https://arm.sputniknews.ru/20230506/bakhumner-hndkastanum-aveli-qan-50-mard-e-mahacel-59271360.html
Բախումներ Հնդկաստանում. ավելի քան 50 մարդ է մահացել
Բախումներ Հնդկաստանում. ավելի քան 50 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
Զինվորականները բախումների շրջաններից տարհանել են մոտ 13 հազար մարդու, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ 06.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-06T19:15+0400
2023-05-06T19:15+0400
2023-05-06T19:36+0400
հնդկաստան
բախումներ
մահ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59271046_0:0:3108:1748_1920x0_80_0_0_008a20257c29df38b139cb7031e30530.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Տարբեր էթնիկ խմբերի բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս–արևելքում գտնվող Մանիպուր նահանգում։ Տեղեկությունը հայտնում են հնդկական լրատվամիջոցները։Պաշտոնական տվյալներով` բախումների հետևանքով 54 մարդ է մահացել, ևս 150–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է շուրջ 100 զոհի և 200 տուժածի մասին։Նշենք, որ զանգվածային բախումներ են տեղի ունեցել կուկի և մեյթհեյ ցեղախմբերի միջև։ Պատճառը եղել է այն, որ մեյթհեյ ցեղի ներգաղթյալները Մանիպուրում պահանջել են գրանցված կաստայի կարգավիճակ ստանալ, որը կաստայի անդամներին արտոնություններ է տալիս, այդ թվում՝ պետական հաստատությունում կամ ձեռնարկությունում աշխատանքի անցնելիս, բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելիս և այլն։ Այս պահանջը դուր չի եկել նահանգի բնիկ բնակչությանը` կուկիներին, որոնք այն համարել են ոտնձգություն իրենց իրավունքների դեմ: Մայիսի 3-ին կուկիներն անցկացրել են «Ցեղային համերաշխության երթ»՝ ի նշան բողոքի։ Երթից հետո նահանգում զանգվածային բախումներ են սկսվել։Նահանգի իշխանությունները ստիպված են եղել ոստիկանական և զինվորական լրացուցիչ ուժեր ներգրավել։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները բախումների շրջաններից տարհանել են մոտ 13 հազար մարդու:ԶԼՄ–ները հայտնում են, որ բախումներից հետո նահանգում աստիճանաբար վերականգնվում է բնականոն կյանքը, խանութներն ու շուկաները վերաբացվել են։Հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 100 հազար մարդ է հեռացել Սուդանից. ՄԱԿ
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59271046_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a0998808612aefb2ef6b09dd9a0e071d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, բախումներ, մահ, տուժածներ
հնդկաստան, բախումներ, մահ, տուժածներ
Բախումներ Հնդկաստանում. ավելի քան 50 մարդ է մահացել
19:15 06.05.2023 (Թարմացված է: 19:36 06.05.2023) Զինվորականները բախումների շրջաններից տարհանել են մոտ 13 հազար մարդու, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Տարբեր էթնիկ խմբերի բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս–արևելքում գտնվող Մանիպուր նահանգում։ Տեղեկությունը հայտնում են
հնդկական լրատվամիջոցները։
Պաշտոնական տվյալներով` բախումների հետևանքով 54 մարդ է մահացել, ևս 150–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է շուրջ 100 զոհի և 200 տուժածի մասին։
Նշենք, որ զանգվածային բախումներ են տեղի ունեցել կուկի և մեյթհեյ ցեղախմբերի միջև։ Պատճառը եղել է այն, որ մեյթհեյ ցեղի ներգաղթյալները Մանիպուրում պահանջել են գրանցված կաստայի կարգավիճակ ստանալ, որը կաստայի անդամներին արտոնություններ է տալիս, այդ թվում՝ պետական հաստատությունում կամ ձեռնարկությունում աշխատանքի անցնելիս, բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելիս և այլն։ Այս պահանջը դուր չի եկել նահանգի բնիկ բնակչությանը` կուկիներին, որոնք այն համարել են ոտնձգություն իրենց իրավունքների դեմ: Մայիսի 3-ին կուկիներն անցկացրել են «Ցեղային համերաշխության երթ»՝ ի նշան բողոքի։ Երթից հետո նահանգում զանգվածային բախումներ են սկսվել։
Նահանգի իշխանությունները ստիպված են եղել ոստիկանական և զինվորական լրացուցիչ ուժեր ներգրավել։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները բախումների շրջաններից տարհանել են մոտ 13 հազար մարդու:
ԶԼՄ–ները հայտնում են, որ բախումներից հետո նահանգում աստիճանաբար վերականգնվում է բնականոն կյանքը, խանութներն ու շուկաները վերաբացվել են։