https://arm.sputniknews.ru/20230501/menq-kkarucenq-mer-erazanqi-hajreniqy-hh-nakhagah-58986328.html
«Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը». ՀՀ նախագահ
«Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը». ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանի խոսքով` աշխատանք է պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականը։ 01.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-01T10:01+0400
2023-05-01T10:01+0400
2023-05-01T10:03+0400
հայաստան
աշխատանք
վահագն խաչատուրյան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703020_0:0:1600:901_1920x0_80_0_0_253d4fe0bdbd89c4925cb0aff43f0a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: Նա այդ մասին գրել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։«Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում»,– նշել է նա։ՀՀ նախագահի խոսքով` աշխատանքը, ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է:Միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել. Փաշինյանն ուղերձ է հղել«Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն»,– ավելացրել է Խաչատուրյանը:Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703020_164:0:1584:1065_1920x0_80_0_0_4498fc5d19a3dcae4e9668856c7de8ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատանք, վահագն խաչատուրյան, ուղերձ
հայաստան, աշխատանք, վահագն խաչատուրյան, ուղերձ
«Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը». ՀՀ նախագահ
10:01 01.05.2023 (Թարմացված է: 10:03 01.05.2023) Վահագն Խաչատուրյանի խոսքով` աշխատանք է պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: Նա այդ մասին գրել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում»,– նշել է նա։
ՀՀ նախագահի խոսքով` աշխատանքը, ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է:
«Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն»,– ավելացրել է Խաչատուրյանը:
«Մեր ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով և մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է: Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն»,– եզրափակել է նա և բոլորին շնորհավորել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: