00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սնկարան, ջերմատուն, մակարոնի արտադրամաս․ Գետաշենի սովորական դպրոցի անսովոր ագրոառօրյան

© Sputnik / Aram NersesyanԳետաշենի դպրոցի բացօթյա դասարանը
Գետաշենի դպրոցի բացօթյա դասարանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
Աշխարհի ապագան այս դասասենյակում է․ այս տրամաբանությամբ Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանամերձ Գետաշեն գյուղում երեխաները ոչ միայն կրթություն են ստանում, այլև տարբեր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերում՝ սունկ աճեցնելուց մինչև փայտե նստարանի պատրաստում։
Սնկարան, ջերմատուն, տնկարան, ծիրանենու և հաղարջի այգիներ, թեյի, մակարոնի արտադրամաս, բիոհումուսի հոր, մեղվի փեթակներ, տարատեսակ արհեստանոցներ, աղբի վերամշակում, չրի, կիսաֆաբրիկատների, պահածոների արտադրություն․․․ Սա ոչ թե ֆերմերային տնտեսություն է, այլ Արմավիրի մարզի Գետաշենի հանրակրթական դպրոցը` մոտ 4 հա տարածքով և 300 աշակերտով։ Մինչև ժամը 14։00-ն այստեղ դպրոցականները ծրագրով նախատեսված առարկաներն են յուրացնում, հետո բաժանվում են խմբերի ըստ նախասիրությունների՝ գիտելիք ու հմտություններ ձեռք բերում կյանքի համար։
© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցը

Գետաշենի էկո դպրոցը - Sputnik Արմենիա
1/2

Գետաշենի էկո դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի բակի վարդերը

Գետաշենի էկո դպրոցի բակի վարդերը - Sputnik Արմենիա
2/2

Գետաշենի էկո դպրոցի բակի վարդերը

1/2

Գետաշենի էկո դպրոցը

2/2

Գետաշենի էկո դպրոցի բակի վարդերը

Զարմանքը սկսվում է արդեն դպրոցի դարպասի մոտ, որտեղ հատուկ մեթողներով աճեցված վարդի ծառեր են, ոչ թե թփեր, ինչպես նաև այլ ծառեր` բանանի, բարբարիսի ու այսպես շարունակ։ Հաջորդ զարմանքն ապրում ես, երբ տեսնում ես՝ պարտեզում աշակերտական նստարաններ են դրված, ավելին՝ դաս է ընթանում։
«Իսկ ի՞նչ պարտադիր է, որ երեխան քառակուսի, շոգ ու տոթ դասարանում սովորի, երբ դրսում այսքան լավ եղանակ է»,- ասում է տնօրեն Գևորգ Մուքոյանը։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի աշակերտները բացօթյա դասարանում
Ученики Геташенской эко-школы во время урока  - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի աշակերտները բացօթյա դասարանում
Բացօթյա դասասենյակից այն կողմ մեղվի փեթակներ են, կողքին` պահարան գրքերի համար։ Սա էլ բացօթյա գրադարանն է, որ շաբաթ և կիրակի օրերին անասունները սար տանելիս երեխաները ցանկության դեպքում գան, գիրք վերցնեն իրենց հետ, սարում կարդան ու վերադարձնեն։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի բացօթյա գրադարանը
Книжная полка во дворе эко-школы села Геташен Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի բացօթյա գրադարանը
«Պետությունը դպրոցը երեխայի համար է կառուցել։ Այստեղ տերն աշակերտն է։ Բուրգի ամենավերևում նա է, ներքևում` մենք։ Մենք նրան ենք ծառայում, սա ծառայություն է»,- դպրոցի՝ գոնե ինձ համար անսովոր ու հաճելիորեն զարմացնող դրվածքը բացատրում է տնօրենը։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոց տնօրեն Գևորգ Մուքոյանը
Директор Геташенской эко-школы Геворг Мукоян у школы - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոց տնօրեն Գևորգ Մուքոյանը
Այս պատմությունը սկսվեց 2011 թվականին, երբ գյուղատնտես Մուքոյանը դպրոց եկավ։ Ցույց է տալիս այդ ժամանակվա լուսանկարները։ Ասում է՝ դպրոցը ոչ միայն ֆիզիկապես էր ջլատված, այլև բովանդակություն չուներ։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցը նախկինում
Фотографии эко-школы села Геташен Армавирской области до ремонта - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցը նախկինում
«67 թվականին համալսարանից հորս ու մորս ուղարկում են այս մարզ։ Այն ժամանակ սա 6-ամյա դպրոց էր, 67-ին դարձավ միջնակարգ։ Հայրս 30 տարի տնօրեն էր, մայրս՝ փոխտնօրեն։ 97-ին հայրս թոշակի անցավ, մայրս էլ դուրս եկավ դպրոցից։ Երբ հայրս մահանում էր, ինձ խնդրեց, որ թողնեմ գյուղատնտեսի գործն ու գամ իր դպրոց` այն ոտքի կանգնեցնելու։ Խոստացել էի ու արեցի դա․․․»,–պատմում է Մուքոյանը։
© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի միջանցքը գրքերի դարակներով

Գետաշենի էկո դպրոցի միջանցքը գրքերի դարակներով - Sputnik Արմենիա
1/6

Գետաշենի էկո դպրոցի միջանցքը գրքերի դարակներով

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները դասամիջոցին

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները դասամիջոցին - Sputnik Արմենիա
2/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները դասամիջոցին

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները  - Sputnik Արմենիա
3/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները  - Sputnik Արմենիա
4/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի նախակրթարանը

Գետաշենի էկո դպրոցի նախակրթարանը - Sputnik Արմենիա
5/6

Գետաշենի էկո դպրոցի նախակրթարանը

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամին

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամին - Sputnik Արմենիա
6/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամին

1/6

Գետաշենի էկո դպրոցի միջանցքը գրքերի դարակներով

2/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները դասամիջոցին

3/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

4/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները

5/6

Գետաշենի էկո դպրոցի նախակրթարանը

6/6

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամին

Ամբողջ դպրոցում շրջելու և եղածը տեսնելու համար հիմա մեկ լիարժեք օր է պետք։ Դասաժամերից հետո երեխաները 3 տարբեր ուղղություններով խմբակների են մասնակցում՝ լեզուների խորացված ուսուցում, արվեստներ ու արհեստներ։ Ի դեպ, յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը դպրոցն այցելում է երևանյան Վերնիսաժ, աշակերտների ձեռքերով պատրաստված ապրանքների վաճառք անում։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքները
Рисунки учеников эко-школы села Геташен Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքները
Դե, իսկ երրորդ՝ ամենամեծ ուղղությունն ագրոէկո խմբակներն են։ Այստեղ սովորում են ագրոբիզնես, ֆերմերային գործ, ավտոտրակտորի շահագործում, էկո դաստիրակություն, աղբի կառավարում։ Դպրոցը տրակտոր ունի, անհրաժեշտ գյուղաշխատանքները հենց իրենք են անում։
© Sputnik / Aram Nersesyan

Դպրոցի տրակտորը

Դպրոցի տրակտորը - Sputnik Արմենիա
1/3

Դպրոցի տրակտորը

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի այգին

Գետաշենի էկո դպրոցի այգին - Sputnik Արմենիա
2/3

Գետաշենի էկո դպրոցի այգին

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի այգին

Գետաշենի էկո դպրոցի այգին - Sputnik Արմենիա
3/3

Գետաշենի էկո դպրոցի այգին

1/3

Դպրոցի տրակտորը

2/3

Գետաշենի էկո դպրոցի այգին

3/3

Գետաշենի էկո դպրոցի այգին

Ունի նաև բեռնատար․ բերքահավաքի սեզոնին ծիրանը հենց այս բեռնատարով էլ վաճառքի են տեղափոխում, ստացված գումարն էլ ներդրվում է դպրոցի ու երեխաների կարիքների համար։ Տնօրենն ասում է՝ ստացված գումարն անպայման բանկային փոխանցումով պետք է դպրոցին տրվի, որպեսզի երեխաները սովորեն՝ իրենց վաստակածից պետք է հարկեր վճարել, ներդրում անել կենսաթոշակային ֆոնդի, սահմանին կանգնած զինվորի համար։
Այս խմբակի շրջանակում չոր և փափուկ աղբի վերամշակման տարբերակ են գտել․ փափուկ աղբը ճաշարանի մնացորդներ են, մոլախոտերը և այլն, դրանց ավելացվում է համայնքում եղած ավելորդ գոմաղբը և դառնում բիոհումուս, որով էլ պարարտացվում են դպրոցի այգիները։ Չոր աղբից էլ արդեն «արհեստավոր» դպրոցականներն ուսուցիչների հետ հատուկ դազգահներով տարբեր իրեր` ոչ ստանդարտ գույք, տարբեր պարագաներ ձևավորման համար և այլն։
© Sputnik / Aram NersesyanՄեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակի` վերամշակված աղբից պատրաստված կրկնօրինակը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի էկո դպրոցի նախասրահում
Изготовленная из переработанного мусора копия скульптуры Месропа Маштоца и Саака Партева в фойе эко-школы села Геташен Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակի` վերամշակված աղբից պատրաստված կրկնօրինակը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի էկո դպրոցի նախասրահում
Դպրոցի այգում յուրաքանչյուր դպրոցական իր ծառն ունի․ ծառերն ունեն անձնագրեր, ինչպես մենք՝ մարդիկ, անձնագրում նշված են նաև տնկողի և հոգ տանողի անունները։
© Sputnik / Aram NersesyanԾիրանենու անձնագիր
Паспорт дерева, посаженного в 2011 году учеником эко-школы села Геташен Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Ծիրանենու անձնագիր
Ծառերը պարարտացվում են առանց թունաքիմիկատների, էկոլոգիապես մաքուր միրգ են ստանում, որի մի մասն իրացվում է, մյուս մասը վերածվում կոմպոտի, մուրաբայի, չրի և տեղափոխվում դպրոցի խոհանոց։
Իրենց ձեռքերով բանջարեղենի սածիլներ են աճեցնում, հիմնականում՝ հայկական սորտերի, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն ստանում։ Սեզոնին դպրոցի ճաշարանում թարմ վիճակում են ուտում, մի մասն էլ դառնում է կիսաֆաբրիկատ, սառեցվում ձմռան համար։
© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի տնօրենը ցույց է տալիս ջերմոցը

Գետաշենի էկո դպրոցի տնօրենը ցույց է տալիս ջերմոցը - Sputnik Արմենիա
1/3

Գետաշենի էկո դպրոցի տնօրենը ցույց է տալիս ջերմոցը

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտուհի

Գետաշենի էկո դպրոցի աշակերտուհի - Sputnik Արմենիա
2/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտուհի

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ճաշարանում

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ճաշարանում - Sputnik Արմենիա
3/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ճաշարանում

1/3

Գետաշենի էկո դպրոցի տնօրենը ցույց է տալիս ջերմոցը

2/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտուհի

3/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները ճաշարանում

Դպրոցում արդեն մի քանի տարի է՝ ՄԱԿ-ի Պարենի ծրագիրն է իրականացվում, դրան գումարվում են դպրոցականների կողմից աճեցված միրգ–բանջարեղենը, տարբեր արտադրատեսակները, ու արդյունքում դպրոցականները, նաև նախակրթարանի սաները սնվում են բազմատեսակ ու լրիվ անվճար։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը ցույց է տալիս դպրոցում արտադրված մակարոնը
Директор Геташенской эко-школы Геворг Мукоян показывает макаронные изделия - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը ցույց է տալիս դպրոցում արտադրված մակարոնը
Ճաշարան է տեղափոխվում նաև դպրոցի սնկարանում աճեցված կախասունկը։ Սնկարանի պատասխանատուները 8-րդ դասարանցի Օնիկն ու Օֆելյան են։
© Sputnik / Aram Nersesyan

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում - Sputnik Արմենիա
1/3

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտների աճեցրած սունկը

 Գետաշենի էկո դպրոցի աշակերտների աճեցրած սունկը - Sputnik Արմենիա
2/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտների աճեցրած սունկը

© Sputnik / Aram Nersesyan

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում - Sputnik Արմենիա
3/3

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

1/3

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

2/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտների աճեցրած սունկը

3/3

Սենյակը, որտեղ Գետաշենի էկո դպրոցի աշակերտները սունկ են աճեցնում

«Ուզում էինք այնպիսի բան անել, որ մեր գյուղի համար փոփոխություն լինի, բնակիչներին ու դպրոցին էլ օգուտ տա»,- գործի սկզբի մասին պատմում է Օֆելյան։
«Տան նկուղում էլ ենք սկսել աճեցնել։ Բիզնես է դարձել համայնքում։ Սա շատ լավ տարբերակ է, որովհետև հատուկ պայմաններ պետք չեն` ռիսկերը քիչ են. երբ դրսում ցուրտ է, կարկուտ է, ոչ մի կերպ չի խանգարում։ Բոլորն էլ կարող են այս գործով զբաղվել։ Շահավետ գործ է, թունաքիմիկատներ, պարարտանյութեր պետք չեն»,- ավելացնում է Օնիկն ու շեշտում՝ ի վերջո, հաճույքի համար էլ կարելի է սա անել։
Գետաշենի դպրոցում եկամուտ են ակնկալում ստանալ նաև տնկարանից։ Այստեղ էլ պատասխանատուները 10-րդ դասարանցի Ռազմիկը, Սեդան ու Մարիամն են։ Ասում են՝ տնկարանի գլխավոր նպատակը ոչ միայն դպրոցի, այլև ամբողջ համայնքի կանաչապատումն է։ 3000 տնկիների կեսը կարող են այդ նպատակին ծառայեցնել, մյուս կեսը՝ վաճառել։
© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը տնկարանում

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը տնկարանում - Sputnik Արմենիա
1/2

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը տնկարանում

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները տնկարանում

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները տնկարանում - Sputnik Արմենիա
2/2

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները տնկարանում

1/2

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը տնկարանում

2/2

Գետաշենի էկո դպրոցի աշակերտները տնկարանում

«Հասարակ հաշվարկով` տնկարանը բավականին եկամտաբեր է։ Այսպիսի տնկիների 1 հատը 600 դրամ է, այսինքն՝ մոտ 1 մլն դրամ կստացվի, դրանով կկարողանանք կազմակերպել, օրինակ, շրջագայություններ, միջոցառումներ, բարեգործությամբ զբաղվել»,- բացատրում է Մարիամը։
Դպրոցի սենյակներից մեկում էլ միջին դպրոցի աշակերտներն իրենց ձեռքով հավաքած ուրցն են փաթեթավորում, վաճառքի համար թեյ պատրաստում։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի աշակերտը փաթեթավորում են իրենց հավաքած ուրցը
Ученики Геташенской эко-школы расфасовывают травяной чай - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի աշակերտը փաթեթավորում են իրենց հավաքած ուրցը
«Եկեք անկեղծ լինենք. դասարանում 5-10 հոգի է սովորող լինում, իսկ մնացա՞ծը։ Դե հիմա ի՞նչ անենք, որ Աստված բոլորին նույն կարողությունները չի տվել։ Այստեղ խախտվում է սոցիալական և կրթության հավասարության իրավունքը։ Իմ խնդիրն այն է, որ ես բացահայտեմ նրա հմտությունը։ Մեկը, կարող է, լավ եռակցող է, մյուսը` փայտագործ, մյուսը` վարորդ, մյուսն էլ գյուղմթերքների վերամշակման գործում է մասնագիտանում։ Դպրոցը ոչ թե 50, այլ 300 երեխայի համար է։ Մեր դպրոցում յուրաքանչյուր երեխա կարևոր է»,- այս ամենի իմաստը բացատրում է տնօրենը։
© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը պարի պարապմունքին

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը պարի պարապմունքին - Sputnik Արմենիա
1/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը պարի պարապմունքին

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի ուսուցիչներից մեկը

Գետաշենի էկո դպրոցի ուսուցիչներից մեկը - Sputnik Արմենիա
2/3

Գետաշենի էկո դպրոցի ուսուցիչներից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը ֆիզիկայի դասին

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը ֆիզիկայի դասին - Sputnik Արմենիա
3/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը ֆիզիկայի դասին

1/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը պարի պարապմունքին

2/3

Գետաշենի էկո դպրոցի ուսուցիչներից մեկը

3/3

Գետաշենի էկո դպրոցի աշակերտը ֆիզիկայի դասին

Գետաշենի դպրոցի տնօրենն ասում է՝ դպրոցներում հենց սա է պակասում՝ կրթությունից բացի հմտություն չեն սովորեցնում։ Իրենց հաջողվել է ստանալ եվրոպական և գյուղական դպրոցի միախառնման հեղինակային մոդել։ Դպրոցի պատերին QR կոդերն են փակցրած, որ երեխաները Wi-Fi ինտերնետին միանան, ինտերակտիվ դասի մասնակցեն։ Գրքերը փակի տակ չեն, այլ միջանցքներում ազատ դրված։ Դպրոցը գունեղ է, նկարազարդ, բացօթյա դասարաններից մեկում ապրում են նապաստակներ, ոզնիներ, կրիաներ։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցի կրիան
Черепаха Геташенской эко-школы - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցի կրիան
«Ես ուզում եմ, որ երեխաները մնան ու շենացնեն իրենց գյուղը։ Մենք կարգախոս ունենք՝ փնտրեք միջոցներ աշխատելու և արարելու, այլ ոչ թե պատճառներ չաշխատելու և դժգոհելու համար»,- ասում է տնօրենը` մեջբերելով Ռուզվելտի խոսքերը.
«Արա ինչ կարող ես նրանով, ինչ ունես, այնտեղ, որտեղ գտնվում ես»։
Ափսոսում է, որ իրենց օրինակը դանդաղ է տարածվում, խոստանում՝ հաջորդ այցի ժամանակ մեզ էլի նորություններ են սպասելու։
© Sputnik / Aram NersesyanԳետաշենի էկո դպրոցը
Эко-школы села Геташен Армавирской области с высоты птичьего полета - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Գետաշենի էկո դպրոցը
Լրահոս
0