00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքի միջոցով հնարավոր է ընդամենը թուլացնել խաղադրույքների աճի տեմպերը

© Pixabay / whekeviԽաղատուն
Խաղատուն - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Խաղատուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում 2022 թվականի դեկտեմբերին «Շահումով, խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարվեցին լրացումներ և փոփոխություններ, որոնք ամրագրվեցին օրենսդրորեն, սակայն ոլորտում բազմաթիվ խնդիրներ տակավին մնում են չլուծված, իսկ խաղադրույքները շարունակում են աճել։
Օրենքների միջոցով խաղադրույքների ծավալը նվազեցնելը շատ դժվար է, դրանց միջոցով հնարավոր է միայն թուլացնել աճի տեմպերը։ Եթե նախկինում դրանք աճում էին երեք-չորս անգամ, հիմա առկա են համեմատաբար ցածր տեմպեր։ Ցավոք մարդիկ շարունակում են խաղալ, բայց մեր խնդիրն է, որ նոր խաղացողներ չներգրավվեն, իսկ գրանցվածներին համոզել, որ այլևս չխաղան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նրա հավաստմամբ` զսպող լծակները, որոնք հնարավոր է կիրառել, անշուշտ օգտագործվում ենք, պատրաստվում է ևս մեկ օրենսդրական նախագիծ, որը նույնպես կրում է կանխարգելիչ բնույթ։ Այն շուտով կներկայացվի հանրությանը։
«Օրենսդրական նախագծերն ու օրենքներն ընդամենը վերահսկող գործառույթներ են իրականացնում, սակայն 100 տոկոսով չեն արգելում շահումով խաղերը, որովհետև ինչ էլ անենք, միևնույն է, մարդիկ կգնան և կգրանցվեն դրսի կայքերում։ Արգելքը պետք է գործի ամբողջ աշխարհում, որպեսզի բացարձակ արդյունք ունենանք, բայց դա հնարավոր չէ։ Շատ դեպքերում վերահսկելն ուղղակի անօգուտ է, որովհետև մարդիկ իրենց աշխատավարձի մի մասը տրամադրում են խաղադրույքներ կատարելուն»– ասաց Պապոյանը։
Իսկ ինչ վերաբերում է առանձին խմբերի, օրինակ` թոշակառուների, նպաստառուների, պետական համակարգի աշխատողների, զինծառայողների պարագայում արգելք կիրառելուն` պատգամավորն ընգծեց, որ գործատուն, իհարկե, կարող է նման պայմաններ սահմանել։
«Պատկան մարմինները նույնպես պետք է ստուգեն՝ եթե կան մարդիկ, ովքեր նպաստ են ստանում, բայց նպաստը գերազանցող գումարի չափով խաղադրույքներ են կատարում, ապա դա լուրջ խնդիր է, և այստեղ պետք է գործի վերահսկողության մեխանիզմ։ Դա շատ բարդ աշխատանք է, բայց իրականացվում է»,– ասաց մեր զրուցակիցը։
Հաղարծինում 16-ամյա տղան տնից 100 հազար ռուբլի է գողացել և խաղադրույքներ արել
Խոսելով աստիճանաբար աճող խաղադրուքների ծավալների մասին` Պապոյանը նշեց, որ հստակ չէ, թե խաղացողների որ մասն են կազմում ՀՀ քաղաքացիները, այսինքն` խաղադրույքներ կատարողների մեջ կարող են զգալի թվաքանակ կազմել արտասահմանյան երկրների ռեզիդենտները, ովքեր իրենց երկրներից հայաստանյան բուքմեյքերական կազմակերպությունների միջոցով կատարում են խաղադրույքներ։ Ըստ նրա` խաղադրուքյների մեծ քանակներն ընդամենը ցույց են տալիս միտումներ, դրանք իրականում աղավաղված թվեր են, որովհետև իրական ցուցանիշներն բազմակի ավելին են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թեև շահումով խաղերի ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններն ի սկզբանե նպատակ ունեին կանխել խաղադրույքների ծավելների աճն ու տարածումը, արգելել շահումով խաղերի գովազդները, սակայն դրանք ոչ թե բուն նպատակին են ծառայում, այլ ավելի շատ ուղղված են ոլորտում վերաբաշխումներ անելուն և իշխանության հետ որոշակի կապեր ունեցող դերակատարների շահերը սպասարկելուն։
«Տեղի ունեցավ նման ծառայություններ մատուցող հիմնական օպերատորների ազդեցության վերադասավորում, ինչը վկայում է, որ գործող իշխանության նպատակն իրականում տվյալ ոլորտում սահմանափակումներ մտցնելը չէ, խաղամոլության դեմ իրական պայքար մղելը չէ, բազմաթիվ երկրների դրական փորձն օգտագործելը չէ»,– ասաց Ավետիսյանը։
Նրա դիտարկմամբ` իշխանության ներկայացուցիչները փորձում են խաղադրույքների աննախադեպ աճը բացատրել այն հանգամանքով, թե իբր դրանք կատարվում են արտասահմանից, քանի որ հայաստանյան բուքմեյքերական կազմակերպությունները խաղադրույքներ ընդունում են նաև այլ երկրներից, բայց դա ավելի շատ քողարկում է, քան իրական հիմնավորում, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում խաղադրույքներ կատարելու մղումը շարունակում է գերիշխող մնալ։
«Շատ մարդիկ այսօր չունենալով եկամտի աղբյուր կամ ոչ բավարար միջոցներ` այդուհանդերձ պետք է կատարեն որոշ պարտադիր ծախսեր, սկսած երեխաների ուսման վարձից, վերջացրած առողջական խնդիրների համար անհրաժեշտ ծախսերով, հետևաբար ստիպված դիմում են արագ և հեշտ ճանապարհով գումարներ վաստակելու մեթոդին։ Լավ օրից չէ, որ շատերը նույնիսկ գրավ են դնում իրենց ունեցվածքը կամ պարտք են վերցնում, որպեսզի խաղադրույքներ կատարելու միջոցով գումար վաստակեն»,– ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Խաղային գովազդն արգելվել է, սակայն 3 ամսում արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել
Ավետիսյանի պնդմամբ` օրենքով արգելելը դեռ բավարար նախադրյալ չէ, որպեսզի կանխարգելիչ գործառույթներն անպայման իրականացվեն։ Եթե նման իրավիճակ ծնող պատճառները շարունակում են մնալ, ապա ամենախիստ սահմանափակումներն անգամ չեն կարող խնդիրը լուծել։ Ըստ նրա` օրենքով սահմանափակումը մի բան է, սակայն արդյունավետ վերահսկողությունը՝ բոլորովին այլ բան։ Արդյո՞ք այդ սահմանափակումները չեն բերում ստվերային գործունեության ավելացման, քան իրական ծավալների կրճատման, որովհետև մեր աչքի առջև ոչ թե խնդիրները լուծվում են, այլ ճիշտ հակառակը` ավելանում են խաղադրույքների ծավալները։
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ բացի սահամանափակումներ մտցնելուց, շատ ավելի կարևոր է իրավիճակի ստեղծման բուն պատճառների վերացումը, և հենց այստեղ է, որ մեր կառավարությունը թերանում է իր աշխատանքում։
Նշենք, որ ՊԵԿ–ի տվյալների համաձայն` 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք։ Միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք։
Լրահոս
0