https://arm.sputniknews.ru/20230501/hh-maqsajin-tsarajutjunum-ashkhatelu-hamar-450-andz-e-dimel-inchpes-e-hamalrvum-hamakargy-58991286.html
ՀՀ մաքսային ծառայությունում աշխատելու համար 450 անձ է դիմել. ինչպես է համալրվում համակարգը
ՀՀ մաքսային ծառայությունում աշխատելու համար 450 անձ է դիմել. ինչպես է համալրվում համակարգը
Sputnik Արմենիա
Դասընթացներից հետո մասնակցին տրվում է 3 տարվա հավաստագիր, և այդ ընթացքում իր դիմած մաքսատանն աշխատանքի չանցնելու դեպքում անձը կարող է աշխատանքի առաջարկ ստանալ... 01.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-01T12:47+0400
2023-05-01T12:47+0400
2023-05-01T12:57+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/972/19/9721997_0:85:1600:985_1920x0_80_0_0_27571dcffbe25206f49f4922d13f786a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մաքսային համակարգում նոր համալրումներ են սպասվում. շուտով մեկնարկելու են մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները, որոնց մասնակցելու համար արդեն շուրջ 450 անձ է դիմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։Առաջին փուլն ավարտվել է նախորդ տարի, երբ Երևանի մաքսատուն–վարչությունում կազմակերպվել էին մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներ։ Ավարտից հետո 140 անձ այժմ աշխատում է մաքսատանը, բայց շուրջ 40 տոկոսը վերապատրաստում է անցել։Նրա խոսքով` դասընթացից հետո տրված հավաստագիրը 3 տարի ժամկետով է, և եթե այդ ժամանակ մասնակիցը չի կարողանում աշխատանքի անցնել տվյալ մաքսատանը, նա 3 տարում կարող է աշխատանքի առաջարկ ստանալ այլ մաքսատնից։ Նմանատիպ փորձ եղել է նաև նախորդ տարվա դասընթացներից հետո։Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի, լավ տիրապետել հայերենին և ունենալ բարձրագույն կրթություն։34 հարկ վճարող մարտին խախտել է ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ«Տեսչական անձնակազմի համար դասերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է մասնագիտական կարողությունների զարգացման վրա։ Առանձնահատուկ շեշտադրում է կատարվում նաև բարեվարքության բաղադրիչի վրա, ինչպես նաև մաքսային համակարգում գործող էլեկտրոնային համակարգերի ծանոթացմանը»,– նշեց ՊԵԿ փոխնախագահը։Անդրադառնալով այս ծառայությունում կանանց ներգրավվածությանը` Սողոմոնյանն ընդգծեց, որ չնայած այն կարծրատիպերին, որ, օրինակ, բացթողնման գործընթացը (բեռնատարներ զննելու. խմբ.) տղամարդու գործ է, դասընթացներից հետո այստեղ աշխատում են նաև կանայք։Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները տևելու են 2.5 ամիս, իսկ գործնական պարապմունքները` 4 շաբաթ։Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/972/19/9721997_88:0:1512:1068_1920x0_80_0_0_3ad70bd5c5a4414201fdeed8e9094a6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ՀՀ մաքսային ծառայությունում աշխատելու համար 450 անձ է դիմել. ինչպես է համալրվում համակարգը
12:47 01.05.2023 (Թարմացված է: 12:57 01.05.2023) Դասընթացներից հետո մասնակցին տրվում է 3 տարվա հավաստագիր, և այդ ընթացքում իր դիմած մաքսատանն աշխատանքի չանցնելու դեպքում անձը կարող է աշխատանքի առաջարկ ստանալ մեկ այլ մաքսատնից։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մաքսային համակարգում նոր համալրումներ են սպասվում. շուտով մեկնարկելու են մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները, որոնց մասնակցելու համար արդեն շուրջ 450 անձ է դիմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։
Առաջին փուլն ավարտվել է նախորդ տարի, երբ Երևանի մաքսատուն–վարչությունում կազմակերպվել էին մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներ։ Ավարտից հետո 140 անձ այժմ աշխատում է մաքսատանը, բայց շուրջ 40 տոկոսը վերապատրաստում է անցել։
«Նախորդ տարի անսպասելի մեծ հետաքրքրություն կար. 120-130 տեղի համար դիմել էր 2000 անձ, որոնք որոշակի գործընթացների արդյունքում դուրս մնացին։ Այս տարի մեկնարկել է երկրորդ փուլը, սակայն հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ. 800 հաստիքի համար դիմորդները շուրջ 450–ն են։ Մի փոփոխություն կա` դասընթացները նախատեսում ենք իրականացնել բոլոր մաքսատներում ու համալրել հաստիքները։ Դրանց միջոցով նաև վերապատրաստում են անցնում ներկայում աշխատողները»,– նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` դասընթացից հետո տրված հավաստագիրը 3 տարի ժամկետով է, և եթե այդ ժամանակ մասնակիցը չի կարողանում աշխատանքի անցնել տվյալ մաքսատանը, նա 3 տարում կարող է աշխատանքի առաջարկ ստանալ այլ մաքսատնից։ Նմանատիպ փորձ եղել է նաև նախորդ տարվա դասընթացներից հետո։
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի, լավ տիրապետել հայերենին և ունենալ բարձրագույն կրթություն։
«Տեսչական անձնակազմի համար դասերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է մասնագիտական կարողությունների զարգացման վրա։ Առանձնահատուկ շեշտադրում է կատարվում նաև բարեվարքության բաղադրիչի վրա, ինչպես նաև մաքսային համակարգում գործող էլեկտրոնային համակարգերի ծանոթացմանը»,– նշեց ՊԵԿ փոխնախագահը։
Անդրադառնալով այս ծառայությունում կանանց ներգրավվածությանը` Սողոմոնյանն ընդգծեց, որ չնայած այն կարծրատիպերին, որ, օրինակ, բացթողնման գործընթացը (բեռնատարներ զննելու. խմբ.) տղամարդու գործ է, դասընթացներից հետո այստեղ աշխատում են նաև կանայք։
Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները տևելու են 2.5 ամիս, իսկ գործնական պարապմունքները` 4 շաբաթ։