https://arm.sputniknews.ru/20230501/ancaketi-teghadrumy-khatarum-e-vstahutjan-dzevavvorman-janqery-blinkeny-zrucel-e-alievi-het-58987553.html
Անցակետի տեղադրումը խաթարում է վստահության ձևավորման ջանքերը. Բլինկենը զրուցել է Ալիևի հետ
Անցակետի տեղադրումը խաթարում է վստահության ձևավորման ջանքերը. Բլինկենը զրուցել է Ալիևի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։ 01.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-01T10:47+0400
2023-05-01T10:47+0400
2023-05-01T10:53+0400
ադրբեջան
իլհամ ալիև
էնթոնի բլինկեն
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել հայ–ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ–ն մշտական աջակցություն կցուցաբերի այդ գործընթացին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան մայիսի 28-ին։Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իլհամ ալիև, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք
ադրբեջան, իլհամ ալիև, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք
Անցակետի տեղադրումը խաթարում է վստահության ձևավորման ջանքերը. Բլինկենը զրուցել է Ալիևի հետ
10:47 01.05.2023 (Թարմացված է: 10:53 01.05.2023) ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել հայ–ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է
ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ–ն մշտական աջակցություն կցուցաբերի այդ գործընթացին։
«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ` նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Բլինկենն ընդգծել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան մայիսի 28-ին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։