https://arm.sputniknews.ru/20230525/arevmutqy-pvordzum-e-mijamtel-lernajin-gharabaghi-shurj-steghtsvats-iravitshakin-shvojgu-60102699.html
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ Արևմուտքի համար գերնպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T12:35+0400
2023-05-25T12:35+0400
2023-05-25T15:43+0400
ռուսաստան
եմ առաքելություն
արցախ
խաղաղապահներն արցախում
հայաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52949012_0:129:1600:1029_1920x0_80_0_0_b0727a90ffaae1b259bfa7cdd7fc7d65.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։«Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - ասել է Շոյգուն։Նրա խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը Ռուսաստանին դուրս մղելն է Հարավային Կովկասից, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ու զարգացումը երկարաժամկետ հեռանկարում ապահովելը։Նա ընդգծել է, որ կարևոր է համարում շարունակել աշխատանքը տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ։Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52949012_0:0:1372:1029_1920x0_80_0_0_5b4c9d627885b611b4080aeda2f79dd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եմ առաքելություն, արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան, եվրամիություն, видео
ռուսաստան, եմ առաքելություն, արցախ, խաղաղապահներն արցախում, հայաստան, եվրամիություն, видео
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
12:35 25.05.2023 (Թարմացված է: 15:43 25.05.2023) ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ Արևմուտքի համար գերնպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը Ռուսաստանին դուրս մղելն է Հարավային Կովկասից, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ու զարգացումը երկարաժամկետ հեռանկարում ապահովելը։
«Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել Է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ կարևոր է համարում շարունակել աշխատանքը տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: