https://arm.sputniknews.ru/20230515/inchpes-grete-amen-inch-nermutsogh-turqian-dardzav-zenq-u-serialner-artahanvogh-terutjun-59642325.html
Ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող Թուրքիան դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող Թուրքիան դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Sputnik Արմենիա
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Թուրքիայի հզորացմանը մեծապես նպաստեց Արևմուտքի վերապահ, զգուշավոր, երբեմն նույնիսկ անբարյացակամ վերաբերմունքը։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T21:41+0400
2023-05-15T21:41+0400
2023-05-15T21:41+0400
արմեն դուլյան
5 րոպե դուլյանի հետ
թուրքիա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1842/18/18421888_0:151:1600:1051_1920x0_80_0_0_f46d158474af46e7f32f8150db6a08f8.jpg
Թուրքիա. ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող երկիրը դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Sputnik Արմենիա
Թուրքիա. ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող երկիրը դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Ղարաբաղյան երկու պատերազմների միջև, թերևս, ամենամեծ, ես կասեի՝ վճռորոշ տարբերությունն այն է, որ 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի միջամտությունը նվազագույն էր, իսկ 2020 թվականին, բազմաթիվ մասնագետների կարծիքով, Ադրբեջանը հաղթեց միայն ու միայն թուրքերի ամենաակտիվ մասնակցության շնորհիվ։ Թուրքիայի վերափոխումն ու սրընթաց զարգացումը, մանավանդ վերջին մոտ 20 տարիների ընթացքում, իրոք զարմանք է առաջացնում։ Հիշում եմ՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ վերադառնալով Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, միլիոնանոց թղթադրամներ էի բաժանում գործընկերներիս և բարեկամներիս որպես հուշանվեր։ Այն ժամանակ մեկ միլիոն լիրան ընդամենը մի քանի դոլար էր։ Չեք հավատա, բայց ես հո հիշում եմ այն սիրո պատմությունը, որը նկարագրել էր թուրքական մամուլը։ Հայաստանից Թուրքիա աշխատանքի մեկնած Գայանեն և Վանում ապրող Մեհմեդը սիրահարվել էին, բայց քանի որ աշխատանք չունեին, որոշել էին գալ Հայաստան։ Այո′, այն ժամանակ իրավիճակը մեզ մոտ ավելի բարվոք էր, քան երկարատև ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայում։Այն ժամանակ Թուրքիան երկու անգամ ավելի շատ ապրանք էր ներկրում, քան արտահանում։ Հիմա պատկերն արմատապես փոխվել է, արտահանման ծավալը 20 տարում աճել է յոթ անգամ։ Եվ համաձայնե′ք, լրիվ կարելի է հասկանալ հայաստանցի այն գյուղացիներին ու ֆերմերներին, որոնք ասում են. «Ախր, եթե ճանապարհները բացվեն, Թուրքիան կողողի մեր շուկան իր էժան լոլիկով»։ Փաստն այն է, որ հիմա էլ թուրքական վերնաշապիկ ու շալվար ենք հագնում, ամեն օր քնում ենք հարևան երկրում արտադրված անկողնային սպիտակեղենի վրա։ Էլ չեմ ասում, որ գրեթե ողջ աշխարհում մարդիկ, այդ թվում՝ հայաստանցիները, թուրքական հեռուստասերիալներ են նայում, որոնց միջոցով Թուրքիան նաև իր ազգային արժեքներն ու գաղափարներն է արտահանում։Տեսնելով, որ գործը գլուխ չի գալիս, Անկարան ընդհանրապես ձեռք քաշեց Եվրամիությունից ու հիմա վրեժ է լուծում Եվրոպայից։ Արհամարհելով բոլոր հորդորներն ու սպառնալիքները, չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մի կերպ համաձայնել է, որ Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց մինչև հիմա շարունակում է արգելափակել Շվեդիայի անդամակցությունը։ Մի խոսքով, թուրքերը շատ կոնկրետ հասկացրել են եվրոպացիներին. «Ախր, դուք մեզ թույլ չեք տվել դառնալ ձեր ընտանիքի անդամ, դե հիմա ստիպված կլինեք հաշվի նստել մեզ հետ»։Վերջին տարիներին Արևմուտքը Թուրքիայի վրա ազդելու ևս մի կարևոր լծակ կորցրեց։ Ամերիկան զենք էր տալիս՝ փորձելով դրա դիմաց ինչ-ինչ պայմաններ թելադրել։ Չէր պատկերացնում Վաշինգտոնը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ի վերջո կհոգնի այդ վիճակից ու զենք կգնի Ռուսաստանից։ Բայց Անկարան փաստի առջև կանգնեցրեց ամերիկացիներին՝ մի քանի տարի առաջ C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելով Ռուսաստանից։ Դոնալդ Թրամփը պարզապես կատաղած էր և ասում էր. «Դուք դեռ կզղջաք՝ կոչնչացնեմ ձեր լիրան»։ Իրականում ոչինչ էլ չկարողացավ անել։ Ադրբեջանը միշտ էլ դեմ էր միջազգային ուժերին և ուզում էր միայն հետ բերել տարածքներըԻսկ Թուրքիայի համար սա շատ լավ դաս էր։ Սկսեց սեփական զենք արտադրել, ընդ որում՝ զրոյից։ «Բայրաքթարների» մասին էլ չեմ ասում՝ բոլորս գիտենք, թե ինչ դեր խաղացին թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը 2020 թվականի աշնանն Արցախում։ Այժմ Թուրքիան ունի հզոր ռազմարդյունաբերական համալիր, որն արտադրում է տանկեր, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, տարբեր տեսակի հրազեն և այլն։ Մի խոսքով, զենք ներմուծողից Թուրքիան դարձավ մեծ քանակությամբ զենք արտահանող երկիր։Բուռն ծաղկում ապրեց թուրքական գիտությունը։ Մինչ մենք ձեռքբերում ենք համարում այն, որ մեր բուհերից մեկն աշխարհի գոնե երկու հազար համալսարանների ցանկում է, Թուրքիայի միանգամից մի քանի ուսումնական հաստատություններ առաջատար դիրք են գրավում համաշխարհային վարկանշային ցուցակներում։ Ճիշտ է, դիտորդները կարծիք են հայտնում, որ հենց վերջին տարիներին Թուրքիան ավելի ու ավելի ավտորիտար երկիր է դառնում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, և ճաղերի հետևում են հայտնվում իշխանությունների համար անցանկալի մարդիկ։Եվ այնուամենայնիվ, կա հետաքրքիր մի հանգամանք՝ կիրակնօրյա փորձը ցույց է տալիս, որ ոչ դեմոկրատական Թուրքիայում ընտրությունների արդյունքները մինչև վերջին պահը անկանխատեսելի կարող են մնալ, ինչպես, օրինակ, Ամերիկայում, այնինչ, իրենց ժողովրդավարության բաստիոն հորջորջող որոշ երկրներում իշխող ուժն այնքան ձայն է ստանում, որ կարող է միայնակ կայացնել ցանկացած որոշում՝ անտեսելով ընդդիմության կարծիքը։ Տարօրինակ է, չէ՞։
https://arm.sputniknews.ru/20230504/hajastanjan-irakanutjun-ishkhanutjunnery-mi-ban-en-pndum-tvery-bolvorvovin-ajl-ban-59169499.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1842/18/18421888_0:0:1600:1200_1920x0_80_0_0_895fb78cac44672de2a9fc87e81fcc08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, թուրքիա, եվրամիություն
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, թուրքիա, եվրամիություն
Ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող Թուրքիան դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Թուրքիայի հզորացմանը մեծապես նպաստեց Արևմուտքի վերապահ, զգուշավոր, երբեմն նույնիսկ անբարյացակամ վերաբերմունքը։
Ղարաբաղյան երկու պատերազմների միջև, թերևս, ամենամեծ, ես կասեի՝ վճռորոշ տարբերությունն այն է, որ 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի միջամտությունը նվազագույն էր, իսկ 2020 թվականին, բազմաթիվ մասնագետների կարծիքով, Ադրբեջանը հաղթեց միայն ու միայն թուրքերի ամենաակտիվ մասնակցության շնորհիվ։
Թուրքիայի վերափոխումն ու սրընթաց զարգացումը, մանավանդ վերջին մոտ 20 տարիների ընթացքում, իրոք զարմանք է առաջացնում։ Հիշում եմ՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ վերադառնալով Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, միլիոնանոց թղթադրամներ էի բաժանում գործընկերներիս և բարեկամներիս որպես հուշանվեր։ Այն ժամանակ մեկ միլիոն լիրան ընդամենը մի քանի դոլար էր։
Չեք հավատա, բայց ես հո հիշում եմ այն սիրո պատմությունը, որը նկարագրել էր թուրքական մամուլը։ Հայաստանից Թուրքիա աշխատանքի մեկնած Գայանեն և Վանում ապրող Մեհմեդը սիրահարվել էին, բայց քանի որ աշխատանք չունեին, որոշել էին գալ Հայաստան։ Այո′, այն ժամանակ իրավիճակը մեզ մոտ ավելի բարվոք էր, քան երկարատև ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայում։
Այն ժամանակ Թուրքիան երկու անգամ ավելի շատ ապրանք էր ներկրում, քան արտահանում։ Հիմա պատկերն արմատապես փոխվել է, արտահանման ծավալը 20 տարում աճել է յոթ անգամ։ Եվ համաձայնե′ք, լրիվ կարելի է հասկանալ հայաստանցի այն գյուղացիներին ու ֆերմերներին, որոնք ասում են. «Ախր, եթե ճանապարհները բացվեն, Թուրքիան կողողի մեր շուկան իր էժան լոլիկով»։ Փաստն այն է, որ հիմա էլ թուրքական վերնաշապիկ ու շալվար ենք հագնում, ամեն օր քնում ենք հարևան երկրում արտադրված անկողնային սպիտակեղենի վրա։ Էլ չեմ ասում, որ գրեթե ողջ աշխարհում մարդիկ, այդ թվում՝ հայաստանցիները, թուրքական հեռուստասերիալներ են նայում, որոնց միջոցով Թուրքիան նաև իր ազգային արժեքներն ու գաղափարներն է արտահանում։
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Թուրքիայի հզորացմանը մեծապես նպաստեց Արևմուտքի վերապահ, զգուշավոր, երբեմն նույնիսկ անբարյացակամ վերաբերմունքը։ Տեսե′ք։ Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել, ինչպես ասում են, անհիշելի ժամանակներից՝ 1987 թվականին։ Ավելի քան մեկ տասնամյակ անց այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Ու դրանով ամեն ինչ ավարտվեց։
Տեսնելով, որ գործը գլուխ չի գալիս, Անկարան ընդհանրապես ձեռք քաշեց Եվրամիությունից ու հիմա վրեժ է լուծում Եվրոպայից։ Արհամարհելով բոլոր հորդորներն ու սպառնալիքները, չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մի կերպ համաձայնել է, որ Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց մինչև հիմա շարունակում է արգելափակել Շվեդիայի անդամակցությունը։ Մի խոսքով, թուրքերը շատ կոնկրետ հասկացրել են եվրոպացիներին. «Ախր, դուք մեզ թույլ չեք տվել դառնալ ձեր ընտանիքի անդամ, դե հիմա ստիպված կլինեք հաշվի նստել մեզ հետ»։
Վերջին տարիներին Արևմուտքը Թուրքիայի վրա ազդելու ևս մի կարևոր լծակ կորցրեց։ Ամերիկան զենք էր տալիս՝ փորձելով դրա դիմաց ինչ-ինչ պայմաններ թելադրել։ Չէր պատկերացնում Վաշինգտոնը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ի վերջո կհոգնի այդ վիճակից ու զենք կգնի Ռուսաստանից։ Բայց Անկարան փաստի առջև կանգնեցրեց ամերիկացիներին՝ մի քանի տարի առաջ C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելով Ռուսաստանից։ Դոնալդ Թրամփը պարզապես կատաղած էր և ասում էր. «Դուք դեռ կզղջաք՝ կոչնչացնեմ ձեր լիրան»։ Իրականում ոչինչ էլ չկարողացավ անել։
Իսկ Թուրքիայի համար սա շատ լավ դաս էր։ Սկսեց սեփական զենք արտադրել, ընդ որում՝ զրոյից։ «Բայրաքթարների» մասին էլ չեմ ասում՝ բոլորս գիտենք, թե ինչ դեր խաղացին թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը 2020 թվականի աշնանն Արցախում։ Այժմ Թուրքիան ունի հզոր ռազմարդյունաբերական համալիր, որն արտադրում է տանկեր, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, տարբեր տեսակի հրազեն և այլն։ Մի խոսքով, զենք ներմուծողից Թուրքիան դարձավ մեծ քանակությամբ զենք արտահանող երկիր։
Բուռն ծաղկում ապրեց թուրքական գիտությունը։ Մինչ մենք ձեռքբերում ենք համարում այն, որ մեր բուհերից մեկն աշխարհի գոնե երկու հազար համալսարանների ցանկում է, Թուրքիայի միանգամից մի քանի ուսումնական հաստատություններ առաջատար դիրք են գրավում համաշխարհային վարկանշային ցուցակներում։ Ճիշտ է, դիտորդները կարծիք են հայտնում, որ հենց վերջին տարիներին Թուրքիան ավելի ու ավելի ավտորիտար երկիր է դառնում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, և ճաղերի հետևում են հայտնվում իշխանությունների համար անցանկալի մարդիկ։
Եվ այնուամենայնիվ, կա հետաքրքիր մի հանգամանք՝ կիրակնօրյա փորձը ցույց է տալիս, որ ոչ դեմոկրատական Թուրքիայում ընտրությունների արդյունքները մինչև վերջին պահը անկանխատեսելի կարող են մնալ, ինչպես, օրինակ, Ամերիկայում, այնինչ, իրենց ժողովրդավարության բաստիոն հորջորջող որոշ երկրներում իշխող ուժն այնքան ձայն է ստանում, որ կարող է միայնակ կայացնել ցանկացած որոշում՝ անտեսելով ընդդիմության կարծիքը։ Տարօրինակ է, չէ՞։