00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան իրականություն. իշխանությունները մի բան են պնդում, թվերը՝ բոլորովին այլ բան

© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում
Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտնի է, որ հայաստանցիները ավանդաբար խիստ հոռետեսորեն են վերաբերվում բոլոր սոցիոլոգիական հարցումներին։
Եվ դա միանգամայն հասկանալի է, քանզի մենք ելնում ենք պարզունակ սկզբունքից՝ այն ամենը, ինչ չի համապատասխանում իմ պատկերացումներին, կա′մ կատարյալ սուտ է, կա′մ խեղաթյուրված ու կեղծված, կամ էլ պարզապես պատվեր է։ Այնինչ, ողջ աշխարհում այս կամ այն հարցի նկատմամբ հանրության վերաբերմունքի բացահայտման ավելի արդյունավետ միջոց չկա, քան սոցիոլոգիական հարցումները, որոնք կոնկրետ թվերով ցույց են տալիս նաև, թե որքանով են իշխանության պնդումները համապատասխանում իրականությանը։
Եկեք հենց այդ տեսանկյունից էլ վերլուծենք Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքները, որոնք հրապարակվեցին այս շաբաթ։
Հայաստանյան իրականություն. իշխանությունները մի բան են պնդում, թվերը՝ բոլորովին այլ բան
Վերցնենք Հայաստանի ներկա իշխանությունների երևի թե ամենահայտնի կարգախոսը՝ «Ապագա կա»։ Մի ժամանակ՝ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հաստատ կիսում էր ապագայի նկատմամբ իշխանությունների լավատեսությունը, որովհետև 2018-ին բնակչության երեք քառորդը համոզված էր՝ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Այժմ պատկերը շատ կտրուկ փոխվել է՝ հարցվածների 35 տոկոսը վախ ունի ապագայի հանդեպ, իսկ 20 տոկոսն ասել է՝ լրիվ կորցրել եմ հավատս։ Այսինքն, հարցված հայաստանցիների մեծ մասը՝ 55 տոկոսը, բոլորովին վստահ չէ, որ «Ապագա կա»։
Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծել
Իշխանությունների մյուս հայտնի կարգախոսը՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է դարձել։ Վերջին հարցումներով բացահայտված պատկերը, սակայն, այսպիսին է՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ բավարարված է բնակիչների ընդամենը 17 տոկոսը, իսկ մեկ երրորդը համոզված է՝ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենում։ Այսինքն, այն թեզը, թե պատերազմում պարտվել ենք, Հայաստանի սահմանները չենք կարողանում պահպանել, արժանապատիվ կյանք չենք ապահովում, բայց գոնե ժողովրդավարության հաստատման բնագավառում հսկայական նվաճումների ենք հասել, էլի ոչ մի քննադատության չի դիմանում։
Եվ իշխանությունների երրորդ հիմնարար պնդումը՝ համակարգային կոռուպցիան Հայաստանում իսպառ վերացվել է։ Այս հավաստիացումը մի հազար անգամ հնչել է խորհրդարանում, երբ ընդդիմությունը մեջբերել է միզազգային հերթական կազմակերպության գնահատականը՝ կոռուպցիան Հայաստանում վերացված չի։ Սրան անմիջապես հետևում է իշխանության ներկայացուցիչների անդրադարձը. «Բայց մենք երբեք չէինք էլ ասում, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մենք միայն փաստում էինք, որ վերացրել ենք համակարգային կոռուպցիան»։
Անկեղծ ասեմ, երբեք չեմ հասկացել՝ երբ մեկը կաշառք է տալիս այսինչ չինովնիկին, իր համար ի′նչ նշանակություն ունի՝ նա հետո դրա մի մասը փոխանցո՞ւմ է վերև, թե՞ ոչ։ Այսինքն, հասարակ քաղաքացու համար ինչ տարբերություն՝ իրենից կաշառք պահանջողը սովորակա՞ն կոռուպցիոներ է, թե՞ համակարգային կոռուպցիոներ։
Բայց դառնանք Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին։ Հարցվածների 41 տոկոսը շարունակում է համարել, որ կոռուպցիան շատ մեծ խնդիր է մեր երկրում։
Իհարկե, իշխանությունները, ինչպես միշտ, կարող են առարկել, թե մարդկանց մոտ գերիշխում են սխալ պատկերացումները, որոնք մնացել են «տխրահռչակ նախկիններից»։
Սակայն մի′ մոռացեք, որ երբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը հերթական անգամ նկարագրում է կոռուպցիայի վիճակը աշխարհի երկրներում, հատուկ շեշտում է, որ իր գնահատականները հիմնված են հենց կոռուպցիայի ընկալման վրա։ Ու եթե որևէ մեկը չի հավատում այդ ցուցակներին, պարտավոր է բացատրել, թե ինչու է կարծում, որ իր երկրում կոռուպցիա չկա, բայց, չգիտես ինչու, համոզված է, որ չինովնիկները կոռումպացված են։
Եվ վերջապես մեր հավերժական վեճի մասին, երբ քաղաքացիների մի մասը պնդում է՝ եթե ընտրությունները այսօր լինեին, ներկա վարչապետին ընդհանրապես որևէ մեկը ձայն չէր տա, այնինչ, հայաստանցիների մյուս մասը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը առաջվա պես շատ բարձր է։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքները թույլ են տալիս հանգել բավական պարադոքսալ եզրակացության՝ երկու պնդումներն էլ ճիշտ են և երկու պնդումներն էլ սխալ են։
Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2023
Մեր հասարակության մի մասը, այդ թվում որոշ պետական այրեր, հոգնել են պետություն ունենալուց
Հիշում եք, չէ՞, թե ինչպիսի ֆանտաստիկ վարկանիշ ուներ Նիկոլ Փաշինյանը ուղիղ 5 տարի առաջ։ Հիմա այդ ցուցանիշը նվազել է մինչև ընդամենը 13 տոկոս, բայց… Կարո՞ղ եք կռահել, թե ո՞վ է Հայաստանի երկրորդ ամենահեղինակավոր գործիչը։ Այո′, շատ ճիշտ եք՝ Արարատ Միրզոյանը, բայց նրա վարկանիշը չի անցնում 2 տոկոսից։ Իսկ երրորդ տեղում ընթացող Ռոբերտ Քոչարյանը ունի ընդամենը 1-տոկոսանոց աջակցություն՝ ճիշտ այնքան, որքան առաջին հնգյակը եզրափակող Արամ Սարգսյանը և Ալեն Սիմոնյանը։
Եվ ուրեմն, համաձայնե′ք, ընտրողների ընդամենը 13 տոկոսի վստահությունը վայելող ղեկավարը աշխարհի ցանկացած երկրում կհամարվեր լրիվ ձախողված, բայց, ինչպես ասում են Սևանի ավազանի բնակիչները, ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ։
Լրահոս
0