https://arm.sputniknews.ru/20230503/ajvo-seghanin-ka-pastatught-pashinjany-vashingtvonjan-banakcutjunneri-masin-59115069.html
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը զերծ մնաց վաշինգտոնյան քննարկումների վերաբերյալ մեկնաբանություն տալուց, քանի որ, ըստ նրա, դա կազդի բանակցությունների ընթացքի վրա։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T19:26+0400
2023-05-03T19:26+0400
2023-05-04T09:51+0400
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
գեղամ մանուկյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59019486_0:0:2267:1275_1920x0_80_0_0_cd6e833c7e19a80a1bd31b91adbb1c31.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում՝ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանությունը ազդելու է դրանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։Վարչապետը նաև նշեց, թե ինչ հանձնարարական է տվել ՀՀ–ի կողմից բանակցող թիմին։«Հաշվի առնելով, թե ինչ մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ` հիշեք, որ այն թուղթը, որ դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ և մեր քաղաքական ուղեգծի ու մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»,–ասաց նաՄիևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդտեղ էլ թակարդ կա, որովհետև բանակցություններում միշտ էլ կարող է նոր կոմպոնենտ, նոր առաջարկ ի հայտ գալ։ Հնարավոր է նոր գաղափարներ ծնվեն, որը նախկինում իրենց մտքով չէր անցել, հետևաբար չի կարող ասել, որ այն, ինչ հրապարակային ասել են, դրանից ոչ մի միլիմետր այս ու այն կողմ չի լինելու։ «Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը` «Նեմեսիս» արձանի մասին«Գործնականում ՀՀ որևէ քաղաքացի չի կարող լինել, որ տեղեկատվության պակաս ունենա, ամեն ինչ ասել եմ, ընդ որում, ցավում եմ, որ ամեն ինչ ասել եմ հրապարակային»,–հավելեց վարչապետը։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։Բանակցությունները ԱՄՆ-ում շարունակվում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59019486_183:0:1883:1275_1920x0_80_0_0_3a1f9376c54e18ebc17d632f87816c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, գեղամ մանուկյան, հայաստան
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, գեղամ մանուկյան, հայաստան
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
19:26 03.05.2023 (Թարմացված է: 09:51 04.05.2023) Փաշինյանը զերծ մնաց վաշինգտոնյան քննարկումների վերաբերյալ մեկնաբանություն տալուց, քանի որ, ըստ նրա, դա կազդի բանակցությունների ընթացքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում՝ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանությունը ազդելու է դրանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, թե ինչ հանձնարարական է տվել ՀՀ–ի կողմից բանակցող թիմին։
«Հաշվի առնելով, թե ինչ մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ` հիշեք, որ այն թուղթը, որ դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ և մեր քաղաքական ուղեգծի ու մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»,–ասաց նա
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդտեղ էլ թակարդ կա, որովհետև բանակցություններում միշտ էլ կարող է նոր կոմպոնենտ, նոր առաջարկ ի հայտ գալ։ Հնարավոր է նոր գաղափարներ ծնվեն, որը նախկինում իրենց մտքով չէր անցել, հետևաբար չի կարող ասել, որ այն, ինչ հրապարակային ասել են, դրանից ոչ մի միլիմետր այս ու այն կողմ չի լինելու։
«Գործնականում ՀՀ որևէ քաղաքացի չի կարող լինել, որ տեղեկատվության պակաս ունենա, ամեն ինչ ասել եմ, ընդ որում, ցավում եմ, որ ամեն ինչ ասել եմ հրապարակային»,–հավելեց վարչապետը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել
եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Բանակցությունները ԱՄՆ-ում շարունակվում են։