https://arm.sputniknews.ru/20230427/rd-n-mtadir-e-turqakan-hangujci-mijvocvov-aktivacnel-gazi-matakararumnery-ajl-erkrner-58852213.html
ՌԴ-ն մտադիր է թուրքական հանգույցի միջոցով ակտիվացնել գազի մատակարարումները այլ երկրներ
ՌԴ-ն մտադիր է թուրքական հանգույցի միջոցով ակտիվացնել գազի մատակարարումները այլ երկրներ
Sputnik Արմենիա
Ռուաստանի նախագահը հավաստիացրել է, որ ՌԴ-ն կշարունակի Թուրքիային ապահովել էներգառեսուրսներով, առաջին հերթին` բնական գազով: 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T18:23+0400
2023-04-27T18:23+0400
2023-04-27T18:41+0400
ռուսաստան
թուրքիա
վլադիմիր պուտին
գազ
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58850067_0:0:3099:1743_1920x0_80_0_0_c2ec9734edac53c2920f4a529e132bac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում ստեղծվող գազային հանգույցի միջոցով ավելացնել գազի մատակարարումներն այլ երկրներ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական «Ակկույու» ատոմակայան վառելիքի ներկրման արարողության ժամանակ։Պուտինը նշել է` երբ «Ակկույու» ատոմակայանն աշխատի ամբողջ հզորությամբ, ՌԴ-ն, իհարկե, ավելի քիչ բնական գազ կմատակարարի Թուրքիային:«Գազպրոմի» ղեկավարը Էրդողանի հետ քննարկել է գազային հանգույց ստեղծելու նախագիծը«Դա այսօր թանկ ապրանք է և միայն թանկանալու է, իսկ Թուրքիան կօգտվի սեփական ատոմային էներգետիկա ունենալու առավելությունից։ Ատոմային էներգետիկան, ինչպես հայտնի է, ամենաէժաններից մեկն է», - ընդգծել է նա:Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել գազային հանգույցի ստեղծումը, որով ՌԴ–ն կկարողանա «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։Թուրքիան պատրաստ է գազային հանգույց ստեղծել Վլադիմիր Պուտինի առաջարկով
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58850067_368:0:3099:2048_1920x0_80_0_0_31828472127a2c87ad3e9b7b294d661d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, վլադիմիր պուտին, գազ, ատոմակայան
ռուսաստան, թուրքիա, վլադիմիր պուտին, գազ, ատոմակայան
ՌԴ-ն մտադիր է թուրքական հանգույցի միջոցով ակտիվացնել գազի մատակարարումները այլ երկրներ
18:23 27.04.2023 (Թարմացված է: 18:41 27.04.2023) Ռուաստանի նախագահը հավաստիացրել է, որ ՌԴ-ն կշարունակի Թուրքիային ապահովել էներգառեսուրսներով, առաջին հերթին` բնական գազով:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում ստեղծվող գազային հանգույցի միջոցով ավելացնել գազի մատակարարումներն այլ երկրներ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական «Ակկույու» ատոմակայան վառելիքի ներկրման արարողության ժամանակ։
«Մենք մտադիր ենք ակտիվացնել համագործակցությունը երրորդ երկրներ գազի մատակարարումների հարցում, դրան է ուղղված Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույց ստեղծելու առաջարկը՝ շահագրգիռ արտասահմանյան գնորդներին շուկայական գներով բնական գազ մատակարարելու համար», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է` երբ «Ակկույու» ատոմակայանն աշխատի ամբողջ հզորությամբ, ՌԴ-ն, իհարկե, ավելի քիչ բնական գազ կմատակարարի Թուրքիային:
«Դա այսօր թանկ ապրանք է և միայն թանկանալու է, իսկ Թուրքիան կօգտվի սեփական ատոմային էներգետիկա ունենալու առավելությունից։ Ատոմային էներգետիկան, ինչպես հայտնի է, ամենաէժաններից մեկն է», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել գազային հանգույցի ստեղծումը, որով ՌԴ–ն կկարողանա «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։