https://arm.sputniknews.ru/20230504/chekhiaji-karavarutjuny-inchu-e-lrum-lachini-mijancqi-masin-chekh-lragrvoghi-harcy-59160904.html
Ինչո՞ւ է Չեխիայի կառավարությունը լռում Լաչինի միջանցքի մասին. չեխ լրագրողի հարցը
Ինչո՞ւ է Չեխիայի կառավարությունը լռում Լաչինի միջանցքի մասին. չեխ լրագրողի հարցը
Sputnik Արմենիա
Չեխիայի վարչապետի խոսքով` այնպես չէ, որ իրենք լռում են, իրենք մտահոգություններ են հայտնել միջանցքի շրջափակման հարցով, նաև սատարում են ԵՄ հայտարարությանը։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T16:02+0400
2023-05-04T16:02+0400
2023-05-04T16:04+0400
չեխիա
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
պետեր ֆիալա
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59189335_0:166:1600:1066_1920x0_80_0_0_6d80d9d09a8fd4310a1a003482f39643.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ինչո՞ւ են Չեխիայի կառավարությունը, չեխական լրատվամիջոցները լռում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչպե՞ս Չեխիան կարող է ազդել և ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ չեխ լրագրողներից մեկն այս հարցով դիմեց վարչապետ Պետեր Ֆիալային։«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։ Մենք սրա համար էլ նման հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին` միտված խաղաղ լուծմանը։ Ես կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խնդիրները կամ խոչընդոտները դիտարկենք, մենք ընդհակառակը պետք է փորձենք տևական խաղաղության հասնել»,– նշեց Ֆիալան։Նրա խոսքով՝ սա իրագործելու համար նաև մյուս կողմն է անհրաժեշտ՝ Ադրբեջանը։ Երկու կողմերից էլ բարի կամք է պետք։Նա հիշեցրեց` Եվրամիությունը ևս այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որին Չեխիան սատարում է։«Պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված դիտանկյունը, որով էլ այս խնդրին վերաբերում է ՀՀ վարչապետը։ Սա ճիշտ մոտեցում եմ համարում։ Նա կարող է ակնկալել Եվրամիության, մեր և մյուս անդամ պետությունների աջակցությունը»,– հավելեց Չեխիայի վարչապետը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։Մինչ օրս այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
չեխիա
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59189335_154:0:1576:1066_1920x0_80_0_0_08c5c45017b16a8c66d514a144ecf97b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեխիա, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, պետեր ֆիալա, լաչինի միջանցք
չեխիա, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, պետեր ֆիալա, լաչինի միջանցք
Ինչո՞ւ է Չեխիայի կառավարությունը լռում Լաչինի միջանցքի մասին. չեխ լրագրողի հարցը
16:02 04.05.2023 (Թարմացված է: 16:04 04.05.2023) Չեխիայի վարչապետի խոսքով` այնպես չէ, որ իրենք լռում են, իրենք մտահոգություններ են հայտնել միջանցքի շրջափակման հարցով, նաև սատարում են ԵՄ հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ինչո՞ւ են Չեխիայի կառավարությունը, չեխական լրատվամիջոցները լռում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչպե՞ս Չեխիան կարող է ազդել և ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ չեխ լրագրողներից մեկն այս հարցով դիմեց վարչապետ Պետեր Ֆիալային։
«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։ Մենք սրա համար էլ նման հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին` միտված խաղաղ լուծմանը։ Ես կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խնդիրները կամ խոչընդոտները դիտարկենք, մենք ընդհակառակը պետք է փորձենք տևական խաղաղության հասնել»,– նշեց Ֆիալան։
Նրա խոսքով՝ սա իրագործելու համար նաև մյուս կողմն է անհրաժեշտ՝ Ադրբեջանը։ Երկու կողմերից էլ բարի կամք է պետք։
«Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք։ Ես արդեն բացման խոսքում ասացի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։ Մենք մտահոգություններ հայտնել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հարցով»,– նշեց Չեխիայի վարչապետը։
Նա հիշեցրեց` Եվրամիությունը ևս այս առնչությամբ հայտարարություն է տարածել,
որին Չեխիան սատարում է։«Պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված դիտանկյունը, որով էլ այս խնդրին վերաբերում է ՀՀ վարչապետը։ Սա ճիշտ մոտեցում եմ համարում։ Նա կարող է ակնկալել Եվրամիության, մեր և մյուս անդամ պետությունների աջակցությունը»,– հավելեց Չեխիայի վարչապետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Մինչ օրս այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։