https://arm.sputniknews.ru/20230525/mahacats-15-zinvvorneri-gvortsvov-nshanakvel-e-lracucich-databzhshkakan-pvordzaqnnutjun-60095997.html
Մահացած 15 զինվորների գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
Մահացած 15 զինվորների գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
Sputnik Արմենիա
Փորձագետներին հարց է ուղղվել, թե արդյոք զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը կարող էին այլ նյութով թունավորված լինել և դրա հետևանքով կորցրած լինել... 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T11:26+0400
2023-05-25T11:26+0400
2023-05-25T11:27+0400
կացարան
զինծառայող
հրդեհ
շմոլ գազ
ազատ գյուղ
նորիկ նորիկյան
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_0:0:1600:901_1920x0_80_0_0_0968d9dc96998eba574f34103585d1e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը` նշելով, որ վարույթ իրականացնող մարմինն ամբողջությամբ բավարարել է իրենց միջնորդությունը։Հայտնել էինք, որ ապրիլի 30-ին զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտե` դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։Փորձագետներին մի շարք հարցադրումներ են առաջադրվել։1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը։4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։Նորիկյանի հավաստի տեղեկություններով` այս գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկու օր առաջ երկարաձգվել է ևս երկու ամսով։Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները երկու ժամից կհանդիպեն վարչապետի օգնականի հետ
ազատ գյուղ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_159:0:1582:1067_1920x0_80_0_0_8d49e81de4c0d45b6e72ec317b480207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կացարան, զինծառայող, հրդեհ, շմոլ գազ, ազատ գյուղ, նորիկ նորիկյան, գեղարքունիքի մարզ
կացարան, զինծառայող, հրդեհ, շմոլ գազ, ազատ գյուղ, նորիկ նորիկյան, գեղարքունիքի մարզ
Մահացած 15 զինվորների գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
11:26 25.05.2023 (Թարմացված է: 11:27 25.05.2023) Փորձագետներին հարց է ուղղվել, թե արդյոք զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը կարող էին այլ նյութով թունավորված լինել և դրա հետևանքով կորցրած լինել գիտակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը` նշելով, որ վարույթ իրականացնող մարմինն ամբողջությամբ բավարարել է իրենց միջնորդությունը։
Հայտնել էինք, որ ապրիլի 30-ին զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտե` դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։
Փորձագետներին մի շարք հարցադրումներ են առաջադրվել։
1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։
3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը։
4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։
Նորիկյանի հավաստի տեղեկություններով` այս գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկու օր առաջ երկարաձգվել է ևս երկու ամսով։