https://arm.sputniknews.ru/20230512/ev-mek-zintsarajvogh-e-viravvorvel-hakarakvordi-krakvocneric-pn-59570185.html
Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից. ՊՆ
Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից. ՊՆ
Sputnik Արմենիա
Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T23:15+0400
2023-05-12T23:15+0400
2023-05-12T23:20+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սոթք
կութ
վերին շորժա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
գեղարքունիքի մարզ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_44:207:1519:1037_1920x0_80_0_0_47a035be791d80d6601e0282e8f95998.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից։ Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և լուսանկարները, գերատեսչությունից կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:Ավելի վաղ հայտնել էինք մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը նվազել է։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
սոթք
կութ
վերին շորժա
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_161:113:1356:1010_1920x0_80_0_0_6d5e0c8fbffb495f3ece4c1f158a029b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), սոթք, կութ , վերին շորժա, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, զոհ, վիրավոր
հհ պաշտպանության նախարարություն (պն), սոթք, կութ , վերին շորժա, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գեղարքունիքի մարզ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, զոհ, վիրավոր
Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից. ՊՆ
23:15 12.05.2023 (Թարմացված է: 23:20 12.05.2023) Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից։ Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և լուսանկարները, գերատեսչությունից կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:
Ավելի վաղ
հայտնել էինք մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից
կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը
նվազել է։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝
կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ
ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝
կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։