https://arm.sputniknews.ru/20230524/meghrin-u-ajrumy-kapvogh-erkatughu-bvolvor-hnaravvor-gtsern-ancnum-en-adrbejanvov-pashinjan-60071364.html
Մեղրին ու Այրումը կապող երկաթուղու բոլոր հնարավոր գծերն անցնում են Ադրբեջանով. Փաշինյան
Մեղրին ու Այրումը կապող երկաթուղու բոլոր հնարավոր գծերն անցնում են Ադրբեջանով. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծումն այն ժամանակ, երբ տեսնի, որ դա տարածաշրջանի... 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T18:49+0400
2023-05-24T18:49+0400
2023-05-24T18:57+0400
մեղրի
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանն այս փուլում պատրաստ է կրկին վերսկսել Ադրբեջանի հետ համատեղ երկաթուղու կառուցումը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի հյուսիսային մասը հարավային մասին կապող երկաթուղին ամեն դեպքում պետք է անցի Ադրբեջանի տարածքով։ՀՀ վարչապետը հավելեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիանների առանձին օրակարգ գոյություն չունի։ Դա հարց է, որ քննարկվում է տարածաշրջանային կոմունիկացիանների բացման շրջանակում։«Մենք պարտավորվել ենք փոխադարձաբար բացել տարածաշրջանային կոմունիկացիանները և մենք պատրաստ ենք դրան։ ՀՀ –ն պատրաստ է այդ հաղորդակցությունը ապահովել»,– հավելեց նա։Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների կառուցման խոսակցություններին ու հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել դա։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. ԼավրովԸստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ տրանսպորտային ուղի է կառուցվելու Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
մեղրի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեղրի, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, երկաթուղի
մեղրի, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, երկաթուղի
Մեղրին ու Այրումը կապող երկաթուղու բոլոր հնարավոր գծերն անցնում են Ադրբեջանով. Փաշինյան
18:49 24.05.2023 (Թարմացված է: 18:57 24.05.2023) Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծումն այն ժամանակ, երբ տեսնի, որ դա տարածաշրջանի խաղաղության և փոխշահավետության ֆոն է ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանն այս փուլում պատրաստ է կրկին վերսկսել Ադրբեջանի հետ համատեղ երկաթուղու կառուցումը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի հյուսիսային մասը հարավային մասին կապող երկաթուղին ամեն դեպքում պետք է անցի Ադրբեջանի տարածքով։
«Մեղրին ու Այրումն իրար կապող բոլոր հնարավոր երկաթուղու գծերը անցնում են Ադրբեջանի տարածքով, և հետևաբար ինչ ճանապարհով էլ մենք Մեղրին կապենք Երասխի հետ, նույն սկզբունքով Հորադիզը կկապվի Օրդուբադի հետ»,– հայտարարեց նա։
ՀՀ վարչապետը հավելեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիանների առանձին օրակարգ գոյություն չունի։ Դա հարց է, որ քննարկվում է տարածաշրջանային կոմունիկացիանների բացման շրջանակում։
«Մենք պարտավորվել ենք փոխադարձաբար բացել տարածաշրջանային կոմունիկացիանները և մենք պատրաստ ենք դրան։ ՀՀ –ն պատրաստ է այդ հաղորդակցությունը ապահովել»,– հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների կառուցման խոսակցություններին ու հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել դա։
«Իսկ ո՞ր դեպքում կհամաձայնի ՀՀ–ն դիտարկել այդ հարցը... Երբ տեսնի, որ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում, ու ՀՀ–ն դրանով հաղթահարում է շրջափակումը»,– հայտարարեց վարչապետը։ Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ այդ ճանապարհները պետք է գործեն Հայաստանի և Ադրբջանի սուվերենության և իրավազորության ներքո։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ տրանսպորտային ուղի է կառուցվելու Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։