https://arm.sputniknews.ru/20230517/khaghajin-gvovazdn-argelvel-e-sakajn-3-amsum-arden-25-mlrd-drami-khaghadrujq-e-katarvel-zlm-59724679.html
Խաղային գովազդն արգելվել է, սակայն 3 ամսում արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել. ԶԼՄ
Խաղային գովազդն արգելվել է, սակայն 3 ամսում արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
2022 թվականին խաղատներում կատարվել է գրեթե 53 մլրդ, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ դրամի խաղադրույք։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T10:03+0400
2023-05-17T10:03+0400
2023-05-17T10:49+0400
խաղադրույք
խաղատուն
հայաստան
գովազդ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1960/14/19601420_0:105:1350:864_1920x0_80_0_0_dd41b8f093676aaa572426c45fe9ff8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում ու այստեղից կատարված խաղադրույքների ծավալն ավելացել է, գրում է «Հրապարակ» պարբերականը։«Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետև խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաև, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին»,-նշում է թերթը:Իսկ 2023 թ. միայն առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։Պարբերականը եզրափակում է նշելով, որ կարելի է ասել՝ խաղադրույքների ծավալն ավելացել է, հետևաբար, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր է լուծել՝ զրկել է մամուլին եկամտի մոտ 50-60 տոկոսից։Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների:Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1960/14/19601420_10:0:1210:900_1920x0_80_0_0_d1cce835d3fab849c955c0ea9a4591a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղադրույք, խաղատուն, հայաստան, գովազդ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
խաղադրույք, խաղատուն, հայաստան, գովազդ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Խաղային գովազդն արգելվել է, սակայն 3 ամսում արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել. ԶԼՄ
10:03 17.05.2023 (Թարմացված է: 10:49 17.05.2023) 2022 թվականին խաղատներում կատարվել է գրեթե 53 մլրդ, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ դրամի խաղադրույք։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում ու այստեղից կատարված խաղադրույքների ծավալն ավելացել է, գրում է
«Հրապարակ» պարբերականը։
«Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետև խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաև, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին»,-նշում է թերթը:
Համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք։
Իսկ 2023 թ. միայն առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։
Պարբերականը եզրափակում է նշելով, որ կարելի է ասել՝ խաղադրույքների ծավալն ավելացել է, հետևաբար, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր է լուծել՝ զրկել է մամուլին եկամտի մոտ 50-60 տոկոսից։
Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների:
Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։