00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է խնդրել Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ-ի «հակահարձակման» համար

© Photo : Official website of the President of UkraineՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Վլադիմիր Զելենսկի
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոն կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակումը» մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար։
Մայիսի լույս 16-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքում ուկրաինական զինուժի օբյեկտների ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածը Կիևի ռազմական վարչակազմը «բացառիկ խտության» որակեց։ Հրապարակված տեսագրությունները հաստատում են թիրախների խոցումն ու արևմտյան ՀՕՊ համակարգերի, այդ թվում` ռուսական հրթիռով ոչնչացված ամերիկյան «Patriot» ԶՀՀ-ի անարդյունավետությունը։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Կիևի երկնքում խոցվել են «բոլոր 18 հրթիռները», որոնց թվում իբր վեց գերձայնային հրթիռ է եղել (սուտ`հանուն փրկության)։ Միևնույն ժամանակ հատուկ ծառայությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ են տվել հետաձգել եվրոպական շրջագայությունից վերադառնալը. չափազանց վտանգավոր է։
Իրականում ՆԱՏՕ-ի ՀՕՊ միջոցները չեն պաշտպանում, այլ միայն խորացնում են վտանգը։ «Reuters»-ի և «Washington Post»-ի հրապարակումները հստակ ցույց են տալիս, թե Կիևի ռազմապահեստներից արձակվող ՆԱՏՕ-ական զենիթային հրթիռները ինչպես են վարընթաց սլանում բնակելի թաղամասերում։
Ինչպես են ՌԴ–ի կառավարվող ռումբերը թուլացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը
Զենքի լցոնումները միայն մահ ու ավերածություններ են բերում Ուկրաինային։ Տեղին է հիշել Խմելնիցկիի մոտակայքում Ուկրաինայի զինված ուժերի 500 միլիոն դոլարանոց զինանոցի (աղքատացրած ուրանով) ապոկալիպտիկ ոչնչացումը: Այնուամենայնիվ, Կիևի ռեժիմը դեռ հույս է փայփայում, և Զելենսկին հերթական արտասահմանյան շոու-շրջագայության ընթացքում մեծ քանակով հին մետաղ խնդրեց։ Ճիշտ է` ՆԱՏՕ-ի «կախարդական» կործանիչներից կրկին չտվեցին Ուկրաինայի ԶՈւ-ին, դաշինքին առաջիկայում անդամակցելու հույս՝ ևս։ Ավելի մանրամասն դիտարկենք դերասանի մեծ ջանքերի գնով Եվրոպայում ձեռք բերված արևմտյան «վունդերվաֆֆեն» (բառացի` հրաշք զենք)։
Բրիտանիան Զելենսկուն 200 հարվածային անօդաչու սարք և 400 «Storm Shadow» թևավոր հրթիռ է խոստացել՝ ի լրումն նախկինում մատակարարված 200 հրթիռների: Հայտնի է նաև Լոնդոնի կողմից Կիևի համար հարվածային ավիացիայի լոբբինգի մասին՝ ոչ բրիտանական ռազմաօդային ուժերի կազմից։
Գերմանիան Կիևին շռայլորեն 2,7 մլրդ եվրոյի փաթեթ է հատկացրել` 20 «Marder» ՀՄՄ, 30 «Leopard 1 A5» արդիականացված տանկ, 18 «RCH 155» անվավոր հաուբից, 100 ԶՄՄ, ավելի քան 200 հետախուզական ԱԹՍ, հրետանային արկեր, ՀԿՌՀ-ի հրթիռներ ու ևս չորս փաթեթ «IRIS-T SLM» ՀՕՊ համակարգեր (ընդհանուր՝ ութ)։
Ֆրանսիան խոստացել է մի քանի տասնյակ «AMX-10RC» զրահապատ հետախուզական մեքենաներ, «SCALP-EG» թևավոր հրթիռներ՝ մինչև 250 կմ հեռահարությամբ, և կշարունակի մարզել Ուկրաինայի զինված ուժերի մասնագետներին (այդ թվում՝ կործանիչների օդաչուներին): Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․ «Ոչ մի տաբու չկա։ Մենք դուռը բացել ենք օդաչուների պատրաստման համար․․․ եվրոպական մի քանի այլ երկրների հետ, որոնք պատրաստ են դրան»։ Բնականաբար, Ռուսաստանը վաղուց է պատրաստ այդպիսի շրջադարձի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի հարվածային ավիացիայի ոչնչացմանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն էր խոստացել` շեշտը դնելով ՀՕՊ միջոցների վրա։ Ենթադրում եմ՝ Կիևում «ապառազմականացված» «Patriot» ԶՀՀ-ների թիվը կավելանա։

ՆԱՏՕ-ի «օգտահանում» գործողությունը

Արևմտյան փորձագետները համարում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների համար շատ կարևոր են մինչև 250 կմ հեռահարությամբ, 450 կգ քաշով մարտագլխիկով բրիտանական «Storm Shadow» թևավոր հրթիռների մատակարարումները։ «Փոթորկի ստվերը» ամերիկյան «Tomahawk»-ի եվրոպական տարբերակն է։
Բրիտանա-ֆրանսիական օդային բազավորման մինչձայնային թևավոր հրթիռը ստեղծվել է նախորդ դարավերջին՝ խոր կամ ամրացված հրամանատարական կետերի, հակառակորդի կառավարման և կապի կենտրոնների, կամուրջների և արդյունաբերական շինությունների խոցման համար։ Դեպի թիրախն է թռչում 30-40 մետր խորությամբ՝ շրջանցելով ռելիեֆը։ Նավիգացիան իներցիոն է, GPS և TERCOM (տեղանքի քարտեզներ)։ Կրեյսերային արագությունը՝ մոտ 900 կմ/ժամ։ ՆԱՏՕ-ի մասնագետները «Storm Shadow»-ն ինտեգրել են խորհրդային Սու-24, Սու-27 և ՄիԳ-29 ինքնաթիռների բորտ-համակարգերի հետ. այդպիսիք առկա են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Հնարավոր է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի համար նաև ինչ-որ վերգետնյա արձակման կայանք է ստեղծվել։
Բրիտանական հրթիռը խելացի է, բայց ամեն դեպքում նոր չէ և երևում է ռադարների վրա։ Ռազմական հատուկ գործողության գոտում ռուսական ՀՕՊ-ը արագ բացել է խոցված «Storm Shadow»-ների հաշիվը․ միայն նախորդ մեկ օրվա ընթացքում 7 այդպիսի հրթիռ է ոչնչացվել։
Ավելի վաղ (մայիսի 12-ին) Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչները ոչնչացրել էին ուկրաինական Սու-24 ռմբակոծիչը (որը «Storm Shadow» հրթիռներ էր արձակել Լուգանսկի ուղղությամբ), և այն պաշտպանող ՄիԳ-29 կործանիչը։ Իհարկե, ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում խոցված բրիտանական «ստվերների» թիվը կաճի։ Ընդհանուր առմամբ արտադրվել է ավելի քան 3000 «Storm Shadow» հրթիռ (յուրաքանչյուրը՝ 850 հազար եվրո արժողությամբ), և բրիտանա-ֆրանսիական մատակարարումներն իհարկե 600-ով չեն սահմանափակվի: Կիևն այդ ամբողջի համար կվճարի։
Երեք տասնյակ «Leopard 1 A5» գերմանական արդիականացված տանկերն արտաքինից միանգամայն ներկայանալի տեսք ունեն։ Սակայն «Leopard 1»-ը շահագործվում է արդեն 60 տարի (խորհրդային «Т-54»-ի անալոգն է), արդիականացված ներուժը վաղուց արդեն սպառվել է։ «A5»-ի` 1986 թվականի մոդիֆիկացիան «դինոզավր»-նախնիներից տարբերվում է «EMES-18» կրակի կառավարման համակարգով, նշանառության համակարգով՝ ներկառուցված լազերային հեռաչափով, և ջերմատեսիլով։
105 մմ-անոց ակոսավոր թնդանոթը նախորդ դարի է, ավտոմատ լիցքավորում չկա։ Լրացուցիչ մոդուլային զրահապաշտպանությունը չի փոխհատուցում կորպուսի ի սկզբանե թույլ զրահապատումը։ Բունդեսվերում մոտ 1200 այդպիսի տանկ է մնացել, և Ուկրաինան օգտահանման լավագույն տարբերակն է։
Գերմանիան նախկինում էլ է «Marder» ՀՄՄ-ներ մատակարարել Ուկրաինային (40 միավոր)։ Բունդեսվերում այդ մարտական մեքենան սպառազինության մեջ է 1971 թվականից։ Զրահապատ երկտեղանոց աշտարակը՝ 20 մմ-անոց ավտոմատ թնդանոթով և դրա հետ զուգակցված 7,62 մմ-անոց գնդացիրով, թույլ է տալիս կրակ վարել թե՛ հրամանատարին, թե՛ նշանառուին։ Երկրորդ 7,62 մմ-անոց գնդացիրը տեղադրված է հեռակառավարվող պտտվող սարքի վրա:
Մեքենայի կորպուսը եռակցված է պողպատե թիթեղներից, ճակատային զրահը պաշտպանություն է ապահովում 20 մմ-անոց արկերից։ «БМП-3»-ի դեմ մենամարտում գերմանական մեքենայի գոյատևման շանսերը զրոյական են, էլ չենք խոսում ռուսական տանկերի հետ հակամարտության մասին։ 2009 թվականին Աֆղանստանի տարածքում մարտական գործողությունների ժամանակ «Marder» ՀՄՄ-ի կիրառումը աչքի ընկնող հաղթանակներ չի գրանցել։
Միանգամայն օրինաչափ է, որ 2010 թվականին բունդեսվերում ծերուկ «Մարդերին փոխարինելու եկավ «Puma» ՀՄՄ-ն։ Ուկրաինայում տեղի կունենա հնացած գերմանական զրահամեքենաների շահավետ օգտահանումը։ Նկատենք, որ բունդեսվերը դրան զուգահեռ 1,2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել 50 «Puma» ՀՄՄ-ների մատակարարման մասին։ Ֆրանսիական «AMX-10 RC» մարտական հետախուզական մեքենան «պեդալով ձի» չէ, բայց «անվավոր տանկ» էլ չէ։
Պենտագոնի «գաղտնիքները». Ռուսաստանը հանգիստ հետևում է կրկեսին
Ունի 105 մմ-անոց հարթափող հրանոթ, որին զուգակցված է 7,62 մմ տրամաչափի գնդացիրը։ «AMX-10RC»-ի բարակ զրահը պաշտպանում է փոքր զենքերից և բեկորներից, բայց ոչ խոշոր տրամաչափի արկերից կամ հակատանկային հրթիռներից։ Մեքենան բարոյապես հնացած է, արտադրությունը դադարեցվել է 1994 թվականին։
Ընդհանուր առմամբ ավելի քան 450 «AMX-10 RC» է թողարկվել, որոնք Ֆրանսիան օգտագործել է «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ և Աֆրիկայի ապստամբների դեմ պայքարում։ «Անվավոր տանկի» մարտական ուղին հատուկ սխրանքներով աչքի չի ընկնում։ Մնում է միայն օգտահանումը, իհարկե ուկրաինական գումարտակների և անձնակազմի հետ միասին: Ինչպես օրերս Արտյոմովսկի մոտ դա տեղի ունեցավ բրիտանական «FV103 Spartan» զրահափոխադրիչի (1978 թվականի նմուշի) անձնակազմի և դեսանտի հետ։
Այս «վունդերվաֆֆե Ուկրաինայի ԶՈւ-ի համար» ցուցակում առանձին տեղ ունեն գերմանական «RCH 155» փորձարարական 155 մմ-անոց ինքնագնաց հաուբիցները՝ մինչև 54 կմ հեռահարությամբ (ընդամենը 18 միավոր մինչև 2025 թվականը), և միջին հեռահարության «IRIS-T» ԶՀՀ-ները (չորս համալիր), որոնք բունդեսվերը դեռ սպառազինության չի վերցրել։ Ուկրաինայում տեղի կունենան զենքի նոր տեսակների կոշտ մարտական փորձարկումները։
Ամերիկացի գեներալ Մարկ Հերթլինգը «Washington Post»-ի համար գրած իր հոդվածում նշել է. «Հարձակողական գործողությունները ավելի շատ ուժ են պահանջում, ավելի լավ զորաշարժ, ճշգրիտ թիրախավորում և հրաձգություն, ինչպես նաև մատակարարման ավելի երկար և հուսալի գծեր։ Ուկրաինական բանակը դեռ նման մասշտաբների որևէ այդպիսի բան չի իրականացրել։ Նույնիսկ փորձառու և լավ պատրաստված ուժերի համար չափազանց դժվար է մարտական ուժը կենտրոնացնել հարձակման մի քանի վճռական կետերում»:
Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակումը» մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար, քանի որ ռազմավարական որոշման ընդունումից հետո կսկսվի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշարների և ռեսուրսների, ներառյալ ուկրաինական խամաճիկ բանակի անձնակազմի զանգվածային ոչնչացման անշրջելի գործընթացը: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային աջակցելու համար հաստատված բյուջեն կսպառվի ամռան կեսին, և Ուկրաինայի հակամարտությունը կարող է սառեցվել 2023 թվականի վերջին: Ենթադրում եմ՝ ժամանակավորապես։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։
Լրահոս
0