00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տնտեսական աճի միտումները կարող են ազդեցությունը պահպանել երկարաժամկետ հեռանկարում. Քթոյան

Քթոյան. Տնտեսական աճի միտումները կարող են ազդեցությունը պահպանել երկարաժամկետ հեռանկարում
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսմանը։
2022 թվականի համար ՀՀ–ին երկնիշ տնտեսական աճ ապահոված տնտեսական գործոնները դեռ կարող են ազդեցությունը պահպանել երկարաժամկետ հեռանկարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` նշելով այն դրական միտումները, որոնք հիմք են հանդիսացել 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսել։ Այդ մասին ասվում է բանկի հերթական տարածաշրջանային կանխատեսման մեջ։
«Կարևոր դերակատարում են ունեցել գնաճի զսպման ուղղությամբ արված քայլերը, որոնց արդյունավետության շնորհիվ գնաճն ընդհուպ մոտեցել է Կենտրոնական բանկի կողմից ի սկզբանե դիտարկվող միջակայքին։ Ֆինանսաբյուջետային համակարգի կայունացման ուղղությամբ նույնպես ձեռնարկվել են համարժեք քայլեր, ինչի շնորհիվ հաջողվել է որոշակիորեն նվազեցնել պետական պարտքը։ Այս և այլ գործոնները նպաստեցին, որպեսզի Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվեն աճի ուղղությամբ»,– ասաց Քթոյանը։
Նրա կարծիքով` ՀՀ կառավարության կանխատեսումներն ավելի լավատեսական են, և եթե առկա միտումները պահպանվեն, ապա հավանական է գործադիր մարմնի կողմից կանխատեսված տնտեսական մակարդակին հասնելը։ Այդուհանդերձ տնտեսագետը շեշտեց, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք արտարժույթային ներհոսքը կպահպանվի նման բարձր մակարդակով, քանի որ ընթացիկ տարվա առաջին ամիսներին ունենք բավականին ակտիվ ներհոսք հատկապես Ռուսաստանից, ինչին զուգահեռ շարունակվում է դրամի ամրապնդման գործընթացը։
«Պետք է անշուշտ հաշվի առնել նաև հնարավոր ռիսկերը, որովհետև տնտեսական աճի գնահատումը կարող է նվազել աշխարհաքաղաքական ռիսկերի, մասնավորապես ռուս–ուկրաինական տևական հակամարտության պատճառով»,–հիշեցրեց մեր զրուցակիցը։
Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան
Անդրադառնալով մեր տնտեսության լոկոմոտիվային ճյուղերի գործունեությանը` տնտեսագետն ընդգծեց, որ դրանցում զարգացման միտումների պահպանումը նույնպես կարող է նպաստել կանխատեսված տնտեսական աճին։ Ըստ նրա` առաջատար ճյուղերից յուրաքանչյուրն իր զգալի ներդրումն ունի ընդհանուր զարգացման գործում։ Օրինակ` շինարարության ոլորտում դեռ տևական ժամանակ կանխատեսվում է ակտիվության բավականին բարձր մակարդակ` հաշվի առնելով այդտեղ արդեն իսկ ձևավորված պահանջարկը։
«Հիփոթեքային վարկերի մասով ունենք զգալի ընդլայնում։ Դա ըստ էության վարկավորման միակ տեսակն է, որն ավելանում է առաջանցիկ տեմպերով։ Վերջին երկու տարվա կտրվածքով բանկերի վարկային պորտֆելն ավելացել է 400 միլիարդ դրամով, նույնքան էլ ավելացել է հիփոթեքային վարկավորման ծավալը, ինչը լրացուցիչ պահանջարկ է ձևավորում անշարժ գույքի շուկայում։ Սրան ավելացնենք կապիտալ ծախսերի մասով պետական բյուջեում նախատեսված ծրագրերի իրացումը»,– ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է տնտեսության առաջատար մյուս ճյուղերին, ապա, Քթոյանի դիտարկմամբ, ծառայությունների ոլորտը շաղկապված է արտերկրց Հայաստան ժամանողների հետ, և քանի դեռ այդ գործոնը պահպանում է իր ազդեցությունը, ապա այստեղ և առևտրի ոլորտում նույնպես կարող է գրանցվել առաջանցիկ աճ։
«Միակ խնդրահարույց հանգամանքն այն է, հանքարդյունաբերության անկման պայմաններում մենք ունենք մշակող արդյունաբերության հատուկենտ ոլորտների չափավոր աճ, ինչի արդյունքում նշված բնագավառն ավելի համեստ տեմպերով է զարգանում։ Հենց մշակող արդյունաբերությունն էլ արտացոլում է տնտեսության արտաքին մրցունակությունը և հիմնականում պայմանավորված է դրսի նպաստավոր գործոններով»,–եզրակացրեց Քթոյանը։
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ–ը բարձրացրել է իր կանխատեսումները` համեմատած նախորդ կանխատեսման հետ, որը հրապարակվել էր մարտին։ Այդ ժամանակ տնտեսական աճը 2023-24 թվականների համար կանխատեսվում էր 4,0% և 4,8%։
Լրահոս
0