https://arm.sputniknews.ru/20230504/44-orja-paterazmi-masnakicneri-erekhaneri-u-amusinneri-usman-vardzy-kpvokhhatucvi-59128088.html
44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
Sputnik Արմենիա
2021-22թթ–ին պետության աջակցությունից օգտվել է 8931 ուսանող։ Փոխհատուցման գումրը կազմել է շուրջ 2 մլրդ դրամ։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T11:08+0400
2023-05-04T11:08+0400
2023-05-04T11:08+0400
վարձ
ուսանող
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56743950_0:66:1600:966_1920x0_80_0_0_8a5f230dcc8770ca1f754232697f1877.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։ Պատերազմին մասնակցած ավելի քան 1000 ուսանողներ ուսման վարձի փոխհատուցում կստանանԸնդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56743950_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d045f90108cda63edb5b5e862ac69f60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարձ, ուսանող, արցախյան պատերազմ
վարձ, ուսանող, արցախյան պատերազմ
44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
2021-22թթ–ին պետության աջակցությունից օգտվել է 8931 ուսանող։ Փոխհատուցման գումրը կազմել է շուրջ 2 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։
Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։
Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։
Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։
Ընդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։
2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ: