https://arm.sputniknews.ru/20230512/adrbejani-zu-n-krak-e-bacel-naev-verin-shvorzhaji-dirqeri-ughghutjamb-59567719.html
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել նաև Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել նաև Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T22:07+0400
2023-05-12T22:07+0400
2023-05-12T22:34+0400
վերին շորժա
հհ պաշտպանության նախարարություն (պն)
գեղարքունիքի մարզ
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28478778_0:84:1600:984_1920x0_80_0_0_bd921c072ad4fcd5f476382f8c55dd00.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Ժամը 22:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ:Հայտնել էինք, որ հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր։Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը նվազել է։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
վերին շորժա
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28478778_90:0:1511:1066_1920x0_80_0_0_38c4f0b890a0e6424304e309d51fed47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին շորժա, հհ պաշտպանության նախարարություն (պն), գեղարքունիքի մարզ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
վերին շորժա, հհ պաշտպանության նախարարություն (պն), գեղարքունիքի մարզ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել նաև Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
22:07 12.05.2023 (Թարմացված է: 22:34 12.05.2023) Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ժամը 22:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ:
Հայտնել էինք, որ հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր։
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից
կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը
նվազել է։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝
կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ
ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝
կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։