«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թյորները չէր վախենում մահից
«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թյորները չէր վախենում մահից
Sputnik Արմենիա
Թինա Թյորները (իրական անունը` Աննա Մեյ Բալոք) ծնվել է ԱՄՆ Թենեսի նահանգում 1939 թվականին։ Երգչուհին մի անգամ խոսելով իր մանկությունից պատմել է, թե ինչպես էր... 25.05.2023, Sputnik Արմենիա
Լեգենդար Թինա Թյորներն իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։Հավելենք, որ Թինա Թյորները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։
Թինա Թյորները (իրական անունը` Աննա Մեյ Բալոք) ծնվել է ԱՄՆ Թենեսի նահանգում 1939 թվականին։ Երգչուհին մի անգամ խոսելով իր մանկությունից պատմել է, թե ինչպես էր իրընտանիքի հետ բամբակ քաղում տեղի դաշտերում:
Լեգենդար Թինա Թյորներն իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։
2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:
Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։
Հավելենք, որ Թինա Թյորները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։