https://arm.sputniknews.ru/20230523/steghtsvats-irvoghutjunic-sheghelu-hamar-shintsu-datavarutjunner-en-yntanum-ohanjan-60017955.html
Ստեղծված իրողությունից շեղելու համար շինծու դատավարություններ են ընթանում. Սեյրան Օհանյան
Ստեղծված իրողությունից շեղելու համար շինծու դատավարություններ են ընթանում. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով` առաջիկայում, երբ դատարաններն ազատվեն իշխանական կապանքներից, կպարզվի, որ մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։ 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T17:36+0400
2023-05-23T17:36+0400
2023-05-23T18:12+0400
սեյրան օհանյան
նիկոլ փաշինյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982230_0:0:1600:901_1920x0_80_0_0_1169eeea579d5ef5f7267db2b8e16d81.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով ընթանում են մի քանի շինծու դատավարություններ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Նրա խոսքով` այդ դատավարություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներով։Օհանյանը նաև խոսեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի դեմ հարուցված քրեական հետապնդման մասին` այն շինծու անվանելով։«Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննարկող մարմիններ, որոնք շտապում են կալանքի միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և կա այն կատարողը։ Երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի»,– հայտարարեց Օհանյանը։Նրա խոսքով` երբ հաջողվի հեռացնել այս իշխանություններին և կապանքներից ազատել դատարանները, այդ ժամանակ կբացահայտվի, որ շատերին մեր երկրում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։ Լրջագույն այլընտրանք կա. Վարդան Օսկանյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982230_177:0:1600:1067_1920x0_80_0_0_04841063de5d5fa75c212a36e602e2a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, նիկոլ փաշինյան, դատարան
սեյրան օհանյան, նիկոլ փաշինյան, դատարան
Ստեղծված իրողությունից շեղելու համար շինծու դատավարություններ են ընթանում. Սեյրան Օհանյան
17:36 23.05.2023 (Թարմացված է: 18:12 23.05.2023) Պատգամավորի խոսքով` առաջիկայում, երբ դատարաններն ազատվեն իշխանական կապանքներից, կպարզվի, որ մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով ընթանում են մի քանի շինծու դատավարություններ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով` այդ դատավարություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներով։
«Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերն իրականում նպատակ ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որ տեղի է ունենում այնտեղ, որ բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե մասնագիտական, թե բարոյական մակարդակը»,– նշեց Սեյրան Օհանյանը` ակնարկելով երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը։
Օհանյանը նաև խոսեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի դեմ հարուցված քրեական հետապնդման մասին` այն շինծու անվանելով։
«Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննարկող մարմիններ, որոնք շտապում են կալանքի միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և կա այն կատարողը։ Երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի»,– հայտարարեց Օհանյանը։
Նրա խոսքով` երբ հաջողվի հեռացնել այս իշխանություններին և կապանքներից ազատել դատարանները, այդ ժամանակ կբացահայտվի, որ շատերին մեր երկրում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։