https://arm.sputniknews.ru/20230502/amnn-havatum-e-vor-hajastani-u-adrbejani-mijev-khaghaghutjuny-hnaravvor-e-patel-59024698.html
ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T11:41+0400
2023-05-02T11:41+0400
2023-05-02T11:50+0400
ամն
էնթոնի բլինկեն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ամն կոնգրես
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/11/52761989_0:336:2048:1488_1920x0_80_0_0_7609d528c0f5fcbb5326ebcaabb5060a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն ուրախ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։Նա նշել է, որ բանակցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու համար են։Նա շեշտել է, որ պետքարտուղար Բլինկենը խորապես ներգրավված է այս գործում։ Պատելը խոսել է նաև ավագ համակարգող Բոնոյի ակտիվ մասնակցության մասին։ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին, քանի որ հավատում է` այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։Հիշեցնենք` ԱմՆ–ում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակություններն ԱՄՆ–ում են։ ԱՄՆ–ում մայիսի 1-ին Արլինգտոն քաղաքում եռակողմ և երկկողմ հանդիպումներ են անցկացվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:Մարուքյանը հերքում է, որ կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան նախագիծԱնդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/11/52761989_0:144:2048:1680_1920x0_80_0_0_3ddefb62835ba17d8ba13b15a2f326c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էնթոնի բլինկեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն կոնգրես, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
ամն, էնթոնի բլինկեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ամն կոնգրես, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
11:41 02.05.2023 (Թարմացված է: 11:50 02.05.2023) ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն ուրախ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։
Նա նշել է, որ բանակցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու համար են։
«Պետքարտուղար Բլինկենը պատիվ ունեցավ ողջունել արտաքին գործերի նախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա գտնվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում լիագումար նիստի բացմանը: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է»,– ասել է Պատելը։
Նա շեշտել է, որ պետքարտուղար Բլինկենը խորապես ներգրավված է այս գործում։ Պատելը խոսել է նաև ավագ համակարգող Բոնոյի ակտիվ մասնակցության մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին, քանի որ հավատում է` այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։
Հիշեցնենք` ԱմՆ–ում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակություններն ԱՄՆ–ում են։ ԱՄՆ–ում մայիսի 1-ին Արլինգտոն քաղաքում
եռակողմ և
երկկողմ հանդիպումներ են անցկացվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: