https://arm.sputniknews.ru/20230502/kjanqic-heracel-e-hajtni-dizajner-valentin-judashkiny--59039922.html
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
Sputnik Արմենիա
Նա տարիներ շարունակ բուժում էր ստանում և պայքարում էր երիկամների քաղցկեղի դեմ։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T14:13+0400
2023-05-02T14:13+0400
2023-05-02T17:21+0400
վալենտին յուդաշկին
դիզայներ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1088/46/10884638_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3f6faf374b35f8285e8a67877d0eb2dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, հեռուստահաղորդավար Վալենտին Յուդաշկինը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։ Նշենք, որ արդեն երկար ժամանակ դիզայները հանրային միջոցառումներին գրեթե չէր ներկայանում։ ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ պայքարում էր երիկամների քաղցկեղի դեմ։Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի շրջանի Բակովկա ավանում։ 1991 թվականին Փարիզում ներկայացվեց Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելներից։1994 և 1996 թվականներին Յուդաշկինը Լիլեհամերի և Ատլանտայի Օլիմպիական խաղերից առաջ կոստյումներ է ստեղծել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի, իսկ 1999` Ռուսաստանի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի հավաքականների համար։ 2008թ. մասնակցել Է ՌԴ ԶՈւ զինծառայողների նոր համազգեստի նմուշների մշակմանը: 2012 թվականի փետրվարի 6-ին Յուդաշկինը պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ։ Նույն թվականի փետրվարին նա ընտրվել է Ռուսաստանի պարային սպորտի միության նախագահ, իսկ ապրիլից դարձել Է «Ոճ և նորաձևություն» շուրջօրյա հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։Յուդաշկինն ամուսնացած էր մասնագիտությամբ ոճաբան, վարսահարդար Մարինա Պատալովայի հետ, որը դարձավ նրա նորաձևության տան գլխավոր կառավարիչը։ Նրանք ունեն մեկ դուստր` 33-ամյա Գալինան, և 3 թոռնիկներ։ Մահացել է հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1088/46/10884638_127:0:2858:2048_1920x0_80_0_0_b28bb4a89ade3f57787e81518f4142ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտին յուդաշկին, դիզայներ, մահ
վալենտին յուդաշկին, դիզայներ, մահ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
14:13 02.05.2023 (Թարմացված է: 17:21 02.05.2023) Նա տարիներ շարունակ բուժում էր ստանում և պայքարում էր երիկամների քաղցկեղի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, հեռուստահաղորդավար Վալենտին Յուդաշկինը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։
Նշենք, որ արդեն երկար ժամանակ դիզայները հանրային միջոցառումներին գրեթե չէր ներկայանում։ ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ պայքարում էր երիկամների քաղցկեղի դեմ։
Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի շրջանի Բակովկա ավանում։ 1991 թվականին Փարիզում ներկայացվեց Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելներից։
Ցուցադրությունից հետո Յուդաշկինի անունը հայտնի դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս, իսկ ցուցադրության ժամանակ ներկայացված հագուստներից մեկն ավելի ուշ հանձնվեց «Լուվր»։
1994 և 1996 թվականներին Յուդաշկինը Լիլեհամերի և Ատլանտայի Օլիմպիական խաղերից առաջ կոստյումներ է ստեղծել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի, իսկ 1999` Ռուսաստանի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի հավաքականների համար։
2008թ. մասնակցել Է ՌԴ ԶՈւ զինծառայողների նոր համազգեստի նմուշների մշակմանը: 2012 թվականի փետրվարի 6-ին Յուդաշկինը պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ։ Նույն թվականի փետրվարին նա ընտրվել է Ռուսաստանի պարային սպորտի միության նախագահ, իսկ ապրիլից դարձել Է «Ոճ և նորաձևություն» շուրջօրյա հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։
Յուդաշկինն ամուսնացած էր մասնագիտությամբ ոճաբան, վարսահարդար Մարինա Պատալովայի հետ, որը դարձավ նրա նորաձևության տան գլխավոր կառավարիչը։ Նրանք ունեն մեկ դուստր` 33-ամյա Գալինան, և 3 թոռնիկներ։