https://arm.sputniknews.ru/20230518/aprelu-erkir-kusakcutjuny-dati-e-tvel-hh-karavarutjany-59789401.html
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը
Sputnik Արմենիա
Կուսակցությունը պահանջում է, որ Երևան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T14:59+0400
2023-05-18T14:59+0400
2023-05-18T15:06+0400
հայաստան
մանե թանդիլյան
դատարան
երևանի ավագանի
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1279/13/12791340_0:0:1499:844_1920x0_80_0_0_dae9fd436684bf8f60e8e98841b66a2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը ՀՀ կառավարության դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Նշենք, որ հայցը վերաբերում է կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին:Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ քաղաքապետի հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, չի արվել, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել մինչև հերթական ընտրությունները՝ օգտագործելով քաղաքապետարանի գործունեությունը որպես քարոզարշավ։Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 17-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1279/13/12791340_0:0:1333:1000_1920x0_80_0_0_84a9b1ea197c0b401a1fba009b6f2c2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանե թանդիլյան, դատարան, երևանի ավագանի, ընտրություններ
հայաստան, մանե թանդիլյան, դատարան, երևանի ավագանի, ընտրություններ
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը
14:59 18.05.2023 (Թարմացված է: 15:06 18.05.2023) Կուսակցությունը պահանջում է, որ Երևան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը ՀՀ կառավարության դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից, հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝ անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի»,– գրել է նա։
Նշենք, որ հայցը վերաբերում է կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին:
Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։
Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ քաղաքապետի հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, չի արվել, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել մինչև հերթական ընտրությունները՝ օգտագործելով քաղաքապետարանի գործունեությունը որպես քարոզարշավ։