https://arm.sputniknews.ru/20230516/vagh-e-khvosel-ajd-masin-ag-pvokhnakharary-hhum-mvolvorvats-adrbejancineri-pvokhanakman-masin-59687242.html
Վաղ է խոսել այդ մասին. ԱԳ փոխնախարարը` ՀՀ–ում «մոլորված» ադրբեջանցիների փոխանակման մասին
Վաղ է խոսել այդ մասին. ԱԳ փոխնախարարը` ՀՀ–ում «մոլորված» ադրբեջանցիների փոխանակման մասին
Sputnik Արմենիա
Մնացական Սարֆարյանը կարծում է` եթե Շառլ Միշելը հայտարարել է հայ գերիների վերադարձի մասին, ապա ենթադրվում է, որ իրենք գործողություններ կանեն։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T13:30+0400
2023-05-16T13:30+0400
2023-05-16T13:44+0400
ադրբեջանցի
մնացական սաֆարյան
գերի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վաղաժամ համարեց «մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսակցությունները։Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի պահվող անձ, ապա Սաֆարյանն ակնկալում է ԵՄ–ի գործողությունները։«Եթե ինքը հայտարարել է, ապա իրենց կողմից պետք է քայլեր լինեն»,– ընդգծեց Սաֆարյանը։Մայիսի 14–ին Բրյուսելում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվի ևս մի քանի ձերբակալված։ Նա ընդգծել էր, որ խոսքը պարզապես մոլորված և մյուս կողմ անցած զինվորների մասին է։Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Իրավապաշտպանների տվյալներով, սակայն, ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներինԱպրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ Սիսիանի Բնունիս համայնքում 2 ադրբեջանցի զինծառայող են հայտնվել։ Մեկին ոստիկանները ձերբակալել էին, մյուսին որոնում էին։ Արդեն ապրիլի 13-ին հայտնաբերվել էր նաև երկրորդ զինծառայողը, որը ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում կրակել և սպանել էր այնտեղ պահակին` ՀՀ քաղաքացի Հ.Մ.–ին, հափշտակել էր նրա հեռախոսն ու հետագայում տեսանյութ հրապարակել սոցցանցերում ու հպարտացել, որ հարյուրավոր հայեր է սպանել։ Այժմ երկուսն էլ կալանավորված են։ Նրանցից Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման։ Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջանցի, մնացական սաֆարյան, գերի, հայաստան
ադրբեջանցի, մնացական սաֆարյան, գերի, հայաստան
Վաղ է խոսել այդ մասին. ԱԳ փոխնախարարը` ՀՀ–ում «մոլորված» ադրբեջանցիների փոխանակման մասին
13:30 16.05.2023 (Թարմացված է: 13:44 16.05.2023) Մնացական Սարֆարյանը կարծում է` եթե Շառլ Միշելը հայտարարել է հայ գերիների վերադարձի մասին, ապա ենթադրվում է, որ իրենք գործողություններ կանեն։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վաղաժամ համարեց «մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսակցությունները։
«Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Միայն պայմանավորվածության մասին է հայտարարվել, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,– ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի պահվող անձ, ապա Սաֆարյանն ակնկալում է ԵՄ–ի գործողությունները։
«Եթե ինքը հայտարարել է, ապա իրենց կողմից պետք է քայլեր լինեն»,– ընդգծեց Սաֆարյանը։
Մայիսի 14–ին Բրյուսելում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվի ևս մի քանի ձերբակալված։ Նա ընդգծել էր, որ խոսքը պարզապես մոլորված և մյուս կողմ անցած զինվորների մասին է։
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Իրավապաշտպանների տվյալներով, սակայն, ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ Սիսիանի Բնունիս համայնքում 2 ադրբեջանցի զինծառայող են հայտնվել։ Մեկին ոստիկանները ձերբակալել էին, մյուսին որոնում էին։
Արդեն ապրիլի 13-ին հայտնաբերվել էր նաև երկրորդ զինծառայողը, որը ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում կրակել և սպանել էր այնտեղ պահակին` ՀՀ քաղաքացի Հ.Մ.–ին, հափշտակել էր նրա հեռախոսն ու հետագայում տեսանյութ հրապարակել սոցցանցերում ու հպարտացել, որ հարյուրավոր հայեր է սպանել։
Այժմ երկուսն էլ կալանավորված են։ Նրանցից Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից
դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման։ Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։