00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տագնապալի լռություն՝ պատերազմի և խաղաղության արանքում

© Photo / official site of the President of RA Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ է լռում ժողովուրդը. այն ժողովուրդը, որը մոտ երեսուն տարի առաջ շատ ավելի բարդ պայմաններում ոտքի ելավ։
Հիմա, երբ շատերը պնդում են, թե Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով փաստորեն արդեն բացեիբաց հաստատել են, որ համաձայն են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ստեղծվել է մի իրավիճակ, որն Ալեքսանդր Պուշկինը իր «Բորիս Գոդունով» ողբերգությունում նկարագրում է շատ հակիրճ. «Ժողովուրդը լռում է»։
Ինչո՞ւ է լռում ժողովուրդը. այն ժողովուրդը, որը մոտ երեսուն տարի առաջ շատ ավելի բարդ պայմաններում ոտքի ելավ ու հասավ իր նպատակին։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իշխանություններն էին ուրիշ։ Ուղղակի այն ժամանակ չկար «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը։ Կար միայն պատերազմ։
Տագնապալի լռություն՝ պատերազմի եւ խաղաղության արանքում
Պատերազմ, որը Ռուսաստանում այժմ ապրող գրող Նարինե Աբգարյանն այսպես է նկարագրել.
«Բերդը սկզբում չէր հասկանում, թե ինչ է պատերազմը: Բայց այն օրը, երբ պայթյունի ալիքը ոչնչացրեց մի ողջ ընտանիք, պատերազմը ցույց տվեց, որ քաղաքի տերն ինքն է: Մարդիկ այդ ժամ հասկացան, թե ինչ է պատերազմը: Պատերազմը նախասենյակներում թաքնվելն է, եթե ռմբակոծության ժամանակ չես հասցրել փախչել ապաստարան: Նախասենյակն անվտանգ է, որովհետև ամեն կողմից պաշտպանված է սենյակներով: Հարկավոր է ամուր փակել փայտե դռները, իսկ ապակե դռների վրա ծածկոց գցել, որ պայթյունի ժամանակ ապակու կտորները չվնասեն մարդկանց: Շատ կարևոր է հատակին իջեցնել այն ամենը, ինչ ծանր է ու կոտրվող: Այնուհետև հարկավոր է սողալով հետ քաշվել լուսամփոփի տակից, որ ընկնելիս այն չվնասի ոչ ոքի»։ Այսպիսին էր պատերազմը, որը սեփական աչքով տեսել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող Նարինե Աբգարյանը։ Անխուսափելի′ պատերազմը։
Մեր ձախողումների հիմքն ու Ադրբեջանի անպատժելիության պատճառը` երաշխիքների բացակայություն
Հիմա կա շատ դուրեկան այլընտրանք, որն առաջարկում է Հայաստանի ղեկավարը՝ առանց մահաբեր պատերազմի. բանակցությունների ճանապարհով լուծել բոլոր խնդիրները, տևական խաղաղություն հաստատել և շարունակել հանգիստ ապրել՝ չմտածելով սեփական ընտանիքի, իսկ վերջին հաշվով, նաև սեփական պետության անվտանգության մասին։
Իհարկե, մտահոգությունը մնում է՝ իսկ կստացվի՞ արդյոք, բա գինն ինչպիսի՞ն է լինելու։ Բայց հենց որ անհանգստությունը սկսում է ահագնանալ, միանգամից հեռուստաէկրանին է հայտնվում խորհրդարանում ելույթ ունեցող կամ իր նստավայրում ասուլիս տվող ղեկավարը, որի համոզիչ ու փաստարկված խոսքը սպեղանու նման մի բան է հազարավոր մարդկանց համար։ Ինչպե՞ս կարելի է չհավատալ երկրի ղեկավարին՝ եթե վարչապետն ասում է, ուրեմն միանգամայն հնարավոր է խաղաղության հասնել առանց կրկին ռազմաճակատ ուղարկելու սեփական զավակներին։
Համաձայնե′ք, շատ դժվար է դատապարտել այն մարդկանց, որոնք միայն մի բան են ցանկանում՝ շարունակել հանգիստ ապրել։ Դե հիմա ինքներդ որոշեք՝ կազդի՞ արդյոք իշխող ուժի հուսալի հենարանը հանդիսացող այդ մարդկանց վրա այն կոչը, որով հանդես է եկել ընդդիմադիր գործիչներից մեկը։ Մեջբերեմ. «Եկել է ժամանակը, և ամեն մեկն իր որոշումը պետք է կայացնի: Ամեն մեկը պետք է մտածի, որ ամեն ինչ կախված է իրենից ու միայն իրենից: Ամեն մեկը պետք է պատրաստ լինի առաջնորդելու և առաջնորդվելու: Գլխավորը մեր երկրի փրկությունն է»: Դժվար է հավատալ, որ ընդդիմությունը վերջին տարիներին հակակառավարական ակցիաների ողջ զինանոցն օգտագործելուց հետո էլ, կարծես թե, չի գիտակցել, որ հայաստանյան հասարակության առնվազն մի մասը ուղղակի օրգանապես չի ընդունում վտանգավոր ու ցավոտ սցենարները և ամեն կերպ ձգտում է խուսափել նոր պատերազմից։
Շուշի տանող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Ադրբեջանը միշտ էլ դեմ էր միջազգային ուժերին և ուզում էր միայն հետ բերել տարածքները
Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում կրկին փորձեր կարվեն փողոց դուրս բերելու այդ մարդկանց։ Չգիտեմ՝ արդյոք հաջողությամբ կպսակվե՞ն այդ փորձերը, համենայնդեպս, թույլ տվեք փաստել, որ առայժմ լռություն է տիրում։ Գուշակում եմ արձագանքը՝ ինչպե՞ս թե, բա հայաստանցի բազմաթիվ քաղաքական գործիչների խիստ քննադատական հայտարարություննե՜րը, բա Արցախի խորհրդարանի ընդունած փաստաթո՜ւղթը, բա Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահների կտրուկ մեկնաբանություննե՜րը։ Կներե′ք, բայց նույնիսկ դրանց հեղինակներն են քաջ գիտակցում, որ այդ ամենը դույզն ինչ չի փոխի ստեղծված իրավիճակը, առավել ևս Հայաստանի ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։
Ա′յ, հենց դրա համար եմ ասում, որ այդ բոլոր հայտարարություններն, աննախադեպ կոշտ գնահատականներն ու կարծիքները, վերջին հաշվով, հավասարազոր են լռության։ Իսկ ինչպես ասում էր ամերիկացի արվեստաբան, գրող և նկարիչ Ֆրենքլին Ջոնսը՝ «Լռությունը նշանակում է համաձայնություն։ Կամ, որ քեզ ոչ ոք չի լսում…»։
Լրահոս
0