https://arm.sputniknews.ru/20230516/qp-um-nakhapatrastakan-tezh-ashkhatanqner-en-qaghaqakan-zhvoghvov-e-linelu-zhvoghvovurd-59679164.html
ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են, քաղաքական ժողով է լինելու. «Ժողովուրդ»
ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են, քաղաքական ժողով է լինելու. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Օրաթերթը ժողովի նախապատրաստական աշխատանքներից մանրամասներ է ներկայացրել։ 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T09:47+0400
2023-05-16T09:47+0400
2023-05-16T09:50+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
դիլիջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58507486_0:94:2048:1246_1920x0_80_0_0_a8541e4fe32d46a6e9d722d385d89b56.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:«Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը գոհ մնա իրենցից»,–գրում է թերթը:«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ-ի ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում:«Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասել է քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց:Հիշեցնենք` մայիսի 2–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան վարչության նիստը, որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։Իսկ մայիսի 11–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել էին արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58507486_64:0:1895:1373_1920x0_80_0_0_383adbb5b1ac545f37f8c0f8268ec396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դիլիջան, նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դիլիջան, նիկոլ փաշինյան
ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են, քաղաքական ժողով է լինելու. «Ժողովուրդ»
09:47 16.05.2023 (Թարմացված է: 09:50 16.05.2023) Օրաթերթը ժողովի նախապատրաստական աշխատանքներից մանրամասներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
Օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ թեև ժողովի օրը դեռ հստակեցված չէ, բայց կուսակցությունում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում: ՔՊ-ակաները հրավիրյալների ցանկն են հստակեցնում, ժողովի օրակարգի շուրջ են քննարկումներ անում, ինչպես նաև ժողովի անցկացման համար հյուրանոց են փնտրում:
«Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության
կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը գոհ մնա իրենցից»,–գրում է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ-ի ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում:
«Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասել է քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց:
Հիշեցնենք` մայիսի 2–ին տեղի էր ունեցել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան վարչության նիստը, որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։
Իսկ մայիսի 11–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի
նիստ, որի ընթացքում քննարկվել էին արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։