https://arm.sputniknews.ru/20230503/turqiajum-ergchuhun-pajmanakan-azatazrkman-en-datapartel-krvoni-masin-kataki-hamar-59101227.html
Թուրքիայում երգչուհուն պայմանական ազատազրկման են դատապարտել կրոնի մասին «կատակի» համար
Թուրքիայում երգչուհուն պայմանական ազատազրկման են դատապարտել կրոնի մասին «կատակի» համար
Sputnik Արմենիա
Արտիստի փաստաբանը մտադիր է բողոքարկել` հայտարարելով, որ դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են եղել։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T15:45+0400
2023-05-03T15:45+0400
2023-05-03T15:45+0400
երգչուհի
թուրքիա
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f0822af31c780429393fb1777461487e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Դատարանը թուրք երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուին ատելություն հրահրելու մեղադրանքով 10 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել կրոնական դպրոցների մասին կատակից հետո։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը:«Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել հետաձգված պատժի մասին 10 ամսվա ազատազրկման տեսքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։Դատախազը երգչուհու համար մինչև երեք տարվա ազատազրկում է պահանջել։ Չոլաքօղլուն մեղադրվում էր «ատելություն և թշնամանք հրահրելու և վիրավորելու» մեջ։ Երգչուհին 2022 թվականի ապրիլին կայացած համերգի ժամանակ կատակել է երաժիշտներից մեկի հետ նշելով, որ նրա «այլասերվածությունը» կապված է «իմամ-խաթիբայի դպրոցում» սովորելու հետ։Գյուլշենի ձերբակալությունն օգոստոսին քննադատության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերում։ Մասնավորապես, երգչուհուն աջակցել էր թուրքական էստրադայի մեկ այլ հայտնի արտիստ Տարկանը։ Ավելի ուշ երգչուհին սոցցանցում ներողություն էր խնդրել իր արտահայտությունների համար։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_46cb56641e24f6270735f85e60ea73b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգչուհի, թուրքիա, դատ
Թուրքիայում երգչուհուն պայմանական ազատազրկման են դատապարտել կրոնի մասին «կատակի» համար
Արտիստի փաստաբանը մտադիր է բողոքարկել` հայտարարելով, որ դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Դատարանը թուրք երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուին ատելություն հրահրելու մեղադրանքով 10 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել կրոնական դպրոցների մասին կատակից հետո։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը:
«Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել հետաձգված պատժի մասին 10 ամսվա ազատազրկման տեսքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Երգչուհու փաստաբան Էմրե Էմեկը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել և մատնանշել է դատական գործընթացի ժամանակ տեղի ունեցած մի շարք խախտումներ: Առանձին որոշմամբ դատարանը որոշել է երգչուհու համար չեղարկել արտասահման մեկնելու արգելքը՝ ստանալով 250 հազար լիրա (ավելի քան 12 հազար դոլար) գրավ:
Դատախազը երգչուհու համար մինչև երեք տարվա ազատազրկում է պահանջել։ Չոլաքօղլուն մեղադրվում էր «ատելություն և թշնամանք հրահրելու և վիրավորելու» մեջ։ Երգչուհին 2022 թվականի ապրիլին կայացած համերգի ժամանակ կատակել է երաժիշտներից մեկի հետ նշելով, որ նրա «այլասերվածությունը» կապված է «իմամ-խաթիբայի դպրոցում» սովորելու հետ։
Գյուլշենի ձերբակալությունն օգոստոսին քննադատության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերում։ Մասնավորապես, երգչուհուն աջակցել էր թուրքական էստրադայի մեկ այլ հայտնի արտիստ Տարկանը։ Ավելի ուշ երգչուհին սոցցանցում ներողություն էր խնդրել իր արտահայտությունների համար։