00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպան են, խաղաղության օրերին՝ բիզնեսմեն

Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2023
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո հայրենիքի պաշտպաններից շատերը ստիպված եղան փոխել ապագայի ծրագրերը, շատ դեպքերում՝ սկսել նորից։ 40 տղաների համար այդ նոր սկիզբն իրենց հիմնած բիզնեսները դարձան «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան»՝ «Դրամաշնորհներ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրով։
Ճագարաբուծություն, մեղվաբուծություն, կաթնամթերքի, ըմպելիքների, կահույքի արտադրություն, հյուրատնային բիզնես, ֆոտո և վիդեո ծառայությունների մատուցում․․․ Տարբեր ոլորտներում հայրենիքի պաշտպանները դրամաշնորհներ ստացան ու իրենց սեփական բիզնեսները հիմնեցին Հայաստանի տարբեր մարզերում։ Sputnik Արմենիան զրուցել է տղաներից մի քանիսի հետ։

Սամվելն ու ճագարաբուծությունը

Կոտայքի մարզի Առինջ գյուղում ենք։ Տան դարպասից ներս ենք մտնում ու առաջինը բանը, որ տեսնում ենք` ճագարների վանդակներն են։ 21-ամյա Սամվել Առուստամյանի հոբբի-բիզնեսն է։ Մինչ պատերազմը հաշվապահություն, աուդիտ էր սովորում, ընդունվել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ու զորակոչվել բանակ։ Ծառայում էր «Եղնիկներում», հրետանավոր էր։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ ադրբեջանական հարձակումը սկսվեց, հերթապահ էր։
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
Самвел Арутстамян, основавший бизнес по кролиководству после реабилитации в Доме солдата - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
«Միանգամից մտածեցի՝ մյուսներն ի՞նչ են անում, քնա՞ծ են։ Ուզում էի արագ արթնացնել, որովհետև վտանգը շատ մեծ էր»,- հիշում է Սամվելը։
Վիրավորվեց 44-օրյա պատերազմի 44-րդ օրը՝ նոյեմբերի 9-ին։ Բեկորային վնասվածքներ էին ոտքերի, գլխի շրջանում։
«Մի պահ զգացողություն ունեցա, թե սա վերջն է։ Կանգնած ես` մեկ էլ մի վայրկյան հետո ամեն ինչ փոխվում է»։
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
Самвел Арутстамян, основавший бизнес по кролиководству после реабилитации в Доме солдата - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Սամվել Առուստամյանն իր ճագարների հետ
Մի քանի վիրահատություններ է տարել, երկարատև վերականգնողական բուժում անցել։ Հիմա սովորում է, զուգահեռ աշխատում ու արդեն մի քանի ամիս է՝ սկսել է ճագարներ բազմացնել։ Ճագարաբուծությամբ զբաղվելու գաղափարն ու առաջարկը հայրիկինն էր։ Նախատեսում են անասնաշենք կառուցել ու բուծել 120 ճագար։ Հեռահար նպատակներն ավելի մեծ են՝ բիզնեսը մեծացնել, իրացնել ոչ միայն ճագարամիսը, այլև մորթին վերամշակել, կարճ ասած՝ զարգացնել ճագարաբուծությունը Հայաստանում։ Ասում է` ճագարների հետ աշխատելը միայն բիզնես չէ, թերապիա է։
Սամվել Առուստամյանի ճագարները
Самвел Арутстамян, основавший бизнес по кролиководству после реабилитации в Доме солдата - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Սամվել Առուստամյանի ճագարները
Վերջերս շինշիլաներ է նվեր ստացել, հիմա հայրիկի հետ ուսումնասիրում են մորթու իրացման շուկան, որ, ինչու ոչ, ճագարաբուծությանը զուգահեռ նաև շինշիլաների բազմացմամբ զբաղվեն։

Սևադան ու ընտանեկան բաղադրատոմսով պանրի արտադրությունը

27-ամյա Սևադա Հովհաննիսյանն Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվեց Ագրարային համալսարան։ Բանակ պետք է մեկներ 2014-ին, սակայն տարկետում ստացավ։ Ագրոնոմի դիպլոմը ձեռքին 2018-ին բանակ զորակոչվեց։ Առաջին 6 ամիսն անցկացրեց Էջմիածնի զորամասում, 2019-ին տեղափոխվեց Արցախ՝ Հադրութ։ Լավ հիշում է պատերազմին նախորդող օրերը․ ընդհանուր լարվածությունը հուշում էր՝ մի բան է լինելու։ Վարանդա (Ֆիզուլի) զորավարժությունների էին գնացել, ժամանակից շուտ ու հապշտապ Հադրութ վերադարձրին։
© Sputnik / Asatur YesayantsՍևադա Հովհաննիսյանը
Севада Ованнисян, основавший бизнес по производству молочных продуктов после реабилитации в Доме солдата - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Սևադա Հովհաննիսյանը
«Գիշերն ասացին՝ լույսերն անջատած կպահեք, շորերով կքնեք։ Սթափվեցինք․․․ առավոտը սկսվեց...»,- հիշում է Սևադան։
Մարտական առաջադրանքով Սևադային ու մի քանի հոգու ուղարկեցին Ջրական (Ջաբրայիլ)։ Այնտեղ պատերազմի հենց առաջին օրը Սևադան ծանր վիրավորվեց։
«Գնացինք ականապատման, որ տեխնիկայով առաջ չգան, ես սապյոր էի, դուրս էինք գալիս արդեն, մեր ավտոն ընկավ ռմբակոծության տակ, անձնակազմից ես ու վարորդը ողջ մնացինք, մյուսներից մինչև այսօր տեղեկություն չկա»։
Վարորդն էլ ծանր վիրավոր ստացած Սևադային բուժօգնության հասցրեց։ Բեկորային վնասվածքներ էր ստացել ամբողջ մարմնով մեկ։ Աշխատում էր միայն աջ ձեռքը, տեսնում էր ձախ աչքը։ Աջի տեսողությունը վերականգնել այդպես էլ չհաջողվեց, տեսնում է ընդամենը 5 տոկոսով։ Խոստովանում է՝ ֆիզիկական բոլոր ցավերը տանելի են, ընկճողը հոգեկան ցավն է։ Հաճախ մտովի վերադառնում է 2020 թվականի սեպտեմբերի 27, հիշում իրենց առաջադրանքի բոլոր մանրամասները։ Ինչը կարելի էր այլ անել, ինչ կարող էր անել, որ չարեց։ Մեծ դժվարությամբ Սևադան իր մեջ ուժ գտավ առաջ գնալու համար։ Ընտանիքին օգնելու համար սկսեց տարածքների վերանորոգման աշխատանքներով զբաղվել։ Հետո լսեց «Զինվորի տան» ծրագրի մասին՝ սեփական բիզնես հիմնել։ Ընկերների օգնությամբ բիզնես ծրագիր գրեց, դիմեց ու ընտրվեց։
© Sputnik / Asatur YesayantsՍևադա Հովհաննիսյանը
Севада Ованнисян, основавший бизнес по производству молочных продуктов после реабилитации в Доме солдата - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Սևադա Հովհաննիսյանը
Տրամադրված գումարով ձեռքբերեցին մի քանի կով, կթելու սարք ու սկսեցին պանրի արտադրություն։ Այս պահին դեռ երկու տեսակի պանիր են արտադրում՝ ոչ մեծ քանակի, գյուղում են վաճառում, բավարարում է ընտանիքի կարիքները։ Պատրաստվում են ավելացնել կաթնատու կովերի թիվը, հետևաբար կաթի ու պանրի ծավալները և վաճառքի աշխարհագրությունն էլ ընդլայնել։ Սևադան ասում է՝ այս ծրագիրը շատ բանով օգնեց, ոչ միայն հոգսերը թեթևացրեց, այլև հոգեբանորեն աջակցեց։ Երազանքներից մեկն էր ագրոնոմի մասնագիտություն ձեռք բերելը, հիմա սովորում է, որովհետև նպատակ ունի ջերմատնային գործով զբաղվել։ Փոքրիկ բիզնեսի ոգևորությունը հնարավորություն տվեց նաև մեծ երազանքների մասին մտածել։

Պարոն Մարտիկը, տիկին Վարդուշն ու մեղուները

Ի տարբերություն նախորդ երկու հերոսների՝ 62-ամյա Մարտիկ Խաչատրյանի կռիվն 90-ականներին է սկսվել։ Դրամաշնորհային այս ծրագիրը հնարավորություն տվեց նաև նրան սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել՝ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում իրենց տան հարևանությամբ մեղվաբուծությամբ զբաղվել։ Քանի որ պարոն Մարտիկի առողջությունը թույլ չի տալիս, այսպես ասած, գլխավոր դերում կինն է՝ տիկին Վարդուշը։
© Sputnik / Aram NersesyanՄարտիկ Խաչատրյանը տիկնոջ` Վարդուշի հետ
Супруги Мартик и Вардуш Хачатряны, основавшая бизнес в рамках гранта военнослужащим, получившим ранения - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Մարտիկ Խաչատրյանը տիկնոջ` Վարդուշի հետ
Մինչ մեղուների հետ «հանդիպման» համար հատուկ հանդերձանք եմ հագնում, տիկին Վարդուշը հիշողությամբ 90-ականներ է գնում, պատմում իրենց կարմիր Նիվայի մասին, որով Արցախյան շարժման համար անհրաժեշտ իրեր էին տանում-բերում, հիշում է ամուսնու վարսավիրանոցը, որն էլ շտաբ դարձավ։ Պարոն Մարտիկը Գեղարքունիքի ջոկատի կազմում Արցախ մեկնեց 95-ին։ 2005-ից պայմանագրային ծառայության անցավ Օմարի լեռնաշղթայում որպես դիպուկահար։
© Sputnik / Aram NersesyanSputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանն ու տիկին Վարդուշը
Корреспондент Sputnik Армения Марианна Пайтян и пчеловод Вардуш Хачатрян, основавшая бизнес в рамках гранта военнослужащим, получившим ранения - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանն ու տիկին Վարդուշը
«Ասում էր՝ էնքան բարձր էր մեր տեղը, որ ամպերը ոտքերիս տակ էին»,- պատմում է տիկին Վարդուշը։
7 տարվա ծառայությունից հետո հենց դիրքերում ուղեղի կաթված ստացավ։ Հոսպիտալ հասցրեցին ծայրահեղ ծանր վիճակում։ Կյանքը հրաշքով հաջողվեց փրկել, բայց հետո տարիների վերականգնողական բուժում էր պետք։ Տիկին Վարդուշը բժշկի խոսքերն է հիշում. «8 ամսական երեխա եմ ձեզ տալիս»։
Պարոն Մարտիկն անգամ խոսել չէր կարողանում, մոռացել էր բառերը, զրոյից սկսեցին սովորել։ Այսքան տարի անց էլ խոսքն ամբողջովին վերականգնված չէ։ Բայց փառք են տալիս Աստծուն, որովհետև այն, ինչ հիմա կա, իրական հրաշք է։
© Sputnik / Aram NersesyanՄարտիկ Խաչատրյանի դիրքերի նկարներից
Мартик Хачатрян показывает архивные фотографии - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Մարտիկ Խաչատրյանի դիրքերի նկարներից
44-օրյա պատերազմի օրերին, չնայած չվերականգնված առողջությանը, պարոն Մարտիկը շտապեց զինկոմիսարիատ։ Տանը նստել չէր կարող, ամոթ էր համարում, երբ 18-19 տարեկանները կենաց-մահու կռիվ էին տալիս։ Պարոն Մարտիկին այդպես էլ չկանչեցին, ասում է՝ ավտոմատի կռիվ չէր, երևի դրա համար իր կարիքը չունեցան։ Անցյալ տարի իմացան դրամաշնորհի մասին, որոշեցին փորձել։ Մտածեցին՝ ճիշտը մեղվաբուծությունը կլինի։ Մեղուները նաև կնպաստեն ծառերի փոշոտմանը, այգու բերքն ավելի առատ կլինի։ Դիմեցին ու շահեցին։
© Sputnik / Aram NersesyanՄարտիկ Խաչատրյանն իր այգում
Пчеловод Мартик Хачатрян, основавшая бизнес в рамках гранта военнослужащим, получившим ранения - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Մարտիկ Խաչատրյանն իր այգում
Այդպես էլ տիկին Վարդուշը սովորեց մեղվաբուծության նուրբ արվեստը, մեղուների մասին խոսում է սիրով ու գորովանքով։ Մեղրաքամի սարքն էլ են գնել, սպասում են օգոստոսին, երբ առաջին բերքն են ստանալու։ Ամուսիններով պայմանավորվել են՝ առաջին բերքը տանելու են Զինվորի տուն ու հայրենիքի պաշտպաններին հյուրասիրեն։ Տիկին Վարդուշն իր մյուս մեծ նպատակն էլ է բացահայտում։ Մեղվափեթակներն ավելացնելու է, որ ամեն տարի կարողանան նաև զինվորներին մեկ-երկու մեղվաընտանիք նվիրել, որ նրանք էլ այս քաղցր և օգտակար գործով զբաղվեն։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Վարդուշն իր թխած լավաշների հետ
Пчеловод Вардуш Хачатрян, основавшая бизнес в рамках гранта военнослужащим, получившим ранения - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Տիկին Վարդուշն իր թխած լավաշների հետ
«Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրից արդեն 40 հայրենիքի պաշտպան է օգտվել։ Շատերի համար սա սոցիալական կայունության հիմք է դարձել` բիզնեսը զարգացնելու և մեծացնելու հեռանկարով։

Սամվել Առուստամյանն ու իր բիզնեսը

Սամվել Առուստամյանն ու իր բիզնեսը - Sputnik Արմենիա
1/7

Սամվել Առուստամյանն ու իր բիզնեսը

© Sputnik / Aram Nersesyan

Մարտիկ Խաչատրյանի մեղուները

Մարտիկ Խաչատրյանի մեղուները - Sputnik Արմենիա
2/7

Մարտիկ Խաչատրյանի մեղուները

Սամվել Առուստամյանի ճագարները

Սամվել Առուստամյանի ճագարները - Sputnik Արմենիա
3/7

Սամվել Առուստամյանի ճագարները

© Sputnik / Aram Nersesyan

Մարտիկ Խաչատրյանը

Մարտիկ Խաչատրյանը - Sputnik Արմենիա
4/7

Մարտիկ Խաչատրյանը

© Sputnik / Aram Nersesyan

Տիկին Վարդուշը պատրաստվում է մտնել մեղուների տարածք

Տիկին Վարդուշը պատրաստվում է մտնել մեղուների տարածք - Sputnik Արմենիա
5/7

Տիկին Վարդուշը պատրաստվում է մտնել մեղուների տարածք

© Sputnik / Aram Nersesyan

Մարտիկ Խաչատրյանի պարգևները

Մարտիկ Խաչատրյանի պարգևները - Sputnik Արմենիա
6/7

Մարտիկ Խաչատրյանի պարգևները

Սամվել Առուստամյանի շինշիլաները

Սամվել Առուստամյանի շինշիլաները - Sputnik Արմենիա
7/7

Սամվել Առուստամյանի շինշիլաները

1/7

Սամվել Առուստամյանն ու իր բիզնեսը

2/7

Մարտիկ Խաչատրյանի մեղուները

3/7

Սամվել Առուստամյանի ճագարները

4/7

Մարտիկ Խաչատրյանը

5/7

Տիկին Վարդուշը պատրաստվում է մտնել մեղուների տարածք

6/7

Մարտիկ Խաչատրյանի պարգևները

7/7

Սամվել Առուստամյանի շինշիլաները

Լրահոս
0