https://arm.sputniknews.ru/20230512/mahacel-e-rvoman-berezvovsku-majry-59520412.html
Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը
Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը
Sputnik Արմենիա
Հուղարկավորության օրվա ու ժամի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T12:06+0400
2023-05-12T12:06+0400
2023-05-13T18:21+0400
ռոման բերեզովսկի
մայր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42843666_0:0:1600:901_1920x0_80_0_0_bde18bd19f1f1919c440fa572e45d0df.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ստավրոպոլի մարզի Զելինակումսկ քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ և մեր ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկու մայրը` Մարիա Բերեզովսկայան։Նշենք, որ Մարիա Բերեզովսկայայի մյուս որդին էլ հեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին է։Մարիա Բերեզովսկայայի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գործող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի մոտ) մայիսի 14–ին` ժամը 17։00–20։00–ը։Նշենք, որ Ռոման Բերեզովսկին 1994 թ.–ից խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 1996 թ.–ից` Հայաստանի ազգային հավաքականում։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս (2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Նա ազգային հավաքականում անցկացրել է 94 խաղ։ Իր մարզչական կարիերան Բերեզովսկին սկսել է 2015 թվականի հուլիսին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ։Բերեզովսկին դարպասապահների մարզիչ է եղել Մոսկվայի «Դինամո» և Սոչիի համանուն թիմերում։ «Սոչիում» եղել է նաև գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2020-ին գլխավորել է Երևանի «Փյունիկը»։Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասինԽոակին Կապառոսի հեռանալուց հետո` 2022 թվականի նոյեմբերի 8-ին, նա նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ալեքսանդր Պետրակովի նշանակումից հետո նա կրկին մարզում է դարպասապահներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42843666_84:0:1504:1065_1920x0_80_0_0_e84ffac963512b11038eaaea6dfdea98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոման բերեզովսկի, մայր, մահ
ռոման բերեզովսկի, մայր, մահ
Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը
12:06 12.05.2023 (Թարմացված է: 18:21 13.05.2023) Հուղարկավորության օրվա ու ժամի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ստավրոպոլի մարզի Զելինակումսկ քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ և մեր ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկու մայրը` Մարիա Բերեզովսկայան։
Նշենք, որ Մարիա Բերեզովսկայայի մյուս որդին էլ հեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին է։
Մարիա Բերեզովսկայայի հուղարկավորությունը տեղի է ունենալու Երևանում։
Մարիա Բերեզովսկայայի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գործող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի մոտ) մայիսի 14–ին` ժամը 17։00–20։00–ը։
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին 1994 թ.–ից խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 1996 թ.–ից` Հայաստանի ազգային հավաքականում։
Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս (2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Նա ազգային հավաքականում անցկացրել է 94 խաղ։ Իր մարզչական կարիերան Բերեզովսկին սկսել է 2015 թվականի հուլիսին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ։
Բերեզովսկին դարպասապահների մարզիչ է եղել Մոսկվայի «Դինամո» և Սոչիի համանուն թիմերում։ «Սոչիում» եղել է նաև գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2020-ին գլխավորել է Երևանի «Փյունիկը»։
Խոակին Կապառոսի հեռանալուց հետո` 2022 թվականի նոյեմբերի 8-ին, նա նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ալեքսանդր Պետրակովի նշանակումից հետո նա կրկին մարզում է դարպասապահներին։