https://arm.sputniknews.ru/20230523/varchapeti-asulisy-meknabanutjunnern-aveli-u-aveli-hvoretesakan-en-darnum-60024988.html
Վարչապետի ասուլիսը. մեկնաբանություններն ավելի ու ավելի հոռետեսական են դառնում
Վարչապետի ասուլիսը. մեկնաբանություններն ավելի ու ավելի հոռետեսական են դառնում
Sputnik Արմենիա
Համաձայնե′ք, ողջ աշխարհում շատ դժվար է գտնել մի երկիր, որի ղեկավարի ասուլիսները այդքան բուռն արձագանք առաջացնեն, որքան Հայաստանում։ 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T22:18+0400
2023-05-23T22:18+0400
2023-05-24T19:11+0400
արմեն դուլյան
նիկոլ փաշինյան
ասուլիս
արցախ
հայաստան
5 րոպե դուլյանի հետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59943618_0:0:1600:901_1920x0_80_0_0_3226ec360857d0d9e96efcab564607c9.jpg
Վարչապետի ասուլիսը. մեկնաբանություններն ավելի ու ավելի հոռետեսական են դառնում
Sputnik Արմենիա
Վարչապետի ասուլիսը. մեկնաբանություններն ավելի ու ավելի հոռետեսական են դառնում
Բացառություն չէր նաև վարչապետի մայիսի 22-ի հանդիպումը լրագրողների հետ։ Հայաստանցիներից մեկը սոցիալական ցանցում նույնիսկ գրել է. «4 ժամ տևած ասուլիսն, ըստ էության, մեկ բանի մասին էր. «Կա′մ ես կլինեմ, կա′մ Հայաստանը»։ Մեկ այլ օգտատեր փաստում է. «Մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... Ավելին, այս իշխանությունների օրոք յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում»։Իհարկե, վարչապետն այս վերջին ասուլիսում էլ չկատարեց Իլհամ Ալիևի պահանջը և միանշանակ չարտասանեց «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե′րջ» բառերը, սակայն հայաստանցիների առնվազն մի մասը հաստատ համոզված է, որ նրա ասածները հենց դա են նշանակում։Ահա «Ֆեյսբուքում» արտահայտված մի հատկանշական կարծիք. «Էսօր արդեն բառացի հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում և պատրաստվում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի 8 գյուղերը, ինչի արդյունքում դեպի Վայոց Ձոր և Սյունիք տանող, ինչպես նաև Իջևանից Նոյեմբերյան, այնուհետև Վրաստան գնացող միջպետական ճանապարհները անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ»։Իսկ օգտատերերից մեկը հեռանկարի ընդհանրապես շատ մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Մեջբերեմ.«Քանի շատերը վայ-վույ են անում, կարծես, իրենց համար շատ անսպասելի էր վարչապետի հերթական խոստովանությունը, ասեմ, թե հաջորդ քայլը որն է լինելու։ Այս ամենի մասին 2 տարուց ավելի է խոսվում է, այդ թվում՝ իմ կողմից։ Հաջորդ քայլը՝ ռուսներին Արցախից և Հայաստանից վռնդելն է, Արարատի ու Տավուշի մարզի գյուղերը հանձնելը։ Այսօր այդ ամենի ցրցամը տվեց։ Իսկ մյուս քայլով հայտարարելու է, որ բոլոր բռնի տեղահանվածները իրենց սերունդներով վերադառնալու են նախկին բնակության վայրեր։ Այսինքն, մոտ 500 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան»։ Այս առիթով մեկ այլ հայաստանցի հարց է տալիս. «Լա′վ, Հայաստանում մի քաղաքական ուժ կա՞, որը ցանկություն ունի ստանձնելու երկրի ղեկավարումը... Եթե այո, ինչու՞ չկա ռեալ, աննահանջ պայքար... Ինչի՞ն եք սպասում...»։ Մեր ձախողումների հիմքն ու Ադրբեջանի անպատժելիության պատճառը` երաշխիքների բացակայությունՊայքար չկա, որովհետև այս իշխանությունները սպանել են մարդկանց հավատը, պատասխանում է մեկ այլ օգտատեր։ Մեջբերեմ. «Հավատացե′ք, որ Արցախի 75 տոկոսի կորստից, 5000 հրաշք մեր երեխաներին զոհելուց հետո ամենամեծ վնասը, որը հասցրել է այս իշխանությունը մեր ժողովրդին, հավատի կորուստն ու անտարբերությունն է: Անհնար է պատկերացնել, որ ենթադրենք, 10 տարի առաջ նման իրավիճակ լիներ, ու հասարակությունը այսքան պասիվություն դրսևորեր»։Այս շաբաթը նաև սկսվեց զոհված զինվորի մոր կալանավորման շուրջ ծագած բուռն ու հուզական բանավեճով։ Կարելի է շատ երկար անդրադառնալ տարբեր, հաճախ միմյանց հակասող մեկնաբանություններին, սակայն թույլ տվեք ներկայացնել այն մարդու կարծիքը, որը հաշմանդամ է դարձել ռազմական գործողությունների ժամանակ, հետո էլ աշխատել Հայաստանի պաշտպանության նախարարությունում5«Զոհվածների ծնողների հետ չափազանց զգույշ և հարգալից ա պետք լինել։ Այո′, նրանք կարող են երբեմն անադեկվատ լինել, բոլորը չի, որ շրջապատված են հոգատար ու բարի մարդկանցով։ Իսկ մեր պաշտպանության նախարարությունն էս մարդկանց հետ աշխատանք չի տանում։ Միայն տեղեկանք կամ թոշակ տալը բավարար չի, էս մարդկանց հետ սոցյալ֊-իրավական ֊հոգեբանական աշխատանքը հենց նախարարությունը պետք ա աներ, գոնե սոցվարչության շրջանակում, բայց էդ բաժինն էլ փակվեց դեռ 2017 թվին։ Ես և իմ նման երկու զինհաշմանդամներ էինք էդ աշխատանքները տանում , բայց որոշեցին, որ մենք անիմաստ 60 հազար ստացողներ ենք, որ ոչ մի աշխատանք չենք անում, և կրճատեցին երեքիս էլ»։Եվ վերջում՝ մի շատ խորհրդանշական դրվագ հայաստանյան իրականությունից, որը ներկայացրել է երևանցիներից մեկը. «Սուպերմարկետի առջև խողովակից ուժեղ շիթով ջուր էր անկանոն ցայտում, ուղղակի անհնար էր կողքով անցնել: էս տեսարանին կանգնած նայում էին մի 100 տղամարդ՝ անցորդներ, խանութի աշխատողներ, ու զրուցում, թե ում զանգեն, որ գա օգնության: Հանկարծ մի աղջիկ (մոտ 30 տարեկան և հավանաբար նույն խանութում աշխատող) խանութից վազելով դուրս եկավ, ցանկապատի վրայով ցատկեց ներս, առանց անհանգստանալու, որ կթրջվի՝ մոտեցավ տվյալ հատվածին, որտեղից ջուրը ցայտում էր շատ բարձր շիթով, ձեռքով բզբզաց, գտավ փականը, ու ընդամենը պտտելով՝ փակեց։ Ես ֆեմինիստ չեմ, որևէ մեկի վրա ցեխ չեմ շպրտում, պարզապես տխուր տեսարանի ականատեսը եղա»:
https://arm.sputniknews.ru/20230517/inchu-enq-amen-inch-bardum-haji-bakhti-vra-kam-3-hazar-tari-bakhtners-chi-berum-59768788.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59943618_177:0:1600:1067_1920x0_80_0_0_afd2c8303c8003e9255293560a709111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
արմեն դուլյան, նիկոլ փաշինյան, ասուլիս, արցախ, հայաստան, 5 րոպե դուլյանի հետ
արմեն դուլյան, նիկոլ փաշինյան, ասուլիս, արցախ, հայաստան, 5 րոպե դուլյանի հետ
Վարչապետի ասուլիսը. մեկնաբանություններն ավելի ու ավելի հոռետեսական են դառնում
22:18 23.05.2023 (Թարմացված է: 19:11 24.05.2023) Համաձայնե′ք, ողջ աշխարհում շատ դժվար է գտնել մի երկիր, որի ղեկավարի ասուլիսները այդքան բուռն արձագանք առաջացնեն, որքան Հայաստանում։
Բացառություն չէր նաև վարչապետի մայիսի 22-ի հանդիպումը լրագրողների հետ։ Հայաստանցիներից մեկը սոցիալական ցանցում նույնիսկ գրել է. «4 ժամ տևած ասուլիսն, ըստ էության, մեկ բանի մասին էր. «Կա′մ ես կլինեմ, կա′մ Հայաստանը»։ Մեկ այլ օգտատեր փաստում է. «Մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... Ավելին, այս իշխանությունների օրոք յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում»։
Իհարկե, վարչապետն այս վերջին ասուլիսում էլ չկատարեց Իլհամ Ալիևի պահանջը և միանշանակ չարտասանեց «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե′րջ» բառերը, սակայն հայաստանցիների առնվազն մի մասը հաստատ համոզված է, որ նրա ասածները հենց դա են նշանակում։
Ահա «Ֆեյսբուքում» արտահայտված մի հատկանշական կարծիք. «Էսօր արդեն բառացի հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում և պատրաստվում է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի 8 գյուղերը, ինչի արդյունքում դեպի Վայոց Ձոր և Սյունիք տանող, ինչպես նաև Իջևանից Նոյեմբերյան, այնուհետև Վրաստան գնացող միջպետական ճանապարհները անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ»։
Իսկ օգտատերերից մեկը հեռանկարի ընդհանրապես շատ մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Մեջբերեմ.
«Քանի շատերը վայ-վույ են անում, կարծես, իրենց համար շատ անսպասելի էր վարչապետի հերթական խոստովանությունը, ասեմ, թե հաջորդ քայլը որն է լինելու։ Այս ամենի մասին 2 տարուց ավելի է խոսվում է, այդ թվում՝ իմ կողմից։ Հաջորդ քայլը՝ ռուսներին Արցախից և Հայաստանից վռնդելն է, Արարատի ու Տավուշի մարզի գյուղերը հանձնելը։ Այսօր այդ ամենի ցրցամը տվեց։ Իսկ մյուս քայլով հայտարարելու է, որ բոլոր բռնի տեղահանվածները իրենց սերունդներով վերադառնալու են նախկին բնակության վայրեր։ Այսինքն, մոտ 500 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան»։ Այս առիթով մեկ այլ հայաստանցի հարց է տալիս. «Լա′վ, Հայաստանում մի քաղաքական ուժ կա՞, որը ցանկություն ունի ստանձնելու երկրի ղեկավարումը... Եթե այո, ինչու՞ չկա ռեալ, աննահանջ պայքար... Ինչի՞ն եք սպասում...»։
Պայքար չկա, որովհետև այս իշխանությունները սպանել են մարդկանց հավատը, պատասխանում է մեկ այլ օգտատեր։ Մեջբերեմ. «Հավատացե′ք, որ Արցախի 75 տոկոսի կորստից, 5000 հրաշք մեր երեխաներին զոհելուց հետո ամենամեծ վնասը, որը հասցրել է այս իշխանությունը մեր ժողովրդին, հավատի կորուստն ու անտարբերությունն է: Անհնար է պատկերացնել, որ ենթադրենք, 10 տարի առաջ նման իրավիճակ լիներ, ու հասարակությունը այսքան պասիվություն դրսևորեր»։
Այս շաբաթը նաև սկսվեց զոհված զինվորի մոր կալանավորման շուրջ ծագած բուռն ու հուզական բանավեճով։ Կարելի է շատ երկար անդրադառնալ տարբեր, հաճախ միմյանց հակասող մեկնաբանություններին, սակայն թույլ տվեք ներկայացնել այն մարդու կարծիքը, որը հաշմանդամ է դարձել ռազմական գործողությունների ժամանակ, հետո էլ աշխատել Հայաստանի պաշտպանության նախարարությունում5
«Զոհվածների ծնողների հետ չափազանց զգույշ և հարգալից ա պետք լինել։ Այո′, նրանք կարող են երբեմն անադեկվատ լինել, բոլորը չի, որ շրջապատված են հոգատար ու բարի մարդկանցով։ Իսկ մեր պաշտպանության նախարարությունն էս մարդկանց հետ աշխատանք չի տանում։ Միայն տեղեկանք կամ թոշակ տալը բավարար չի, էս մարդկանց հետ սոցյալ֊-իրավական ֊հոգեբանական աշխատանքը հենց նախարարությունը պետք ա աներ, գոնե սոցվարչության շրջանակում, բայց էդ բաժինն էլ փակվեց դեռ 2017 թվին։ Ես և իմ նման երկու զինհաշմանդամներ էինք էդ աշխատանքները տանում , բայց որոշեցին, որ մենք անիմաստ 60 հազար ստացողներ ենք, որ ոչ մի աշխատանք չենք անում, և կրճատեցին երեքիս էլ»։
Եվ վերջում՝ մի շատ խորհրդանշական դրվագ հայաստանյան իրականությունից, որը ներկայացրել է երևանցիներից մեկը.
«Սուպերմարկետի առջև խողովակից ուժեղ շիթով ջուր էր անկանոն ցայտում, ուղղակի անհնար էր կողքով անցնել: էս տեսարանին կանգնած նայում էին մի 100 տղամարդ՝ անցորդներ, խանութի աշխատողներ, ու զրուցում, թե ում զանգեն, որ գա օգնության: Հանկարծ մի աղջիկ (մոտ 30 տարեկան և հավանաբար նույն խանութում աշխատող) խանութից վազելով դուրս եկավ, ցանկապատի վրայով ցատկեց ներս, առանց անհանգստանալու, որ կթրջվի՝ մոտեցավ տվյալ հատվածին, որտեղից ջուրը ցայտում էր շատ բարձր շիթով, ձեռքով բզբզաց, գտավ փականը, ու ընդամենը պտտելով՝ փակեց։ Ես ֆեմինիստ չեմ, որևէ մեկի վրա ցեխ չեմ շպրտում, պարզապես տխուր տեսարանի ականատեսը եղա»: