00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ենք ամեն ինչ բարդում «հայի բախտի» վրա, կամ 3 հազար տարի բախտներս չի՞ բերում

Երևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք այդքան հաճախ օգտագործում «հայի բախտ» բառակապակցությունը։
Ֆեյսբուքի» օգտատերը բացատրում է. «Դե բախտին մեղադրելը հեշտ է... Այդպես չկա պատասխանատվություն։ Բա հո չե՞նք ասի՝ հիմար ենք,անկիրթ ենք, չար ենք… Չէ՛,մենք ուրիշ ենք, ընտրյալ, բացառիկ… Աստվածային ենք, պարզապես մեր բախտը չի բերում… Երեք հազար տարի բախտներս չի բերում։ Իսկ ինչո՞ւ պիտի բերի, ի՞նչ ենք մենք դրա համար անում… Մենք չենք էլ ուզում, որ բախտներս բերի… Անպատասխանատու ապրելը հեշտ է, դրա համար ամենաստաբիլ ու բեղմնավոր ժամանակաշրջանը ուրիշի լծի տակ ապրելու տարիներն են եղել։ Ինչպե՞ս է ստացվում,որ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելով` տվել ենք Այվազովսկի,Կոմիտաս, Թումանյան ու Խաչատրյան, Սարյան ու Համբարձումյան…
Իսկ անկախ ժամանակաշրջանում այդ հսկաներին փոխարինողներ չեն ծնվել, ավելին, անկախությունն ուղեկցվել է ալան-թալանով, ազգային ունեցվածքի մսխմամբ, տնտեսության անկմամբ, գործարանի, արտադրամասի ու ինստիտուտի փակվելով»,- փաստել է օգտատերը՝ եզրափակելով, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը երկու չափորոշիչ ունի` հայ ես կամ թուրք… Վե՛րջ… Եթե ասածդ իր մտածածի հետ բռնում է, ուրեմն հայ ես, եթե չի բռնում ՝ թուրք։ Մենք ուզում էինք փոխել տարածաշրջանը, բայց արդյունքում պիտի փոխվենք մենք։
Ինչու ենք ամեն ինչ բարդում «հայի բախտի» վրա, հարցնում է հայաստանցին ու պատասխանում՝ էդպես հեշտ է
Ի վերջո, Հայաստանի իշխանությունները կո՞ղմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Այս հարցի միանշանակ պաշտոնական պատասխանը երբեք չենք լսել, և դա հասկանալի է՝ բա ի՞նչ կասի ժողովուրդը։ Եվ իշխանական թիմը ընտրել է ամենապարզունակ, բայց երբեմն աշխատող տարբերակը՝ ուղիղ չասել. «Այո՛, Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում», բայց հետևողականորեն գործել հենց այդ ուղղությամբ։ Սոցցանցերի օգտատերերից մեկն այս առումով գրում է. «Ստեփանակերտում պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը արտահայտի իր դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ:
Հայաստանի ներսում էլ դեռ կան ուժեր և շերտեր, որ նախանձելի համառությամբ իշխանությունից պահանջում են դիրքորոշում հայտնել Արցախի մասով: Բայց ի՞նչը չեք հասկացել, կամ ի՞նչն է, որ չի ասել այս իշխանությունը: Էլ ի՞նչ լեզվով ասի, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար վերացել է, Արցախի իշխանություն և Սահմանադրություն չկա, և մեծ հաշվով չի էլ եղել երբեք: Սա են ասում, սա են անում, առանց այլևայլության, առանց սեթևեթանքի, ուղիղ, բաց տեքստով, բոլոր հասանելի ու հասկանալի լեզուներով: Ի՞նչ դիրքորոշում եք ցանկանում լսել, որ դեռ չեք լսել…»։
Այս օրերին, երբ Արարատյան դաշտում սկսել են հասնել մեր անմահական մրգերը, շատերը հարց են տալիս՝ իշխանությունները արդեն վաղուց մեզ համոզել են, որ «ապագա կա», իսկ ի՞նչ ճակատագիր է այս տարի սպասում Հայաստանի խորհրդանիշին, մեր քաղցրաբույր ծիրանին, որը հիմնականում Ռուսաստան ենք արտահանում։ «Ֆեյսբուքում» կարդում ենք. «Այս տարի ծիրանի գները դրսում բավական ցածր են լինելու, քանի որ արդեն Ուզբեկստանն իր բարձր որակի ծիրանն առաջարկում է տարայավորված, բարձված վիճակում, մեր դրամով հաշված՝ կիլոգրամն ընդամենը 200 դրամով։ Ուզբեկստանը, կարելի է ասել, իր գյուղմթերքներով գրավում է ամբողջ աշխարհը, օդային բեռնափոխադրումների ծախսերը պետությունն այնքան է սուբսիդավորել, որ ներկա պահին մեր կողմից արտահանվող բեռնատարների գնին հավասար գներ են։ Այնինչ, մեր օդային բեռնափոխադրման արժեքները 4 անգամ թանկ են Ուզբեկականից։ Այսինքն` մեզ մնում է հերթական անգամ Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը հավաքվել ու շուրջպար բռնել»,- հեգնում է օգտատերը։
Հետաքրքիր զուգադիպություն։ Մինչ Հայաստանի գլխավոր դատախազը Երևանում ընդունում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը, Սիցիլիայից լուր ստացվեց, որ Իտալիայում հայտնաբերվել է մոտ 3 տոննա կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար, ինչը մեծ աշխուժություն առաջացրեց սոցիալական ցանցերում։
Հայաստանցիներից մեկը գրում է. «Մեր իշխանությունները կարող են հպարտանալ՝ նախկինների օրոք երբեք այդքան թմրանյութ չէր բերվել Հայաստան»։ Մյուս օգտատերը հակադարձում է. «Հենց նախկիններն են էդ կոկաինը առել, մուծվել, բայց չէին հասցրել բերել.... Ու էդ շառն էլ փաթաթեցին մեր խեղճ վարչապետի վզին»։ Մեկ ուրիշն ավելացնում է. «Ինչ լավ ա, որ Հայաստանը գոնե մարիխուանայի առումով ինքնաբավ ա»։ Եվ վերջապես օգտատերերից մեկը հակիրճ բացատրում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել, Համբոն Էկվադորից բանան էր պատվիրել, բայց Իտալիայում առգրավել էին կոկաինը»։
Լրահոս
0