00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասացին` դուրս արի, շարքը գեղեցիկ չէ. ինչպես շատ ցածրահասակ աղջիկը հասավ իր երազանքին

Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Արմինե Մելիքյանը աշխատավայրում - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2023
Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Բաժանորդագրվել
Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում մի շարք խնդիրներ ունեն, թե՛ միջավայրի մատչելիության, թե՛ կարծրատիպերի հետ կապված։ Ինչպե՞ս պայքարել և հասնել անհասանելի թվացող երազանքի` Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հաշմանդամություն ունեցող Արմինե Մելիքյանը։
26-ամյա Արմինե Մելիքյանը, չնայած հաշմանդամությանը,(նա նորմայից ցածր հասակ ունի), կարողացել է ապացուցել, որ դա չի կարող խոչընդոտ լինել հաջողության ճանապարհին։ Աղջիկն արդեն մի քանի տարի է` իր սեփական բիզնեսն ունի։ Պատրաստում է խաղալիքներ, բայց ոչ սովորական։ Դրանք հատուկ երեխաների մանր մատորիկան ու երևակայությունը զարգացնելու համար են ու պատրաստված են անվնաս նյութերից (բամբուկից ու բամբակյա կտորներից)։
Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Армине Меликян за работой - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Արմինեն հաշվապահ է, դպրոցն ավարտելուց հետո ընտրեց այս մասնագիտությունը `հաշվի առնելով, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քիչ է լինելու, բայց այդպես էլ չհարմարվեց «պասիվ» աշխատանքի հետ։
«Իմ այժմյան աշխատանքն ինձ համար ավելի ծանրաբեռնված է, ես անընդհատ վազքի մեջ եմ, գնում եմ ինչ-որ տեղեր։ Բայց դա ինձ միայն ավելի շատ էներգիա է տալիս, իսկ հաշվապահի աշխատանքն ինձ համար ահավոր էր, գրասենյակային աշխատանքն ինձ համար չէր, ես ստեղծագործական աշխատանք էի փնտրում»,– պատմում է Արմինեն։
Արմինե Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ
Армине Меликян беседует с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արմինե Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ
Դեռ դպրոցական տարիքում ձեռագործ իրեր պատրաստելու հետ սեր ուներ։ Սկզբում ուլունքներից զարդեր էր պատրաստում, հետո խաղալիքների անցավ։ Ընկերներն ու հարազատներն այնքան հավանեցին նրա ձեռագործ աշխատանքները, որ առաջարկեցին վաճառել դրանք։ Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց` ինչո՞ւ հոբբին չվերածել բիզնեսի։ Արմինեն ուսումնասիրեց շուկան ու հասկացավ` որակյալ ու անվնաս խաղալիքների պակաս կա։
«Հայաստան ներկրվող բոլոր խաղալիքները պլաստիկից են, գունաթափվում են, ունեն տհաճ հոտ ու ամենակարևորը` անվտանգ չեն երեխաների համար։ Անգամ փափուկ խաղալիքները պատրաստված են սինտեպոնից, իսկ դա մանրացված պլաստիկն է, այսինքն` վնասակար է։ Դրա համար էլ որոշեցի այս ոլորտում ներդրում անել։ Ուզում էի ապացուցել, որ փափուկ խաղալիքը կարող է լինել նաև զարգացնող, ու հասա իմ նպատակին»,– պատմում է Արմինե Մելքոնյանը։
© Photo : provided by Armine MelikyanԱրմինե Մելիքյանի պատրաստած առյուծը
Игрушка Армине Меликян - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արմինե Մելիքյանի պատրաստած առյուծը
Հաշմանդամություն ունեցող անձանց խոչընդոտներն ու դժվարությունները Հայաստանում շատ են։ Արմինեն մեկ անգամ չէ, որ բախվել է դրանց։ Նրա դիմաց փակել են դռներ, չեն ընդունել աշխատանքի ու անգամ դպրոցական տարիքում չեն թողել մասնակցի միջոցառման` միայն հասակի պատճառով։
«Դպրոցում միջոցառումներից մեկի ժամանակ ինձ ասացին` դուրս արի շարքից, քանի որ, երբ դու կանգնած ես, շարքը հավասար ու գեղեցիկ չէ։ Ամբողջ դասարանը մասնակցեց այդ միջոցառմանը, իսկ ես այդ օրն ընդհանրապես դպրոց չգնացի։ Հիմա ծիծաղով եմ հիշում այդ օրը, բայց այն ժամանակ շատ էի նեղսրտել»,– պատմում է աղջիկը, ժպտում ու հավելում` դրանով ամեն ինչ չի ավարտվել։
Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Армине Меликян за работой - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արմինե Մելիքյանը աշխատավայրում
Նույնատիպ խնդիրներ Արմինեն ունեցել է նաև համալսարանում և աշխատանքի ընդունվելիս։ Նրան ոչ միայն առանձնացրել են բոլորից, թերահավատորեն են մոտեցել հնարավորություններին, այլ նաև հրաժարվել են հարմարեցված միջավայր ապահովել։
«Դիմել էի սպասարկման ոլորտում աշխատելու համար, ասացին` կներեք, դուք չեք կարող աշխատել, որովհետև չեք համապատասխանում մեր ստանդարտներին, մեկ այլ տեղ էլ ասեցին, որ այն ապրանքները, որոնք պետք է հաշվեմ, գրանցեմ, բարձր տեղում են դրված, այնպես որ ես չեմ կարող աշխատել իրենց մոտ։ Այնինչ կարող էին ընդամենը միջավայրը հարմարեցնել, օրինակ` աստիճան դնել ու հարցը կլուծվեր...»։
Այդ դժվարին ու հիասթափեցնող պահին Արմինեին օգնել են ընտանիքի անդամները։ Վստահություն են տվել, խրախուսել ու ստիպել հավատալ ուժերին։ Նրանց շնորհիվ է, որ Արմինեն այսօր հասել է իր նպատակներին և երազանքներին...
«Ծնողներս ինձ ինքնուրույն են թողել, ասել են, որ կարող եմ։ Երբ ինձ դպրոցում նեղացնում էին, նրանք ասում էին`գնա հարցերդ ինքդ լուծի, ու հենց դրա համար էլ ես այսօր բոլոր հարցերս ինքնուրույն կարողանում եմ լուծել»։
Իր բոլոր դժվարություններին հետադարձ հայացքով նայելիս` Արմինեն ուրախությամբ նշում է, որ հիմա վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ էականորեն փոխվել է։ Ինչը չես ասի միջավայրի մատչելիության մասին։ Անգամ մայրաքաղաք Երևանի շատ հաստատություններում դեռ բավարար հարմարություններ չկան հաշմանդամություն ունեցող անձանց համար։
© Photo : provided by Armine MelikyanԱրմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–գիրքը
Игрушка Армине Меликян - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–գիրքը
Արմինեն, սակայն, խորհուրդ է տալիս բոլորին, իր օրինակին հետևելով, պայքարել սեփական իրավունքների համար ու երբեք չհանձնվել։
Հիմա նա մի մեծ ցանկություն ունի` ուզում է բիզնեսը զարգացնել, իր վաճառակետերն ունենալ և հասնել նրան, որ հայ երեխաները միայն էկոլոգիապես մաքուր` անվնաս խաղալիքներով խաղան։
2022 թ-ի տվյալներով`Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 086 մարդ, նրանցից 1 460–ը ունեն բնածին զարգացման խնդիրներ։
© Photo : provided by Armine Melikyan

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիքներից

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիքներից - Sputnik Արմենիա
1/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիքներից

© Photo : provided by Armine Melikyan

Արմինե Մելիքյանի պատրաստած խլուրդը

Արմինե Մելիքյանի պատրաստած խլուրդը - Sputnik Արմենիա
2/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խլուրդը

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–պիցան

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–պիցան - Sputnik Արմենիա
3/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–պիցան

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Մելիքյանի աշխատավայրը

Արմինե Մելիքյանի աշխատավայրը - Sputnik Արմենիա
4/5

Արմինե Մելիքյանի աշխատավայրը

Արմինե Մելիքյանը աշխատավայրում

Արմինե Մելիքյանը աշխատավայրում - Sputnik Արմենիա
5/5

Արմինե Մելիքյանը աշխատավայրում

1/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիքներից

2/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խլուրդը

3/5

Արմինե Մելիքյանի պատրաստած խաղալիք–պիցան

4/5

Արմինե Մելիքյանի աշխատավայրը

5/5

Արմինե Մելիքյանը աշխատավայրում

Լրահոս
0