00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արտակարգ դեպք Երևանում. աշխատակիցն ընկել է կառուցվող շենքից

© Sputnik / Andranik GhazaryanՇինարարական կռունկ. արխիվային լուսանկար
Շինարարական կռունկ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Շինարարական կռունկ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ է։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանի Ադոնցի 5 հասցեում կառուցվող շենքում աշխատակիցն ընկել է մի քանի մետր բարձրությունից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի` տուժածին օգնության են հասել շինարարությունում աշխատող քաղաքացիները, հետո ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
«Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է։
Հիշեցնենք, որ նման դեպք էր տեղի ունեցել նաև նոյեմբերի 24-ին. Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն ընկել էր նույն փողոցում կառուցվող շենքերից մեկի 5-րդ հարկից։
Ավելի ուշ` դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ.-ն էր ընկել նույն հատվածում կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկից։
Լրահոս
0