https://arm.sputniknews.ru/20230506/husadrvogh-lurer-vashingtvonic-tvojvvo-klaary-mirzvojanbajramvov-banakcutjunneri-masin-59255894.html
Հուսադրող լուրեր Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Հուսադրող լուրեր Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` իրենք շարունակում են աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ձգտումներին։ 06.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-06T10:43+0400
2023-05-06T10:43+0400
2023-05-06T10:44+0400
հայաստան
ադրբեջան
տոյվո կլաար
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54314162_0:135:1600:1035_1920x0_80_0_0_961915fb6a4c4738cd8b5961ec6f18fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»,– նշել է Կլաարը` մեկնաբանելով Վաշինգտոնում Միրզոյան–Բայրամով բանակցությունները։Նա հավելել է, որ առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղություն հասնելու համար»,– նշել է Կլաարը։Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54314162_110:0:1533:1067_1920x0_80_0_0_a65d0d16d06b26a077f943a263e84b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, տոյվո կլաար, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
հայաստան, ադրբեջան, տոյվո կլաար, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
Հուսադրող լուրեր Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
10:43 06.05.2023 (Թարմացված է: 10:44 06.05.2023) ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` իրենք շարունակում են աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ձգտումներին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։
Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»,– նշել է Կլաարը` մեկնաբանելով Վաշինգտոնում Միրզոյան–Բայրամով բանակցությունները։
Նա հավելել է, որ առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղություն հասնելու համար»,– նշել է Կլաարը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։