00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի դիվանագիտական խաղը և Փաշինյանի քողարկումը Ալմա Աթայով. Զուրաբյանը` Արցախի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԼևոն Զուրաբյանը
Լևոն Զուրաբյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Լևոն Զուրաբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշում է, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդհանուր փաստաթուղթ էր, որն Հայաստանը ստորագրել ու ռատիֆիկացրել է 10 վերապահումով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են նրան, որ ասվածը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում է նրա նախընտրական ծրագրին և ոչ միայն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսյան ընտրությունների նախօրեին Փաշինյանը ՔՊ–ի հետ միասին հավաստել է, որ ՀՀ-ն աջակցելու է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի կիրառկմանը և Հայաստանն իր քաղաքականության հիմքում դնում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ, հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին երկուստեք վերահաստատել են, որ ընդունում են մեկմեկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թ–ին ընդունած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որով Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ.կմ է, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ։
«Այն ինչ հիմա անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել։ Բայց նա անում է` փորձելով հղումները կատարել Ալմա Աթայի հռչակագրին միայն մեկ պատճառով, որպեսզի քողարկի այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող ՀՀ առաջին ղեկավարն է»,– ասաց Զուրաբյանը։
Նրա հավաստմամբ` Ալմա Աթայի հռչակագիրը ոչ մի կապ չունի նման ճանաչման հետ։ Այն ընդհանուր փաստաթուղթ էր, որն Հայաստանը ստորագրել ու ռատիֆիկացրել է 10 վերապահումով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են նրան, որ ասվածը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, քանի որ նախկին ԽՍՀՄ ինքնավարությունները, որոնք հանրաքվեով հաստատել են իրենց անկախությունը, ինքնին կարող են միանալ նշված հռչակագրին։ Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում նախկին ԼՂԻՄ-ի վրա։
Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը` Միշելի հայտարարության մասին
«Բացի դրանից, 1992 թվականին ՀՀ գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն` Հայաստանի ցանկացած իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Հետևաբար, եթե Փաշինյանն այժմ ֆորմալ կերպով փոխում է այդ կուրսը, ապա ի հայտ են գալիս երկու վերոնշյալ կարևորագույն իրավական խոչընդոտները։Զուտ մեր ճակատագրին վերաբերող հարցում ակնհայտ է` Փաշինյանը հանգել է համոզման կամ նրան բերել են այդ համոզման, որ ձեռք քաշելով Ղարաբաղից, նա գոնե ապահովելու է ՀՀ տարածքի անվտանգությունն ու ինքնիշխանության երաշխիքները, մինչդեռ դա սխալ հաշվարկ է»,– նշեց մեր զրուցակիցը։
Զուրաբյանի դիտարկմամբ` երաշխիքներն իրականում կարող են ձեռք բերվել միայն ուժային հաշվեկշռով, հետևաբար հարց է ծագում, թե որն է այն ռազմական մեքենան, որը կարող է չեզոքացնել ադրբեջանաթուրքական սպառնալիքը, եթե այդ տանդեմը որոշի ունենալ նորանոր տարածքային նվաճումներ։
«Այժմ ադրբեջանաթուրքական մեքենայի դեմ զսպող դեր է կատարում միայն Ռուսաստանը, որին անշուշտ պետք է գումարել Հայաստանի ռազմական ներուժը, որի դերը, սակայն, բավականին համեստ է։ Եթե ռուսական ներկայությունն ապագայում չլինի, Արևմուտքը պատրաստ չէ իր ռազմական մեքենան անմիջական միջամտությամբ օգտագործել ադրբեջանաթուրքական ալյանսի դեմ»,– հավաստիացրեց ՀԱԿ փոխնախագահը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան ձգտում արևմտյան հարթակներին` նախընտրելով հիմնախնդրի կարգավորման արևմտյան ձևաչափը, Զուրաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը շատ ավելի բարդ դիվանագիտական խաղ է խաղում` փորձելով բալանսավորված մոտեցում ցուցաբերել Արևմուտքին և Ռուսաստանին ու ստանալ իր համար նպաստավոր լուծումներ։ Մինչդեռ Հայաստանը մերժում է ռուսական նախաձեռնությունից որոշակի դիվիդենտներ շահելու աշխատանքը և իր ամբողջ դիվանագիտական էներգիան ուղղել է դեպի Արևմուտք։
«Սա մեր երկրին որևէ օգուտ չի բերում` հաշվի առնելով մեր բարդ աշխարհագրական իրավիճակն ու աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Չի կարելի նման պարզամիտ ու միակողմանի քաղաքականություն վարել։ Անհրաժեշտ էր ի սկզբանե աշխատել Ռուսաստանի և Արևմուտքի հետ, որովհետև երկու կողմից էլ ունենք կախվածություն թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության առումով։ Ճամբարներից մեկն ընտրելն ուղղակի ինքնասպանության պես մի բան է»,– ասաց Զուրաբյանը։
Նրա կարծիքով` ամեն ինչ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների և մտադրությունների համատեքստում, դեռ որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, վերջնական լուծում այս պահին չկա, հետևաբար Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունները նպատակ ունեն գործող իշխանությանը ստիպել, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը և զերծ մնա միակողմանի դիրքորոշումից։
Զուրաբյանն ափսոսանքով նշեց դիվանագիտական անդառնալի այն կորուստը, երբ Հայաստանը չօգտվեց ՌԴ–ի նախաձեռնությունից, քանի որ վերջինս Հարավային Կովկասում իր երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար առաջարկեց առկախել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը և դա ներառել պայմանագրի մեջ։ ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ` նման ընթացքից հրաժարվելը Հայաստանի կողմից ուղղակի հանցավոր վարքագծի դրսևորում է։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Դա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։ Այսինքն` Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։
Այս հայտարարությունից հետո ՀՀ քաղաքական և իրավական շրջանակներում հանրայնացվեց մի տեսակետ, թե ՀՀ անունից բանակցողը այս համաձայնությամբ խախտում է երկրի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որն էլ հիմնվում է Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող փաստաթուղթ կա. մասնագետները հակադարձում են Միշելին
Լրահոս
0