https://arm.sputniknews.ru/20230518/zvohvats-zintsarajvoghneri-tsnvoghnery-erkkvoghmani-pakecin-arshakunjac-pvoghvotan-59816485.html
Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան
Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան
Sputnik Արմենիա
Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T23:51+0400
2023-05-18T23:51+0400
2023-05-19T00:33+0400
զինծառայող
ծնող
փողոց
դատարան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59816895_0:17:1394:801_1920x0_80_0_0_a60c274796402f10efa7e52823bf1ad0.png
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան։Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքը։Նրանք սկսեցին նաև վանկարկել` «Նիկո՛լ, դավաճան»։ Ինքնաբուխ այս ակցիային միացան նաև տեղում գտնվող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։Մինչ Արշակունյացը փակելը դատարանի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել` ծնողները փորձում էին մտնել դատարան, ինչը ոստիկանները թույլ չտվեցին։Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59816895_208:0:1276:801_1920x0_80_0_0_b7b3fed6381f227328e4b69c0f6c8ffb.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, ծնող, փողոց, դատարան, տեսանյութեր, տեսանյութ
զինծառայող, ծնող, փողոց, դատարան, տեսանյութեր, տեսանյութ
Զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան
23:51 18.05.2023 (Թարմացված է: 00:33 19.05.2023) Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան։
Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքը։
«Փակել ենք ճանապարհը, որ Գայանեին ազատ արձակեն։ Կարծում ենք, որ այս մեքենաների վարորդներն էլ դուրս կգան ու կմիանան մեզ։ Փակ կպահենք մինչև Գայանեին ազատ չարձակեն»,– նշեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը։
Նրանք սկսեցին նաև վանկարկել` «Նիկո՛լ, դավաճան»։ Ինքնաբուխ այս ակցիային միացան նաև տեղում գտնվող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Ծնողները պարբերաբար տեղաշարժվում են Արշակունյաց պողոտայով և փակում ճանապարհի տարբեր հատվածներ։
Մինչ Արշակունյացը փակելը դատարանի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել` ծնողները փորձում էին մտնել դատարան, ինչը ոստիկանները թույլ չտվեցին։
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը
տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։