00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս փորձությունով էլ անցանք. 1150 օր, և կորոնավիրուսի համավարակն ավարտվեց

Covid-19 - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Covid-19. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը նկատում է, որ, ցավոք, նույնիսկ աշխարհին սպառնացող ընդհանուր վտանգի դեմ պայքարն էլ քաղաքականությունից զերծ չէր։
Արտակարգ դրությունը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, 1 150 օր անց վերջապես ավարտվեց։ Իհարկե, կորոնավիրուսը չանհետացավ, բայց մահացության դեպքերը կտրուկ կրճատվեցին. եթե նախանցած տարի ողջ աշխարհում մեկ շաբաթում մահանում էր 100 հազար հիվանդ, ապա այժմ՝ 3 500 մարդ։ Հայաստանում այդ երեք տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, մահացության դեպքերը կազմել են 8 700։ Այս թիվը տարբեր կերպ է մեկնաբանվում, բայց դժվար է չհամաձայնել առողջապահության նախարարի հետ, որը փաստել է՝ մահացության ցուցանիշը Հայաստանում մոտ երկու անգամ ավելի ցածր է, քան որոշ համեմատելի երկրներում, և դա այն դեպքում, երբ այդ ընթացքում մենք պատերազմ ենք տեսել։
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի
Իհարկե, սկզբում մենք էլ որոշ երկրների նման թերագնահատեցինք վտանգը։ Հիշենք, որ 2020 թվականին այն ժամանակվա նախարարը հավաստիացնում էր՝ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա, դեղատներում վաճառվող բարակ դիմակներն էլ որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք դնել, հետևաբար, կարիք չկա ընկնել դրանց հետևից: Բայց ախր, այն ժամանակ Բելառուսի նախագահն էլ իր երկրի բնակիչներին էր հորդորում՝ օղի խմե՛ք ու սաունա գնացե՛ք՝ ամեն ինչ կանցնի։
Թե որտեղից եկավ համաշխարհային պատուհասը, մինչև հիմա էլ պարզ չէ։ Ամերիկացիները մեղադրում են Չինաստանին, չինացիներն էլ՝ ամերիկացիներին` հիմնավորելով, որ հենց նրանք էին շատ ակտիվորեն հետազոտում քովիդը և համավարակից առաջ փակել էին ամերիկյան լաբորատորիաներից մեկը` ըստ երևույթին, մտավախություն ունենալով, որ այնտեղից վիրուսի արտահոսք է տեղի ունեցել։ Սակայն հասկանալի է, որ նման պնդումներում քաղաքական ենթատեքստ կա։ Ցավոք, նույնիսկ աշխարհին սպառնացող ընդհանուր վտանգի դեմ պայքարն էլ քաղաքականությունից զերծ չէր։ Որոշ պետություններ չէին ընդունում այն օտարերկրացիներին, որոնք պատվաստված էին շատ կոնկրետ երկրում արտադրված դեղամիջոցով, բացասական կարծիքներ էին տարածվում այս կամ այն ընկերության պատրաստած պատվաստանյութի վերաբերյալ, թեև հանուն արդարության փաստենք, որ դա արվում էր ոչ այնքան քաղաքական, որքան կոմերցիոն շահերից ելնելով։
Սակայն ընդհանուր առմամբ համավարակի դեմ պայքարը բացահայտեց երեք հանգամանք։ Առաջին` որքան էլ զարմանալի է, ոչ այնքան հարուստ երկրները շատ ավելի արդյունավետ կարողացան դիմագրավել կորոնավիրուսին։ Դա բացատրվում է նրանով, որ հարուստ պետություններում արդեն վաղուց մոռացել էին, թե ինչ է համավարակը, այնինչ, զարգացող երկրներում համավարակների դեմ պայքարելու մեծ փորձ կար։ Երկրորդ` կորոնավիրուսի տարածումն ապացուցեց, որ գիտության ներկա մակարդակը թույլ է տալիս անմիջապես, առանց հապաղելու արձագանքել համավարակներին։ Հիշենք, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ արագ սկսվեց և զարգացավ պատվաստանյութի արտադրությունը։ Եվ երրորդ` համավարակը ցույց տվեց, թե ինչ մեծ նշանակություն ունի համագործակցությունը պետությունների միջև, որովհետև միակողմանի միջոցները երբեք չեն կարող կանխել վիրուսի տարածումը։
Շատ դժվար է ասել, թե արդյոք մենք՝ հայաստանցիներս նույնպես, դասեր քաղեցինք համավարակից։ Արդյոք հասկացա՞նք, որ եթե անտեսում ես որոշ ախտանիշեր ու պոլիկլինիկա այցելելու փոխարեն հարսանիք ես գնում, վտանգում ես ոչ միայն սեփական, այլև տասնյակ մարդկանց առողջությունն ու կյանքը։ Եթե առանց դիմակի նստում ես ուղևորներով լցված «Գազելը», որտեղ առնվազն մեկը փռշտում է, գրեթե 100 տոկոսով արդեն վարակված դուրս կգաս երթուղայինից։ Կներեք, բայց շատ խիստ կասկածում եմ, որ այս համավարակը ստիպեց մեր հասարակությանն ավելի կարգապահ և օրինապաշտ դառնալ։
Իսկ ընդհանրապես, համավարակի այս 1 150 օրն ապացուցեց հայտնի ասացվածքի ճշտությունը՝ չկա չարիք առանց բարիք։ Կորոնավիրուսային սահմանափակումները մեծ հարված հասցրին ողջ աշխարհի, այդ թվում, իհարկե, Հայաստանի տնտեսությանը։ Բայց շատ երկրների, այդ թվում, Հայաստանի իշխանությունները հրաշալի գիտեն, որ այդ հանգամանքը կարելի է արդյունավետ օգտագործել սեփական հեղինակությունն ամրապնդելու համար։ Եվ երբ կառավարությունը հայտարարում է, թե պարզապես «աննախադեպ» ցուցանիշներ է գրանցել անցած տարի, քչերը կհիշեն, որ այդ ցուցանիշները աննախադեպ բարձր են միայն այն դեպքում, եթե դրանք համեմատում ես նախորդ տարվա աննախադեպ ցածր արդյունքների հետ։ Որովհետև ,եթե ասենք, 2021 թվականին կորոնավիրուսի պատճառով մարդ չի եկել Հայաստան, իսկ անցած տարի 200 մարդ է եկել, ուրեմն կարելի է առանց կարմրելու պնդել՝ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է 200 անգամ։
Իսկ մեր՝ հասարակ քաղաքացիներիս, օգուտն այն էր, որ սովորեցինք տնից աշխատել։ Ճիշտ է, կորավ ընդմիջումներին տնից բերած տոլման ընկերուհիներով ուտելու և հիմնարկի ղեկավարից բամբասելու հաճույքը։ Բայց դե, հայտնի է՝ էրկու էրնեկ մի տեղ չի լինում։
Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Հայաստանյան իրականություն. իշխանությունները մի բան են պնդում, թվերը՝ բոլորովին այլ բան
Լրահոս
0