել է շտկել։
«Ես և իմ աշխատակազմը ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը․ առաջին պահից սկսած այցելել ենք նրան, ծանոթացել խնդրիներին, փորձել ենք լուծել դրանք։ Այնուհետև, փորձել ենք Աբովյան ՔԿՀ-ում Գայանե Հակոբյանի՝ խցային պայմաների հետ կապված լուծումներ տալ։ Դրանք ոչ թե առանձին անձին վերաբերող, այլ ընդհանուր խնդիրներ են եղել»,- նշեց Մանասյանը։
Այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ ընդգծելով, որ Գայանե Հակոբյանի հետ իրենց զրույցները խորհրդապահական բնույթ ունեն, նրանից համաձայնություն չունի և այդ պատճառով չի կարող հապարակել մանրամասներ։
Պաշտպանը տեղյակ չէր, որ Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Արդյոք նա կդիմի՞ ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ Գայանե Հակոբյանը զոհվածի մայր է, Անահիտ Մանասյանը նշեց՝ այո։
Մայիսի 17-ին տեղեկություն
տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե
քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու
անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։