00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկի» և ՀՖՖ-ի ոչ ֆուտբոլային դիմակայությունը. ինչպես այն սկսվեց, և ինչ կարող է լինել

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Սողոմոնյանը
Արթուր Սողոմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Արթուր Սողոմոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դժգոհություններն ու հարցազրույցներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և կազմակերպության նախագահ Արմեն Մելիքբեկյանին ուղղված մեղադրանքները անցել են մարզական հարթակն ու տեղափոխվել դատարան։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայցով այսօր անցկացվել է առաջին նիստը։
Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, Արթուր Սողոմոնյանը, քննադատելով 2019թ․-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի մոտեցումները, նշել էր, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Հայցադիմումով ՀՖՖ–ն պահանջում է սառեցնել «Փյունիկի» հաշիվները։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, որը բիզնես- հաջողությունների է հասել Ռուսաստանում, մեծ ֆուտբոլասեր է։ Միլիոնների խաղի նկատմամբ այդ մոտեցումն էլ նրան դրդեց գնել «Փյունիկ» ակումբն ու փորձել զարգացնել ֆուտբոլը Հայաստանում։ Այստեղ առանցքային բառը փորձելն է։ Որովհետև Արթուր Սողոմոնյանի խոսքով` իր բոլոր փորձերն ապարդյուն կլինեն, քանի դեռ գործում է ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը։ 2022 թվականին «Փյունիկ» ակումբի հիմնադրման 30-ամյակի արարողությունների ժամանակ Արթուր Սողոմոնյանը ներկայացրեց ակումբի առաջիկա ծրագրերը, որոնք կապված էին «Փյունիկում» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ։
«Փյունիկն» իր ռազմավարական ճիշտ ընտրությունը հաստատեց Կոնֆերենցիաների լիգայում տպավորիչ ելույթներով, բացի այդ ՈւԵՖԱ-ի պատանական լիգայում առաջին անգամ հայկական ակումբի երիտասարդական թիմը հանդես եկավ։ Բայց անգամ հոգեբանական աջակցություն չստանալով ՀՖՖ-ից` Արթուր Սողոմոնյանը մի քանի հարցազրույցներում քննադատեց ՀՖՖ-ի ղեկավարության գործելակերպն ու ֆուտբոլի զարգացմանը ուղղված աշխատանքների կազմակերպումը։ ՀՖՖ-ն արձագանքեց` իր կողմից մեղադրելով «Փյունիկի» սեփականատիրոջն անհիմն մեղադրանքների մեջ, ու, ինչպես ասում են, գործը հասավ դիվանբաշուն։

Ի՞նչ է տեղի ունենում

Արթուր Սողոմոնյանը շատ վիրավորվել էր, որ Կոնֆերենցիաների խմբային փուլի «Փյունիկ» - «Բազել» խաղից առաջ հայկական ակումբին մերժել էին մարզման համար խաղադաշտ տրամադրել Ավանի ակադեմիայում, իսկ շվեյցարական թիմին շատ լավ հյուրընկալել ու տրամադրել էին բոլոր պայմանները։ Բացի այդ ՀՖՖ-ի ղեկավար կազմից ոչ-ոք չէր էլ եկել «Հանրապետական» մարզադաշտ` դիտելու «Փյունիկի» համար վճռորոշ խաղը, իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, գնալով խաղադաշտ, ընդամենը ուզել էր գտնել «Բազելի» նախագահին ու զրուցել նրա հետ։
Բացի այդ Արթուր Սողոմոնյանը իր դժգոհությունն էր հայտնել ԲԿՄԱ-ում իրականացվող քաղաքականության դեմ։ Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ ֆուտբոլի և ֆուտբոլիստների զարգացման լավ հեռանկար ունեցող նախագիծը ոչ ճիշտ, կամ ավելի կոնկրետ սխալ մոտեցման ու կազմակերպչական «հատուկ» ուղղվածության պատճառով շատ ֆուտբոլիստների համար ծառայում է որպես բանակային պարտադիր ծառայությունից խուսափելու միջոց։
Արթուր Սողոմոնյանի խոսքով` բարեկամ-ծանոթ սկզբունքով ԲԿՄԱ-ում և ԲԿՄԱ-2-ում հայտնված շատ ֆուտբոլիստներ այս թիմերում 2 տարի հանդես գալուց հետո ավարտում են իրենց կարիերան, և դա արդեն նշանակում է, որ նախագիծը ձախողված է։ Դրանից հետո «Փյունիկ» ակումբի սեփականատերն ու ակումբի ֆուտբոլիստները անվստահության քվե հայտնեցին Արմեն Մելիքբեկյանին ու պահանջեցին նրա հրաժարականը։
ՀՖՖ-ն, արձագանքելով «Փյունիկի» սեփականատիրոջ ելույթներին, որոշեց պարզել Արթուր Սողոմոնյանի հետ հարաբերությունները դատարանում` նշելով, որ «Փյունիկի» սեփականատիրոջ խոսքերը հիմքեր չունեն ու հերյուրանք են։ Մեղմ ասած` դիմակայությունը թեժացավ ու ավելի շուտ վերածվեց թշնամության։ Եվ դատարանն է պարզելու, թե ո՞վ է ճիշտ, ով սխալ։ Նյութի պատրաստման ընթացքում դատական առաջին նիստը կայացավ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Փյունիկի» մամուլի խոսնակն ասաց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում որևէ ինֆորմացիա կամ մեկնաբանություն տրամադրելը։

Ի՞նչ կարող է լինել

Նշենք, որ Արմեն Մելիքբեկյանի ու նրա աշխատակազմի դեմ առաջին անգամ չէ, որ դժգոհություններ ու բողոքներ են գրանցվում։ Նույնիսկ եղավ մեկ պահ, երբ 2022-ին դժգոհող ակումբերը Գյումրիում ժողով կազմակերպեցին ու շատ մոտ էին ՀՖՖ-ի նախագահի հեռացմանը։ Սակայն ամեն ինչ հարթվեց։ Հարթվեց, ու «Սևան» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց իր գործնեությունը։
Ի՞նչ նպատակներ է հետապնդում ՀՖՖ-ն «Փյունիկի» հետ այս ոչ ֆուտբոլային դիմակայությունում։ Փոխանակ հարաբերությունները դատարանում պարզելու, կարելի էր բանակցությունների, հանդիպումների, զրույցների միջոցով անհամեմատ ավելի հեշտ ու հանգիստ պարզել և լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք առկա են հայկական ֆուտբոլում։ Իսկ այս պարագայում «Փյունիկը» կարող է հետևել «Լոռիի», «Սևանի», «Նորավանքի»... օրինակներին ու պարզապես դադարեցնել իր գործունությունը։
Իսկ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է, այս պահին գործող չեմպիոնն ու 2022/23 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Սպասենք․․․
Լրահոս
0