https://arm.sputniknews.ru/20230429/gnahatum-enq-janqery-bajc-mez-ardjunqner-en-petq-vershininy-hacahatiki-gvortsarqi-masin-58940018.html
Գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք. Վերշինինը` հացահատիկի գործարքի մասին
Գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք. Վերշինինը` հացահատիկի գործարքի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեին հացահատիկային գործարքի վերաբերյալ Ռուսաստանի պահանջների կատարման մասին, դեռ չկան, բայց դրա... 29.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-29T10:20+0400
2023-04-29T10:20+0400
2023-04-29T10:36+0400
հացահատիկ
գործարք
պարեն
ռուսաստան
ուկրաինա
թուրքիա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52506247_0:173:2811:1754_1920x0_80_0_0_4403b4c4ab682e2e222d0d1255b0550f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեին հացահատիկային գործարքի վերաբերյալ Ռուսաստանի պահանջների կատարման մասին, դեռ չկան, բայց դրա ավարտին դեռ ժամանակ կա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը՝ խոսելով մայիսի 18-ից հետո համաձայնագրի երկարաձգման հեռանկարների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ Ռուսաստանին պատմում են ջանքերի մասին։«Մենք գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք, իսկ արդյունքներ չկան», - ավելացրել է նա:Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ ՉավուշօղլուՀացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։Հետագայում գործարքը երկարացվեց ևս 60 օրով` մինչև մայիսի 18–ը։Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հացահատիկային գործարքը
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52506247_312:0:2811:1874_1920x0_80_0_0_f6a0f92bd0c8b02095ed4d1673e6499a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, գործարք, պարեն, ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, պատերազմ
հացահատիկ, գործարք, պարեն, ռուսաստան, ուկրաինա, թուրքիա, պատերազմ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեին հացահատիկային գործարքի վերաբերյալ Ռուսաստանի պահանջների կատարման մասին, դեռ չկան, բայց դրա ավարտին դեռ ժամանակ կա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը՝ խոսելով մայիսի 18-ից հետո համաձայնագրի երկարաձգման հեռանկարների մասին, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
«Առաջընթացի գնահատականները նախանշված են։ Հիմա ապրիլի վերջն է, դեռ ժամանակ ունենք։ Առայժմ կկրկնեմ այն, ինչ մենք հրապարակավ ասում ենք տարբեր մակարդակներում. մենք չունենք կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեն մեր պահանջների կատարման առաջընթացի մասին», - ասել է Վերշինինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին պատմում են ջանքերի մասին։
«Մենք գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք, իսկ արդյունքներ չկան», - ավելացրել է նա:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Հետագայում գործարքը երկարացվեց ևս 60 օրով` մինչև մայիսի 18–ը։