https://arm.sputniknews.ru/20230525/eatm-hamagvortsakcutjan-karevvor-keteric-e-parenajin-anvtangutjuny-pashinjan-60127186.html
ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից է պարենային անվտանգությունը. Փաշինյան
ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից է պարենային անվտանգությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի համար առաջնահերթություններից է Իրանի հետ փոխգործակցությունը` երրորդ երկրների հետ առևտրային գործակցության... 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T16:53+0400
2023-05-25T16:53+0400
2023-05-25T17:26+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60125183_91:51:1600:900_1920x0_80_0_0_d395a3b2732a4d334f86f115612dc2c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է, որը նպատակաուղղված է բնակչությանն անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանությանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Այսօր կտրուկ ավելացել է անհրաժեշտությունը ձևավորելու պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ երկրների միասնականությունն այս նպատակով»,– նշեց վարչապետը Փաշինյանը։Նա հավելեց, որ փոխգործակցության տարբեր ձևաչափեր կիրառելով` 2022 թվականին փոխշահավետ համագործակցություն է հաստատվել նաև ԵԱՏՄ–ից դուրս։ Հաշվետվություններում արձանագրված է նաև այն փոխգործակցությունը, որ եղել է Միության հիմնական գործընկերների հետ։Նա ընդգծեց Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան։ Ըստ նրա` ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա հետևողական իրականացումն առաջնահերթություն են Հայաստանի համար` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։ ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության. Փաշինյանը` ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի մասինՆա խոսել է նաև Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ բանակցությունների շարունակակության մասին։ Ըստ նրա` համալիր երկխոսություն կա նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նպատակով։«Սա լրացուցիչ խթան կդառնա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրացիայի գործընթացի համար»,– շեշտեց Փաշինյանը։ Հավելեց, որ պետք է անհապաղ արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներ գործի դնել երրորդ երկրների հետ, որը հնարավորություններ կտա ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների շարունակական զարգացման համար։Նշենք, որ այսօր Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով հադիպումից հետո երկրների ղեկավարները հանդիպել են ընդլայնված կազմով, որին մասնակցում են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60125183_164:0:1364:900_1920x0_80_0_0_762f18c879214f3799cb9c0b196017d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, видео
ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից է պարենային անվտանգությունը. Փաշինյան
16:53 25.05.2023 (Թարմացված է: 17:26 25.05.2023) Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի համար առաջնահերթություններից է Իրանի հետ փոխգործակցությունը` երրորդ երկրների հետ առևտրային գործակցության ընդլայնման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է, որը նպատակաուղղված է բնակչությանն անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանությանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր կտրուկ ավելացել է անհրաժեշտությունը ձևավորելու պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ երկրների միասնականությունն այս նպատակով»,– նշեց վարչապետը Փաշինյանը։
Նա հավելեց, որ փոխգործակցության տարբեր ձևաչափեր կիրառելով` 2022 թվականին փոխշահավետ համագործակցություն է հաստատվել նաև ԵԱՏՄ–ից դուրս։ Հաշվետվություններում արձանագրված է նաև այն փոխգործակցությունը, որ եղել է Միության հիմնական գործընկերների հետ։
Նա ընդգծեց Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան։ Ըստ նրա` ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա հետևողական իրականացումն առաջնահերթություն են Հայաստանի համար` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։
Նա խոսել է նաև Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ բանակցությունների շարունակակության մասին։ Ըստ նրա` համալիր երկխոսություն կա նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նպատակով։
«Սա լրացուցիչ խթան կդառնա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրացիայի գործընթացի համար»,– շեշտեց Փաշինյանը։ Հավելեց, որ պետք է անհապաղ արդյունավետ փոխգործակցության մեխանիզմներ գործի դնել երրորդ երկրների հետ, որը հնարավորություններ կտա ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների շարունակական զարգացման համար։
Նշենք, որ այսօր Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով հադիպումից հետո երկրների ղեկավարները հանդիպել են ընդլայնված կազմով, որին մասնակցում են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։