00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանին հացահատիկի գործարքի երկարաձգման «ճանապարհային քարտեզ» են փոխանցել․ Չավուշօղլու

© SputnikՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Մևլութ Չավուշօղլու
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարային առաջարկել էր դիտարկել թուրքական բանկերի միջնորդության հնարավորությունը ռուսական արտադրանքը շուկաներ դուրս գալու հետ կապված իրավիճակի լուծման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ից հացահատիկային գործարքի «ճանապարհային քարտեզ» է ստացել, որում ենթադրվում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռուսական ագրոարտադրանքի դիմաց վճարելու հարցում։ Այս մասին TRT Haber-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Գլխավոր քարտուղարը հանդես է եկել «ճանապարհային քարտեզի» («հացահատիկային գործարքի» երկարաձգման) վերաբերյալ նախաձեռնությամբ, այն ուղարկվել է Ռուսաստանին և Ուկրաինային։ «Ճանապարհային քարտեզով» նմանատիպ նամակ է ստացել նաև պարոն նախագահը (Էրդողանը. խմբ.)։ «Ճանապարհային քարտեզը» ենթադրում է հացահատիկային գործարքի երկարաձգման տարբեր առաջարկներ, այդ թվում՝ Օդեսայի նավահանգստից ռուսական ամոնիակի արտահանում և վճարման հարցում Թուրքիայի հետ համագործակցություն», - ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անկարային առաջարկել է դիտարկել թուրքական բանկերի միջնորդության հնարավորությունը ռուսական ագրոարտադրանքի շուկա դուրս գալու հետ կապված իրավիճակի լուծման հարցում, նրանք պետք է համապատասխան երաշխիքներ ստանան:
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հացահատիկային գործարքը
Լրահոս
0